Մանուկ Սադաթյան (փետրվարի 1, 1840(1840-02-01)[1], Նոր Նախիջևան, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 30, 1866(1866-12-30)[1], Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]), հայ բանաստեղծ, թարգմանիչ։
Կենսագրություն
Մանուկ. Սադաթյանը ծնվել է 1840 թվականի փետրվարի 1-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում)։ 1858 թվականին ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, սովորել է Մոսկվայի պետական համալսարանում։ 1862 թվականից դասավանդել է Լազարյան ճեմարանի նախակրթարանում, վարել վերակացուի պաշտոն։ 1865 թվականին տեղափոխվել է Երևան[2]։
Սադաթյանի բանաստեղծությունները լույս են տեսել 1858-1859 թվականներին «Ճռաքաղ», «Մեղու Հայաստանի» պարբերականներում։ Հայերեն թարգմանական արվեստի ուշագրավ նմուշներից է Միխայիլ Լերմոնտովի «Դև» պոեմի թարգմանությունը («Հյուսիսափայլ», 1863-1864, № 1-3 տետրակներ)։ Մահացել է 1866 թվականին Երևանում։
Թարգմանություններ
- Լերմոնտով Միխայիլ։ Ընտիր երկեր երկու հատորով։ Հատոր առաջին։ Բանաստեղծություններ, պոեմներ.- Երևան։ Հայպետհրատ, 1941.- XX, 260, 1 չհ. էջ․- Որոշ ստեղծագործություններ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 10 (հայ.) — հատոր 10. — էջ 109.
- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 109)։
|