Միշել Ուիլյամսը ծնվել է Կալիսպելլ քաղաքում (Մոնտանա, ԱՄՆ)[8] Կարլի Սվենսոնի և Լարրի Ուիլյամսի ընտանիքում[9][10]։ Մայրը տնային տնտեսուհի էր, հայրը՝ հայտնի առևտրական։ Միշելն ունի նորվեգական արմատներ[11]։ Երբ 9 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվում է Սան Դիեգո, և Միշելը սկսում է հետաքրքրվել դերասանական արվեստով։
Կարիերա
15 տարեկան Միշելը թողել է ուսումը, որպեսզի սկսի իր դերասանական կարիերան «Դոուսոնի ծովախորշը» սերիալում։ Մինչ այդ նա ստացել է ոչ մեծ դեր «Անհատ» և «Լեսի» ֆիլմերում[12].։
Չնայած ի սկզբանե Ուիլյամսը նկարահանվել է հիմնականում երիտասարդական կատակերգությունում, հետագայում նրան սկսել են հաճախ հրավիրել անկախ կինոյի դերերում նկարահանման համար, օրինակ՝ «Կայարանի տեսուչը» և «Երկրի հարստությունը»։ «Վենդի և Լյուսի» ֆիլմի դերի համար նա առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակի։ «Սապատավոր լեռը» ֆիլմում դերի համար Ուիլյամսը առաջին անգամ առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։
2010 թվականից սկսած ամերիկացի հայտնի ռեժիսոր Մարտին ՍկորսեզեիԱնիծվածների կղզի ֆիլմը վարձույթի է դուրս եկել, որում Միշելը խաղացել է հոգեբուժական հիվանդանոցի հիվանդի դեր, որի ամուսնու՝ ԱՄՆ մարշալ Էնդրյու Լեդդիսի դերում հանդես է եկել Լեոնարդո ԴիԿապրիոն[13]։ 2011 թվականին նա նորից առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների՝ «Վալենտինկա» ֆիլմում՝ որպես լավագույն դերասանուհի։
Մեկ շաբաթ Մերլինի հետ դրամայում Մերիլին Մոնրոյի դերակատարման համար արժանացել է «Ոսկե գլոբուս»[14], «Օսկար» և «BAFTA» մրցանակների։
2013 թվականի հուլիսին Միշել Ուիլյամսը դարձել է Louis Vuitton ընկերության պայուսակների աշուն-ձմեռ հավաքածուի գովազդային դեմքը[15]։
Անձնական կյանք
2004 թվականին Ուիլյամսը «Սապատավոր լեռը» ֆիլմի նկարահանումների ժամանակ, ծանոթանում է դերասան Հիթ Լեդջերի հետ, և նրանք սկսում են հանդիպել[16][17]։ 2005 թվականիհոկտեմբերի 28-ին ծնվել է նրանց աղջիկ՝ Մաթիլդա Ռոուզ Լեդջերը։ 2007 թվականի սեպտեմբերին զույգը հայտնել է իրենց բաժանության մասին[18]։ 2008 թվականի հունվարին, Լեդջերի մահից հետո Ուիլյամն ու դուստրը հայտնվում են մամուլի ուշադրության կենտրոնում և հաճախ ենթարկվում են պապարացիների հետապնդման[19]։ Ուիլյամսը հազվադեպ է հարցազրույց տալիս մինչև 2009 թվականը[20]։
2008 թվականի հուլիսին Ուիլյամսը սկսել է հանդիպել ռեժիսոր Սպայկ Ջոնզի հետ, ում հետ ծանոթացել էր «Նյու Յորք, Նյու Յորք» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նրանք բաժանվել են 2009 թվականի սեպտեմբերին, և Ուիլյամսը հայտնել է իրենց հարաբերությունների «անհնարինության» մասին[21]։
2018 թվականին հուլիսին Ուիլյամն ամուսնացել է երաժիշտ Ֆիլ Էլվերումի հետ[22]։
↑Maytum, Matt. (2011 թ․ ապրիլի 14). «Shutter Island (2010)». Total Film. Future Publishing. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 4-ին.