Հյուսիսային Լինքոլնշիր (անգլ. ՝ North Lincolnshire )՝ ունիտար միավոր Լինքոլնշիր կոմսության հյուսիսում։ Ունիտար միավորի գլխավոր և ամենամեծ քաղաքը Սկանտորպն է (բնակչություն՝ 72 հազար մարդ)։
Պատմություն
Կազմավորվել է 1996 թվականի ապրիլի 1-ին՝ Գլենֆորդ , Սկանտորպ , Բոտֆերի շրջանների վերակազմավորման և Լինքոլնշիր կոմսության կազմի մեջ մտնելու ժամանակ (նախկինում մտնում էին Համբերսայդ կոմսության կազմի մեջ)։
Աշխարհագրություն
Զբաղեցնում է 846 կմ² տարածք, հյուսիս-արևելքից ողողվում է Համբերի էստուարի ջրերով, հարավ-արևելքում սահմանակից է Հյուսիսարևելյան Լինքոլնշիրին , հարավում՝ Լինքոլնշիր և Նոթինգեմշիր կոմսություններին, արևմուտքում՝ Սաութ Յորքշիր կոմսությանը, հյուսիս-արևմուտքում՝ Իստ Ռայդինգ օֆ Յորքշիր կոմսությանը։
Կազմ
Ունիտար միավորի կազմի մեջ մտնում է 8 քաղաք՝
Բարտոն-ապոն-Համբեր
Բրիգ
Բրոտոն
Կիրտոն ին Լինդսի
Կրոուլ
Սկանտորպ
Ուինտերտոն
ԷպվորտՀյուսիսային Լինքոլնշիրը Անգլիայի քարտեզի վրա
Բնակչություն
Հյուսիսային Լինքոլնշիր ունիտար միավորի տարածքում բնակվում է 152 849 մարդ։ Բնակչության միջին խտությունը 181 մարդ/կմ² է (2001 թվականի տվյալներ)[ 3] ։
Սպորտ
Սկանտորպ քաղաքում հիմնվել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ «Սկանտորպ Յունայթեդ» , որը 2010/2011 թվականին մասնակցել է Անգլիայի ֆուտբոլային լիգայի առաջնությանը ՝ մրցակիցներին ընդունելով Գլենֆորդ Պարկ մարզադաշտում (9 հազար հանդիսատես)։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ