Մանա Իվաբուտի (ճապ. 岩渕 真奈 Իվաբուտի Մանա, մարտի 18, 1993(1993-03-18)[1], Մուսասինո, Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստուհի, անգլիական «Արսենալ» ակումբի և Ճապոնիայի հավաքականի հարձակվող։ 2011 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն և 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին Իվաբուտին հայտարարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլից հեռանալու մասին[2]։
Կարիերա
Ակումբներ
Իվաբուտին սկսել է ֆուտբոլ խաղալ դպրոցում սովորելիս՝ հետևելով ավագ եղբոր օրինակին, ով խաղում էր Տոկիոյի ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմում։ 2007 թվականին մասնակցել է Լա Լիգայի խաղերին «НТВ Բելեզայի կազմում»։
2013-2017 թվականներին Գերմանիայում հանդես է եկել «Հոֆենհայմի» և «Բավարիայի» կազմում։
2017 թվականի սեպտեմբերին պայմանագիր է կնքել Կոբի Լեոնեսի ակումբի հետ[3]։
2021 թվականի մայիսի 26-ին պայմանագիր է կնքել անգլիական «Արսենալ» ակումբի հետ[4]։
Հավաքական
15 տարեկանում նա ազգային հավաքականի կազմում մասնակցել է մինչև 17 տարեկան աղջիկների աշխարհի առաջնությանը։ Չնայած քառորդ եզրափակիչում ճապոնացիների պարտությանը՝ Իվաբուչին ստացել է առաջնության լավագույն խաղացողի «Ոսկե գնդակ» մրցանակը։
2010 թվականից նա հանդես է եկել առաջին հավաքականում։ Նա եղել է ազգային հավաքականի կազմում 2011 և 2015 թվականների աշխարհի առաջնությունների ժամանակ։
2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը տեղի է ունեցել հունիսին՝ Ֆրանսիայում, Մանան Իվաբուտին Ճապոնիայի հավաքականի կազմում գրավել է Շոտլանդիայի դարպասը՝ իր թիմին պարգևելով 2-1 հաշվով հաղթանակ։
Ձեռքբերումներ
Ակումբ
НТВ Բելեզա
- Ճապոնիայի չեմպիոն 2007, 2008, 2010
- Լա Լիգայի գավաթակիր 2007, 2010, 2012
Բավարիա
- Գերմանիայի չեմպիոն 2014/15, 2015/16
Թիմ
Ճապոնիա
- Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակի 2012
- Աշխարհի չեմպիոն 2011
- Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 2015
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ