Մազի կամուրջ (Ստեփանակերտ)

Մազի կամուրջ
Երկիր Արցախ
ՏեղանքՍտեփանակերտ
Տեսակկամուրջ, մշակութային արժեք և հուշարձան
Թռիչքների քանակ1
Հատում էԿարկառ
Կառուցվել է1825
Ժառանգության կարգավիճականհայտ
Քարտեզ
Քարտեզ

Մազի կամուրջ, 19-րդ դարում կառուցված կամուրջ և պատմամշակութային հուշարձան Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում[1], նրա հարավ-արևմտյան եզրին` Կարկառ գետի ձախակողմյան վտակի վրա[2][3]: Կամուրջը՝ Ստեփանակերտը կապում է Շուշի-Բերձոր ճանապարհին[4]:

Հուշարձանն ընդգրկված է Ստեփանակերտ քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[1]:

Պատմություն

Համաձայն գետի հոսանքին ընդդեմ ճակատի սրբատաշ կամարի կողպեք քարին փորագրված արձանագրության՝ կառուցվել է 1825 թվականին[1][4][2][3]: Քանի որ կամրջի արձանագրությունը հայերեն է, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ենթադրում է, որ այն նախագծել է ռուս ռազմական ինժեները, սակայն կամարը՝ տեղական կիսամշակ քարից՝ կրաշաղախով կապել են հայ վարպետները[4][2][3]:

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, մինչև 2023 թվականին տեղի ունեցած Արցախի բնակչության էթնիկ զտումը՝ կամուրջը դարձել էր Արցախի ոստիկանության անցակետը[4]:

Ճարտարապետություն

Կամուրջը՝ միաթռիչք է, կառուցված անմշակ քարով, կրաշաղախով, իսկ թաղակիր կամարի անկյունաքարերը սրբատաշ քարից են[2][3]: Թռիչքի երկարությունը 4,13 մ է, անցուղու լայնությունը` 7,68 մ[2][3]:

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 «Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ»:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սամվել Կարապետյան (2009). «Արցախի կամուրջները». raa-am.org. էջ 100. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 10-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Մազի կամուրջ 1825 թ․». armenianarchitecture.org. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 10-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Վահրամ Աթանեսյան (2020 թ. սեպտեմբերի 18). «Մազի կամուրջ». aliqmedia.am. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 10-ին.

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!