Կամպուս (լատին․՝ campus) — համալսարանական (ուսանողական) քաղաք։
Երբեմն կամպուս անվանում են անջատ տարածք, որը պատկանում է խոշոր ընկերության։ Նաև կամպուս անվանում են կառույցների համալիրը, որը կազմված է տարածքից, հանգույցներից, շենքերից, ճանապարհներից և ճանապարհային ծածկից, ունեցվածքից և մարդկանցից։
Պատմություն
Կամպուս բառն ունի լատիներեն ծագում ( «դաշտ», «բաց տարածություն» )։ Առաջին անգամ կամպուս անվանել են 18-րդ դարում Պրիստոնի համալսարանի տարածքը։ Համալսարանական կամպուսներն որպես կանոն ունեն ինքնավար , երբեմն էլ ընտրովի վարչություն։
Կառուցվածք
Անտառապուրակային գոտում տեղակայված համալսարանական կամպուսը կարող է իր մեջ ներգրավվել հետևյալ գործառնական տարրերը՝
կրթական հիմնական համալսարանների, բարձրագույն քոլեջների, ֆակուլտետների շենքեր և նրանց ենթակառուցվածքը (այդ թվում կրթական լսարաններ),
գիտա-հետազոտական համալսարաններ, լաբարատորիաներ և հետազոտական կենտրոններ,
գիտական գրադարան
գիտա-տեխնոլոգիական զբոսայգու կառուցվածք – բիզնես-ինկուբատոր, ինժեներական կենտրոն
հետդիպլոմային ուսման ստորաբաժանումներ
բնակելի տարածքներ ուսանողների և ուսուցիչների համար