Լինքոլնշիր (անգլ.՝ Lincolnshire), կոմսություն Անգլիայի արևելքում՝ Հյուսիսային ծովի ափին։ Այն մասամբ մտնում է Իստ Միդլենդ տարածաշրջանի կազմի մեջ, մասամբ՝ Յորքշիր և Համբեր։
Ամենամեծ քաղաքը Լինքոլնն է։ Բնակչությունը՝ 674 հազար մարդ (կոմսությունների մեջ 15-րդ տեղն է զբաղեցնում՝ ըստ 2004 թվականի տվյալների)։
Աշխարհագրություն
Կոմսության տարածքի ընդհանուր մակերեսը 6959 կմ² է[3], առանց Հյուսիսային Լինքոլնշիրի և Հյուսիս-արևելյան Լինքոլնշիրի ունտար միավորների՝ 5921 կմ²[4]։ Արևելքից ողողվում է Հյուսիսային ծովի ջրերով, հարավ-արևելքում սահմանակից է Նորֆոլկին, հարավում՝ Քեմբրիջշիրին, հարավ-արևմուտքում՝ Ռաթլենդին և Լեստերշիրին, արևմուտքում՝ Նոտինգեմշիրին, հյուսիս-արևմուտքում՝ Սաուտ Յորքշիրին, հյուսիսում՝ Արևելյան Յորքշիրին։
Պատմություն
Մինչև 1974 թվականը բաժանվել է երեք վարչական միավորների՝ Հոլանդ, Կեստիվեն և Լինդիս։
Ժողովրդագրություն
2004 թվականի տվյալներով կոմսության բնակչության ընդհանուր թիվը կազմել է 988 հազար մարդ։
1971 թվականին բնակչության թիվը կազմել է 808,3 հազար մարդ[5]։
Վարչական բաժանում
Կոմսության կազմի մեջ մտնում են 7 վարչական շրջան և 2 ունիտար միավոր։
Տնտեսություն
Լինքոլնշիրը մեծ մասամբ ագրարային տարածք է, որտեղ գերակշռում է բուսաբուծությունը՝ զուգորդված անասնաբուծությամբ։ Արդյունահանում է երկաթաքար (Ֆրոնդինգեմայի շրջան)։ Սննդի արդյունաբերություն, գյուղատնտեսական տեխնիկա (Լինքոլն և Բոստոն), մետալուրգիա (Սկանտորպ), նավթաքիմիա (Իմինգեմ)։ Ձկնորսական խոշոր նավահանգիստը Մեծ Գրիմսբին է[5]։
Տեսարժան վայրեր
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 http://ons.maps.arcgis.com/home/item.html?id=a79de233ad254a6d9f76298e666abb2b
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.ordnancesurvey.co.uk/business-and-government/counties/
- ↑ 2-е место среди 48-и церемониальных графств
- ↑ 4-е место среди 27-и неметропольных графств
- ↑ 5,0 5,1 из БСЭ, статья Линкольншир
Արտաքին հղումներ