Համբեր (անգլ.՝ Humber), էստուար Անգլիայի արևելյան ափեզրին, որը ձևավորվում է Տրենտ և Ուզ գետերով։ Թափվում է Հյուսիսային ծով։ Գետի վրայով է անցնում Համբեր կամուրջը։ Համբերը հանդիսանում է Արևելյան Յորքշիրի ռայդինգի և Հյուսիսային Լինկոլնշիրի սահմանը։ Նավարկելի է մեծ նստվածքով նավերի համար։
Անվանում
Ենթադրում են, որ անվանումն առաջացել է կելտական hu ― «լավ» և amber ― «գետ» բառերի միացումից[1]։
Ծանոթագրություններ
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».