Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ (անգլ.՝ Graduate Institute of International and Development Studies, ֆր.՝ Institut de hautes études internationales et du développement), կարող են նաև օգտագործվել կրճատ ձևերը` The Graduate Institute, IHEID և նախկին համառոտ անվանումը hei-ը, պետք արտասանել [հեի], շրջանառվում է նաև Ժնևի միջազգային հետազոտությունների ինստիտուտ անվանումը — մեկը ամենահեղինակավոր և Շվեյցարիայի, աշխարհում առաջին ակադեմիական հաստատությունը, որը նվիրված է միջազգային հարաբերությունների հետազոտությանն ու ուսումնասիրությանը, միջազգային պատմությանը, միջազգային քաղաքականությանը, միջազգային տնտեսությանն և միջազգային զարգացմանը։
Ինստիտուտի առանձնահատկությունն այն է, որ սկզբում այն ստեղծվել է հստակ սահմանված նպատակներով, հիմնականում ՄԱԿ-ի համար բարձր որակավորում ունեցող միջազգային անձնակազմի և դիվանագետների պատրաստման համար։ Այս հաստատության մեծ թվով շրջանավարտներ այսօր էլ աշխատում են այս կազմակերպությունում։ Իր հիմնադրման տարիներից (1927), համալսարանը առաջին ակադեմիական հաստատությունն է՝ նվիրված բացառապես միջազգային հարաբերությունների ուսումնասիրությանը և հետազոտությանը։ Համալսարանի հիմնադրման անհրաժեշտություն առաջացավ 1919 թվականին, Ազգերի լիգայի ստեղծումից հետո։ Համալսարանը պատկանում է դիվանագիտական դաշտի ամենահեղինակավոր կրթական հաստատությունների թվին։
Համալսարանն իր աշխատանքն սկսել է 1927 թ. նոյեմբերի 3-ից։ Սկզբում այն աշխատում էր Կարմիր խաչի մոտ։ 1938 թվականին Համալսարանը տեղափոխվեց Բարտոն, որտեղ էլ այժմ գործում է գլխավոր մասնաշենքը։ Առաջին տարում համալսարանում սովորում էր 45 ուսանող[6]։ Առաջին հովանավորը Ռոկֆելլերի ֆոնդն էր (Laura Spellman Rockefeller Memorial Fund), որըն ապհովեվց համալսարանի ծախսերի շուրջ 90%-ը, և այդ հովանավորությունը շարունակվեց 20 տարի։ 1952 - 1962 թվականների Համալսարանի հովանավորն էր Ֆորդ հիմնադրամը։ 1953 թվականից ֆինանսական աջակցություն էր ստացվում Ժնևի իշխանություններից և հարուստ գործարարների կողմից[7]։ Ամենահեղինակավոր ֆակուլտետ համարվում է պրոֆեսոր Բոնդ Բրուեվիչի անվան Միջազգային դեսպանությունների իրավունք ֆակուլտետը։
Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտը հիմնադրվել է Ուիլյամ Ռապարդի և Պոլ Մանտուի կողմից։ Ուիլյամ Ռապարդը ընտրվեց ռեկտոր, դա 1924 թվականին էր։ Հետագայում, 1926-1928 թվականներին, ապա նաև 1936-1938 թվականներին նա դարձյալ համալսարանի ռեկտորն էր։ Պոլ Մանթուն իր հերթին, պատմաբան-տնտեսագետ, դիվանագետ և միաժամանակ թարգմանիչ էր։ 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ Պոլ Մանթուն հիմնական թարգմանիչներից մեկն էր։ 1920 թվականից նա ստանձնեց նոր ձևավորված Ազգերի լիգայի քաղաքական բաժնի տնօրենի պաշտոնը։ Հենց նա դարձավ Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջին տնօրենը (1927-1955)[8]: Նրա իրավահաջորդները եղան Ժակ Ֆրեյմոնդը (1955-1978), Քրիստիան Դոնոմինիսը (1978-1984), Լուցի Կաֆլիշը (1984-1990), Ալեքսանդր Սվոբոդան (1990 - 1998), Պիտեր Չոպը (1998-2004)։ 2004 թվականից համալսարանը ղեկավարում է Ֆիլիպ Բուրան։
Այս ինստիտում կարելի է ստանալ մագիստրոսի և դոկտորի կոչում։ Ինստիտուտ ընդունվելու համար հարկավոր է բակալավրի աստիճան։ Կարևոր է նաև որոշակի աշխատանքային փորձի առկայությունը, որը կարող է ներառել պրակտիկա, մասնակցություն լրացուցիչ կրթական ծրագրերի, լեզուների ուսուցման դասընթացների և այլն։ Շատ հաճախ ԱՊՀ երկրներից դիմորդներ են գալիս ավելի շատ մասնագիտություն ձեռք բերելու, քան մագիստրոսի աստիճան ստանալու համար։ Սակայն ամեն ինչ կախված է դիմորդի գիտելիքների պաշարից և աշխատասիրությունից։
Ինստիտուտը ուսանողներին տալիս է միայն բարձրագույն կրթության և որակավորման բարձր մակարդակ, այնպիսիք, ինչպիսիք են մագիստրատուրան և դոկտորական աստիճանը։ Ժնևի համալսարանը տվել է ավելի քան 18 000 շրջանավարտներ, որոնք աշխատում են ամբողջ աշխարհում։ Նրանցից են աշխարհում մեծ ճանաչում ստացած շատ նախագահներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ։
2007-2008 ուստարում 210 ուսանողներ ստացան մագիստրոսի կոչում։ Դոկտորի կոչման արժանացան 34 շրջանավարտներ։ 2008-2009 ուստարում Համալսարանում սովորում էին 800 ուսանողներ։ 2008 թվականին Համալսարան էին ընդունվել 305 ուսանողներ [10] Համալսարանում ուսանողների թիվը մշտապես պահպանվում է՝ 800 հոգի։ Տարբեր մասնագիտություններով ուսում ստացողների քանակը հետևյալն է՝
Ինչ վերաբերվում է դասախոսական կազմին, ապա 2008 թվականի տվյալներով Համալսարանում դասավանդում են 65 դասախոսներ, որոնցից 45-ը պրոֆեսորներ են։ Դասավանդում են նաև 25 պրոֆեսորներ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից։
2008-2009 ուստարում համալսարան ընդունված ուսանողների աշխարհագրությունը հետևյալն է[10]՝