1790 թվականին քաղաքական ճակատում Ռեչ Պոսպոլիտան ընկել էր այնպիսի անօգնական իրավիճակում, որ ստիպված էր դաշինք կնքել իր վաղեմի թշնամի Պրուսիայի հետ։ 1790 թվականին ստորագրված Լեհ-պրուսական պակտը, սին հույս պարգևեց, որ Ռեչ Պոսպոլիտան կարող է գտնել մի դաշինք, որը կարող է պաշտպանել իրենց, մինչ իրենք բարեփոխումներ կիրականացնեն[3]։ Բուրժուազիայի կողմից նախաձեռնած 1971 թվականի մայիսի սահմանադրությամբ հիմնադրվեց կառավարության երեք հակընդեմ ճյուղեր, որից դուրս մնաց Ռեպնինի սեյմը։ Այս բարեփոխումները ուղեկցվեցին հարևան երկրների զայրույթով, որոնք կարծում էին, որ Ռեչ Պոսպոլիտան կարող է վերածնունդ ապրել[4][5]։ Նորից Լեհաստանը խիզախություն ունեցավ առանց Ռուսաստանի համաձայնության փոփոխություններ կատարել և նորից բերեց Եկատերինա II-ի զայրույթը, ով կարծում էր, որ Լեհաստանը ընկել է արմատական Յակոբինիզմի ազդեցության տակ, որը շատ հայտնի էր Ֆրանսիայում։ Ռուսական զորքերը ներխուժեցին Ռեչ Պոսպոլիտան 1792 թվականին[4][5]։
1792 թվականի Ռուս-լեհական պատերազմի ընթացքում լեհական սահամանադրական ուժերը պաշտպանվում էին Ռուսական կայսրությունից, որոնց հրավիրել էին ռուսամետ լեհ մագնատները, որոնք հայտնի էին որպես Տարգովիցա համադաշնություն։ Պահպանողական ազնվականությունը հավատում էր, որ ռուսները կօգնեն վերադարձնել իրենց Ոսկե ազատությունը[4][5]։ Լքված լինելով իրենց պրուսացի դաշնակիցների կողմից և ունենալով փոքրաթիվ ուժեր` սահմանադրամետ լեհական ուժերը արքայազն Ժոզեֆ Պոնյատովսկու հրամանատարությամբ որոշակի հաջողությամբ պաշտպանվում էին, սակայն նրանց գործողությունները կանգնեցրեց գերագույն հրամանատար Ստանիսլավ Օգոստոս Պոնիատովսկի թագավորը։ Թագավորը որոշեց միանալ Տարգովիցա համադաշնությանը, ինչպես պահանջում էին ռուսները[4][5]։
Ծանոթագրություններ
↑Davies, Norman (2005). God's Playground. A History of Poland. The Origins to 1795. Vol. I (revised ed.). Oxford University Press. էջ 394. ISBN978-0-19-925339-5.