Մոհամմադ Ռեզա Շաֆի Քադքանի պարս.՝ محمدرضا شفیعی کدکنی |
---|
|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1939(1939-10-12) (85 տարեկան) |
---|
Ծննդավայր | Kadkan, Kadkan District, Torbat-e Heydarieh County, Ռազավի Խորասան, Իրան |
---|
Գրական անուն | M. Sereshk |
---|
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, պատմաբան, թարգմանիչ, ակնարկագիր, համալսարանի դասախոս և գրական քննադատ |
---|
Լեզու | պարսկերեն |
---|
Քաղաքացիություն | Իրան |
---|
Կրթություն | Ferdowsi University of Mashhad? |
---|
Աշխատավայր | Թեհրանի համալսարան |
---|
Կայք | moraffah.com/cat-131.aspx |
---|
Mohammad-Reza Shafiei Kadkani Վիքիպահեստում |
Մոհամմադ Ռեզա Շաֆի Քադքանի (պարսկերեն محمدرضا شفیعی کدکنی, հոկտեմբերի 12, 1939(1939-10-12), Kadkan, Kadkan District, Torbat-e Heydarieh County, Ռազավի Խորասան, Իրան), ժամանակակից պարսիկ բանաստեղծ, թարգմանիչ, գրականության քննադատ, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր։ Ժողովրդի մեջ հայտնի է Մ. Սերեշկ («արցունք») բանաստեղծական կեղծանունով։
Կենսագրություն
Մոհամմադ Ռեզա Շաֆի Քադքանին ծնվել է 1939 թվականի հոկտեմբերի 12-ին Ռազավի Խորասան նահանգի Քադքան քաղաքում՝ աստվածաբանի ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է իր հոր մոտ։ Հետո նրան դասավանդել են հայտնի գիտնական-լուսավորիչներ Մոհամմադ-Թագի Ադիբ Նիշապուրին, որի ղեկավարությամբ սովորել է արաբերեն լեզուն և գրականությունը, այաթոլլա Շեյխ Խաշեմ Կազվինին և այաթոլլա Միլանին, որոնց մոտ ապագա բանաստեղծը սովորել է ներկայիս Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Խամենեյի հետ։
Տարբեր ժամանակներում Շաֆի Քադքանիի ուսուցիչներն են եղել հայտնի բանասերներ Ֆուրուզանֆար Բադի ազ Զամանը՝ (1904-1970 թվականներ), ստեղծագործության փայլուն փորձագետ Ջալալադդինա Ռումին, Մուհամմադ Մուին, որը պարսկերեն լեզվի բազմահատոր բացատրական բառարանի հեղինակն է,(« Մուինի բառարան») և Փարվիզ Նաթել Խանլարին (1914-1990 թվականներ), որը ներկայիս պարսկական ամենաամբողջական բացատրական բառարանի՝ «Դեխխոդի բառարանի» տարբերակի հեղինակն է, պարսկական «Սոխան» գրականության լրագրի հիմնադիրն ու խմբագիրը։
Շաֆի Քադքանին ավարտել է Ֆիրդուսու անվան Մաշհադի համալսարանի բանասիրության ֆակուլտետը, ունի բակալավրի աստիճան։ Թեհրանի համալսարանում «Պարսկական գրականություն» թեմայով դիսերտացիա է պաշտպանել՝ հայց ներկայացնելով բանասիրական գիտությունների դոկտորի համար։ 1969 թվականից մինչ այսօր դասավանդում է Թեհրանի համալսարանում։
Ստեղծագործությունները
Դեռ երիտասարդ տարիքից Շաֆի Քադքանին սկսել է գրել բանաստեղծություններ։ Սկզբում նա աշխատել է ավանդական բանաստեղծական ժանրում, հետո տարվել է Իրանական նոր պոեզիայով, որի հիմնադիրը համարվել է Նիմա Յուշիդջը և սկսել է սիրել ազատ բանաստեղծությունները։ Նա փառքի է հասել 1971 թվականին «Նիշապուրի այգու խուլ անկյուններում» բանաստեղծական հավաքածուի լույս տեսնելուց հետո։ Պրոֆեսոր Շաֆի Քադքանիի գրչին են պատկանում գրականագիտական աշխատություններ, որոնք նվիրվել են ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից պարսկական պոեզիային։ Բանաստեղծության տեսության նրա հետազոտությունները դարձել են համալսարանական դասագրքեր, որոնցով դաստիարակվում է պարսկական բանասերների նոր սերունդը։ Նա անցյալի մեծագույն բանաստեղծների ստեղծագործությունների հավաքածուների կազմողն ու խմբագիրն է, նրանց ներածական հոդվածների հեղինակը։ Իր կյանքի մեծ մասը բանաստեղծը նվիրել է Աթթարի, Անսարի, Սանայի և այլ միստիկների՝ սուֆիական գրականությանն ու ստեղծագործությունների վերլուծությանը։
Բանաստեղծությունների անփոփոխ սոցիալական ուղղվածությունը, արմատներին, հայրենի մշակույթին (մասնավորապես խորասանների կյանքի ավանդական կացութաձևին, նրանց սովորույթներին) սերտորեն կապվածությունը Մոհամմադ Ռեզա Շաֆի Քադքանին դարձրել են Իրանի ամենահարգի բանաստեղծներից մեկը։
Բանաստեղծությունների հավաքածու
- «Մեղեդիներ» (1965 թվական)
- «Գիշերային ընթերցումներ» (1965 թվական)
- «Տերևների լեզվով» (1968 թվական)
- «Մուլիանա ջրերի բույրը» (1977 թվական)
- «Ինչպես հորինել բանաստեղծություն» (1977 թվական)
- «Ինչպես ծառը անձրևային գիշերում» (1977 թվական)
- «Լեռնային վիթի երկրորդ հազարամյակը» (1988 թվական)։
Ծանոթագրություններ