Կուպիդոնը ամենափոքրն է Ուրանի ներքին արբանյակների միջև, նրա տրամագիծը մոտավորապես գնահատվել է 18 կմ։ Նրա փոքր չափը և այն փաստը, որ նրա մակերևույթը ունի մուգ գույն, թույլ չտվեցին հայտնաբերելու այն 1986 թվականին Վոյաջեր-2 կայանի թռիչքի ընթացքում Ուրանի մոտով։ Արբանյակը պատկանում է Պորցիայի խմբին, խումբը նույնպես ներառում է՝ Բիանկան, Կրեսսիդան, Դեզդեմոնան, Ջուլիետը, Պորցիան, Ռոզալինդան, Բելինդան և Պերդիտան[5]։ Այս արբանյակները ունեն նման ուղեծրեր և ֆոտոմետրիկ առանձնահատկություններ[5]։ Բացի նրա ուղեծրից[3], ~9 կմ շառավղից[3], և 0,08 մեծությամբ երկրաչափական ալբեդոյից[3] այս արբանյակի մասին այլևս ոչինչ հայտնի չէ։
Կուպիդոնի ուղեծիրը տարբերվում է ընդամենը 863 կիլոմետրով նրանից զգալիորեն մեծ Բելինդա արբանյակից։ Ի տարբերություն Մաբի և Պերդիտայի, երկու այլ Ուրանի արբանյակների, որոնք նույնպես հայտնաբերվել են 2003 թվականին, Կուպիդոնի ուղեծիրը խոտորումների չի ենթարկվում[3]։
↑Շոուոլտեր, Մարկ Ռ.; Լիսաուեր, Ջեք Ջ. (2003 թ․ սեպտեմբերի 25). «S/2003 U 1 և S/2003 U 2». ՄԱՄ թերթիկ. 8209. ISSN0081-0304. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.