1855 թվականին լույս է ընծայել «Արդի Հունաստանը» («Le Grec contemporain») գիրքը, որտեղ միմյանց հետ համեմատելով հին ու նոր Հունաստանները՝ սուր ծաղրի է ենթարկում ժամանակակից բարքերը և ցրում իդեալական պատկերացումները հունական իրականության մասին։ Այդ նույն տարում հրատարակել է իր առաջին վեպը՝ «Tolla Feraldi»-ն, որը մեծ հաջողություն է ունեցել, ջերմորեն ընդունվել թե՛ ընթերցողների և թե՛ քննադատության կողմից, նպաստել հեղինակի համբավի հետագա տարածմանը։ Դրան հաջորդել են Էդմոն Աբուի հեղինակած նոր վեպերը՝ «Le roi des Montagnes»-ը (1856), «Germaine»-ը (1857), «Les échasses de maître Pierre»-ը (1858) և մի ամբողջ շարք պատմվածքներ ու նորավեպեր։ Նա հեղինակել է նաև կատակերգություններ, որոնցում վառ կերպով դրսևորվել է երգիծաբանի նրա տաղանդը։
Կենսագրություն
Ծնվել է 1828 թվականիփետրվարի 14-ին, լոթարինգիականԴյոզ քաղաքում, մանր առևտրականի ընտանիքում[8]։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի աստվածաբանական դպրոցում, ապա ընդունվել Շառլեմանիգիմնազիան, որի փայլուն աշակերտներից մեկն է եղել, հաղթել է փիլիսոփայության մրցույթում և արժանացել պատվավոր պարգևի։ 1848 թվականից ուսումը շարունակել է «Էկոլ նորմալ սուպերիոր»-ում, որտեղ 1851 թվականին առաջին մրցանակն է շահել գրականության ավարտական քննությունը փայլուն կերպով հանձնելու համար[9]։ Դրանից հետո երկու տարի՝ մինչև 1853 թվականը սովորել է Աթենքի ֆրանսիական դպրոցում (այստեղ նրա դասընկերների թվում էր ապագա անվանի ճարտարապետ Շառլ Գառնիեն)։ 1867-1868 թվականներին ճամփորդել է Եգիպտոսում։
Հակակղերական հայացքների տեր ու վճռական անձնավորություն լինելով՝ Էդմոն Աբուն իր առաջին իսկ հրապարակագրական ելույթներում դրսևորել է իրեն որպես թունդ բանավիճող և սուր երգիծանքի զենքը հմտորեն գործածող։ Պաշտպանել է Ֆրանսիական Երրորդ Հանրապետությունը, Ադոլֆ Թիերի վարած քաղաքականությունը՝ այդ նպատակին ծառայեցնելով իր հիմնադրած «XIX դար» ամսագիրը[10], որի գլխավոր խմբագիրն էր նաև[11]։ 1862 թվականիմարտի 7-ին նրան ներկայացրել են «Սուրբ Հովհաննես Երուսաղեմցի» մասոնական օթյակի անդամներին։ Ներսից մանրամասնորեն ու խորությամբ ծանոթանալով օթյակի դրվածքին՝ նա բարձրաստիճանն մասոնների մասին սուր քննադատական հոդվածներ է հրատարակել Le Siècle-ում[12]։
Էդմոն Աբուի պատվին փողոցներ են անվանակոչվել Փարիզում, Դյոզում, Մեցում, Սեն Ավոլում, Մալո լը Բենում, Նանսիում, Սևվեռնում, Հավրում, Լիմոժում, Գրենոբլում, Պլեսի-Ռոբինսոնում և ֆրանսիական մի շարք այլ քաղաքներում։ Նրա պատվին հուշատախտակ է փակցված Սևեռնի այն վիլլայի պատին, որտեղ մի քանի տարի ապրել է նա։
Les Mariages de Paris, 1856, Dont « Les Jumeaux de l'hôtel Corneille », « L'Oncle et le Neveu », « Terrains à vendre », « Le Buste », « Gorgeon » et « La Mère de la Marquise ».
Théâtre impossible. Guillery. L'Assassin. L'Éducation d'un prince. Le Chapeau de Sainte Catherine|date=1862}}.
Dernières lettres d'un bon jeune homme à sa cousine Madeleine|date=1863}}.
La Vieille roche - 1ère partie։ Le Mari imprévu (1865) - 2ème partie։ Les Vacances de la comtesse (1865) - 3ème partie։ Le Marquis de Lanrose (1866)
Madelon| (2 volumes, 1863)
Le Progrès, 1864
Les Questions d'argent : les assurances, 1865
Causeries, première et deuxième séries (1865-1866)
La Vieille Roche. Le mari imprévu. Les vacances de la comtesse. Le marquis de Lanrose (3 volumes, 1865-1866)
Le Turco. Le bal des artistes. Le poivre. L'ouverture au château. Tout Paris. La chambre d'ami. Chasse allemande. L'inspection générale. Les cinq perles|date=1866}}.
De Pontoise à Stamboul. Le grain de plomb. Dans les ruines. Les œufs de Pâques. Le jardin de mon grand'père. Au petit Trianon. Quatre discours|date=1884.
Nouvelles et souvenirs|date=1885.
Le Dix-neuvième Siècle|date=1892.
Թատերգություններ
Guillery, comédie en 3 actes, en prose, Paris, Théâtre-Français, février 1856.
Risette : ou les Millions de la mansarde, vaudeville en 1 acte, Paris, théâtre du Gymnase, 8 août 1859.
Le Capitaine Bitterlin, comédie en 1 acte, en prose, Paris, théâtre du Gymnase-Dramatique, 27 octobre 1860.
Մի քանի վեպերի թվայնացված տեքստերը. [2](չաշխատող հղում)[3][4][5]
Images-Re-vues, numéro|1, Thomas Schlesser, „Реализмот на Гистав Курбе, од демократска уметност до анархија“ (« Le réalisme de Gustave Courbet, de l'art démocratique à l'anarchie »)։ [6]Արխիվացված 2006-09-03 Wayback Machine