Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն (ֆր՝. Agence universitaire de la Francophonie - AUF), բարձրագույն ուսումնական և գիտահետազոտական հաստատությունների համաշխարհային ցանց, որոնք մասամբ կամ ամբողջովին ֆրանկոֆոն են։ 2017 թվականին այս գործակալությունն ուներ 845 անդամներ աշխարհի 111 երկրներում և համարվում էր մեկ ընդհանուր լեզվի վրա հիմնված համալսարանական ամենաընդարձակ ընկերակցությունն աշխարհում[1][2]։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Կանադայում՝ Մոնրեալի համալսարանի կամպուսում (համալսարանական ավանում)։ 2015 թվականի դեկտեմբերի 8-ից ի վեր գործակալության տնօրենը Ժան-Պոլ դը Գոդմարն է[3]։
AUF-ի գործունեության ոլորտում ընդգրկված է համալսարանական թվայնացված կամպուսների ստեղծումը, հնարավորին չափ մեծ թվով ֆրանսախոս (հատկապես՝ աֆրիկյան) կամպուսների տեղեկատվական կենտրոններ մուտք գործելու հնարավորության ապահովումը։ Գործակալությունն աշխատում է նաև ֆրանկոֆոն համալսարանների շրջանում ուսանողների ու գիտահետազոտական աշխատանքներ կատարողների տեղաշարժը հնարավորինս դյուրացնելու, հեշտացնելու ուղղությամբ։
Պատմություն
1961 թվականին ստեղծվել է Association des universités partiellement ou entièrement de langue française » (AUPELF) («Մասամբ կամ ամբողջովին ֆրանսերենի վրա հիմնված համալսարանների ընկերակցություն»)։ Ի դեպ, այդ անվանումը մինչև օրս երբեմն գործածվում է դեռևս։ Այնուհետև AUPELFը վերափոխվեց AUPELF-UREF-ի։ Նախագծի ամենագործուն նախաձեռնողներից մեկը կանադացի ժուռնալիստ Ժան-Մարկ Լեժեն (Jean-Marc Léger) էր, ով էլ հենց 1961-1978 թվականներին աշխատել է որպես գործակալության գլխավոր քարտուղար[4]։
1989 թվականին Դակարում տեղի ունեցած ֆրանկոֆոն գագաթնաժողովում պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցին, որ գործակալությունը դառնա ֆրանկոֆոնիայի չմիջնորդավորված, անմիջական օպերատորը աշխարհում և որոշեցին փոխել դրա անվանումը՝ դարձնելով Agence universitaire de la francophonie (Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն), որը գործածվում է առ այսօր։
Նախագահների և ռեկտորների ցանկ
(ընտրվել են համալսարանների ռեկտորներից կամ նախագահներից կազմված տնօրենների խորհրդի կողմից)
- 1961 - 1966: M gr Irenaeus Lussier (Կանադա / Քվեբեկ)
- 1966 - 1969: Mohamed El Fassi (Մարոկկո)
- 1969 - 1972:
- 1972 - 1975: Robert Mallet (Ֆրանսիա)
- 1981 - 1984: André Jaumotte (Բելգիա)
- 1984 - 1987: Michel Guillou (Ֆրանսիա)
- 1987 - 1990: Bakary Tio Toure (Կոտ դ՛Իվուար)
- 1991 - 1995: Abdellatif Benabdeljalil (Մարոկկո)
- 1998 - 2001: Arthur Bodson (Բելգիա)
- 2001 - 2005: Jean of the Wood of Gaudusson (Ֆրանսիա)
- 2009 - 2013: Yvon Fontaine (Կանադա / Նյու Բրունսուիք)
- 2013 - 2017: Abdellatif Miraoui (Մարոկկո և Ֆրանսիա)
- 2017 - 2021 (ընթացքի մեջ է)։ Sorin Cîmpeanu (Ռումինիա)[5]
UREF-ի, ապա՝ AUF-ի տնօրեններ, այնուհետև՝ ռեկտորներ
- 1991 - 1999: Michel Guillou (Ֆրանսիա)
- 1999 - 2007: Michèle Gendreau-Massaloux (Ֆրանսիա)
- 2007 - 2015: Bernard Cerquiglini (Ֆրանսիա)
- 2015 - 2019 (in progress): Jean-Paul de Gaudemar (Ֆրանսիա)
Գլխավոր քարտուղարների ցանկ
- 1961 - 1978: Jean-Marc Léger (Կանադա / Քվեբեկ)
- 1978 - 1987: Maurice-Étienne Beutler (Շվեյցարիա)
- 2005-2009: François Vignaux (Ֆրանսիա)
- 2009 - 2014: Wanda Diebolt (Ֆրանսիա)
- 2014 - 2015: Nelly Fesseau (Ֆրանսիա)
- 2016 - 2019 (ընթացքի մեջ է)։ Jean-Pascal Bonhotal (Ֆրանսիա)
Ամբողջ աշխարհում
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունն ունի[6]՝
- Ռեկտորատ և գրասենյակ Մոնրեալում,
- Ռեկտորատ և կենտրոնական ծառայություններ Փարիզում,
- Տարածաշրջանային տասը ռեկտորատներ, որոնք կազմակերպում ու ղեկավարում են AUF-ի աշխատանքները տվյալ տարածաշրջանում
- Կենտրոնական Աֆրիկա և աֆրիկյան մեծ լճեր՝ Յաունդեում (Կամերուն)
- Արևմտյան Աֆրիկա՝ Դակարում (Սենեգալ)
- Ասիա-Խաղաղօվկիանոսյան՝ Հանոյում (Վիետնամ)
- Կարիբյան՝ Պորտ օ Պրենսում (Հայիթի)
- Ամերիկաների՝ Մոնրեալում (Կանադա)
- Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի՝ Բուխարեստում (Ռումինիա)
- Արևմտյան Եվրոպայի՝ Բրյուսելում (Բելգիա)
- Մաղրիբի՝ Ռաբաթում (Մարոկկո)
- Միջին Արևելքի՝ Բեյրութում (Լիբանան)
- Հնդկական օվկիանոսի երկրների՝ Անտանարիվուում (Մադագասկար)
Համացանցային ռեսուրսներ
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունն ապահովում է գիտական ու կրթական ռեսուրսների պորտալ՝ Savoirs en partage
Ֆրանսալեզու թվայնացված կամպուս
Ֆրանսալեզու թվայնացված կամպուսը (CNF) ստեղծվել է հարավային երկրներում գտնվող ֆրանկոֆոն համալսարանների հետ և դրանց միջև սերտ հաղորդակցություն ապահովելու, նոր տեխնոլոգիաներ և թարմ տեղեկատվություն օպերատիվորեն փոխանակելու նպատակով։
CNF-ը և ֆրանսալեզութվայնացված կամպուսները գրանցված ապրանքանիշեր ունեն։
Ուսումնական հաստատություններ
AUF-ը ներառում է վեց ուսումնական հաստատություն[7]։ Դրանք են՝
- Ֆրանկոֆոնիայի դպրոց՝ վարչարարության և կառավարման - Սոֆիայում (Բուլղարիա)
- Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ՝ ձեռներեցության - Ռեդուիտում /Մավրիտիուս/
- Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ՝ ինֆորմատիկայի - Հանոյում (Վիետնամ)
- Institute of Francophonie for Knowledge Engineering and Distance Education (IFIC) in Tunis , Tunisia
- Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ՝ արևադարձային բժշկության - Վիենտիանում /Լաոս/
- Ֆրանկոֆոնիայի ինստիտուտ՝ համալսարանների կառավարման - Յաունդեում /Կամերուն/
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ