Էդիտ-Մարի Պիեխան ծնվել է 1937 թվականի հուլիսի 31-ին Նուայել-սու-Լանս հանքարդյունաբերական քաղաքում (Ֆրանսիայի հյուսիսում՝ Փարիզից 200 կմ հեռավորության վրա)։ Հայրը՝ Ստանիսլավ Պիեխան, հանքագործ էր, մահացել է 1941 թվականին՝ սիլիկոզից[3][4]։ Մայրը՝ Ֆելիցիա Կոռոլևսկան, լեհուհի է։ Ավագ եղբայրը՝ Պավել Պիեխան (1927-1944), հոր մահից հետո 3 տարի աշխատել է հանքահորում, մահացել է 17 տարեկանում՝ տուբերկուլոզից[4]։ Ֆրանսիայում Էդիտա Պիեխան խոսում էր 2 լեզվով՝ գերմաներենով և ֆրանսերենով[3]։ Երբ պատերազմն ավարտվեց, նա իր ուսուցիչների և դասարանցիների հետ երգեց Ֆրանսիայի օրհներգը՝ «Մարսելյեզը»[5]։
1946 թվականին մոր, խորթ հոր՝ հանքափոր Յան Գոլաբի և կրտսեր եղբոր՝ Յուզեֆի (ծնված՝ 1945 թվականին) հետ[4] մեկնում է Լեհաստան։ Բնակվում են ՍիլեզիայիԲոգուշուվ-Գորցե հանքահորային քաղաքում։ Դպրոցում սովորում է լեհերեն (Ֆրանսիայում ապրելու տարիներին լեհերենին տիրապետում էր խոսակցական մակարդակով[3], երգում է երգչախմբում։ Էդիտան ցանկանում էր ուսուցչուհի դառնալ, այդ պատճառով էլ սովորում է Վալբժիխի մանկավարժական լիցեյում (ավարտել է գերազանցությամբ), զբաղվել է սպորտով[3][4]։
1955 թվականին՝ Գդանսկի մրցույթից հետո, ԽՍՀՄ-ում սովորելու ուղեգիր է ստանում[4]։ Էդիտան ընտրում է Լենինգրադի Ա․ Գերցենի անվան մանկավարժական ինստիտուտը։ Բայց ԽՍՀՄ ժամանելուց հետո պարզվում է, որ այդ տարի հոգեբանության բաժնում ընդունելություն չի եղել։ Էդիտան ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան պետական համալսարան (ավարտել է 1964 թվականին)։ Ընդունվելով Լենինգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի հոգեբանության բաժինը՝ սովորում է ռուսերեն, դառնում լեհական հայրենակցական միության երգչախմբի անդամ, ավելի ուշ նա կոնսերվատորիայի ուսանողների անսամբլի ղեկավար Ալեքսանդր Բրոնևիցկու կողմից հրավիրվեց անսամբլ։
1956 թվականի ամանորի գիշերը Էդիտա Պիեխան Ալեքսանդր Բրոնևիցկու հրավերով կոնսերվատորիայի ուսանողների անսամբլի հետ Լենինգրադի կոնսերվատորիայում կատարեց Շպիլման Վլադիսլավի «Կարմիր ավտոբուս» (Autobus czerwony) երգը (լեհերեն)։
Լեհ ուսանողների առաջին իսկ ելույթը հաղթական էր․ Պիեխան չորս անգամ կատարեց նույն երգը, իսկ հաջորդ օրը նրա և ուսանողական կոլեկտիվի մասին գիտեր ողջ Լենինգրադը։ Համերգները խանգարում էին համալսարանում սովորելուն և հակառակը։ Էդիտան հասավ նրան, որ թույլատրեցին սովորել հեռակա կարգով, դրա համար նա գնաց Մոսկվա՝ կրթության նախարարի մոտ[3]։
Եղել է անսամբլի մենակատար, որը 1956 թվականին ստացել է «Բարեկամություն» անվանումը։ Այդ անունը 1956 թվականի մարտի 8-ին ֆիլհարմոնիայում անսամբլի ելույթից առաջ որոշել էր Էդիտա Պիեխան։ Արդեն 1956 թվականին Պիեխան «Կարմիր ավտոբուս» և «Սիրո կիթառ» երգերով նկարահանվում է «Լենինգրադյան էստրադայի վարպետը» վավերագրական ֆիլմում, նույն թվականին «Ленгрампластмассе»-ում ձայնագրվում են նրա առաջին ձայնապնակները։ 1957 թվականին «Բարեկամություն» անսամբլը և Էդիտա Պիեխան «Աշխարհի ժողովուրդների երգերը» ծրագրով Մոսկվայում արժանացան Երիտասարդության և ուսանողության 6-րդ համաշխարհային փառատոնի ոսկե մեդալի և դափնեկրի կոչման, որից հետո անսամբլը դարձավ Ленконцерт կազմակերպության պրոֆեսիոնալ կոլեկտիվ։
1959 թվականին «Բարեկամություն» անսամբլը կազմալուծվեց ջազ քարոզելու, երգչուհու կողմից ռուսերենը քարոզելու, անսամբլի երաժիշտների ստիլյագա լինելու պատճառով։ Նոր կազմով անսամբլն իր գործունեությունը վերսկսեց Ալեքսանդր Բրոնևիցկու շնորհիվ մշակույթի նախարարության վերանայումից հետո[3]։
«Բարեկամություն» անսամբլի 20 տարվա գործունեության ընթացքում երաժիշտները բազմաթիվ անգամ փոխվել են։ Անփոփոխ են մնացել խմբի ղեկավար Ալեքսանդր Բրոնևիցկին և մենակատար Էդիտա Պիեխան։ Սակայն 1976 թվականի ամռանը Էդիտա Պիեխան բաժանվեց Բրոնևիցկուց և հեռացավ «Բարեկամություն» անսամբլից։ Երգչուհին ստեղծեց իր անսամբլը, որի երաժշտական ղեկավար դարձավ Լենինգրադի կոնսերվատորիայի շրջանավարտ Գրիգորի Կլեյմիցը։
«Մելոդիա» ընկերությունում ձայնագրվել է 20-ից ավելի սկավառակ, երգեր, որոնք ներառված են խորհրդային և ռուսական էստրադայի ոսկե ֆոնդում։ Բազմաթիվ երգեր ձայնագրվել են Ֆրանսիայի, Կուբայի, ԳԴՀ-ի, Լեհաստանի և այլ երկրների ձայնագրման ընկերություններում։ Հյուրախաղերով շրջել է աշխարհի ավելի քան 40 երկրներում։ Կուբայում արժանացել է «Երգի տիրուհի» տիտղոսին, երկու անգամ ելույթ է ունեցել Փարիզի «Օլիմպիա» սրահում (այդ թվում 47 համերգ անընդմեջ), ԽՍՀՄ-ում եղել է էստրադային առաջին արտիստը, ով ելույթ է ունեցել Բոլիվիայում, Գոնդուրասում, Աֆղանստանում։
1968 թվականին Սոֆիայում տեղի ունեցած Երիտասարդության և ուսանողության միջազգային 9-րդ փառատոնի քաղաքական երգերի մրցույթում երգչուհին «Огромное небо» երգի համար ստացել է 3 ոսկե մեդալ, իսկ կոմպոզիտոր Վլադիմիր Ուսպենսկու երգերից մեկը («Следующий!») նրա կատարմամբ արժանացել է Ֆաշիզմի դեմ պայքարի կոմիտեի կազմակերպած մրցույթի առաջին մրցանակին։
Կաննում կայացած MIDEM միջազգային երաժշտական տոնավաճառում Է․ Պիեխան «Մելոդիա» ընկերության համար նվաճել է գլխավոր մրցանակը՝ «Նեֆրիտայի ձայնապնակը», որը տրվել է երգչուհու ձայնապնակների ռեկորդային՝ միլիոնավոր տպաքանակի համար։
Է․ Ս․ Պիեխան եղել է համամիութենական և միջազգային բազմաթիվ երաժշտական մրցույթների և փառատոնների ժյուրիի անդամ։
ԽՍՀՄ-ում առաջինն է ռուսերենով կատարել արտասահմանյան երգ։ Դա «Միայն դու» երգն էր։ Առաջինն է բարձրախոսը հանել հենակից, սկսել շարժվել բեմում և խոսել հանդիսատեսի հետ։
Առաջինն է սկսել բեմում նշել ստեղծագործական գործունեության հոբելյանը և իր ծննդյան օրը։
1997 թվականին իր 60-ամյակը նշել է Սանկտ Պետերբուրգի Պալատական հրապարակում ունեցած համերգով (քաղաքի պատմության մեջ առաջին անգամ)։
1983 և 1986 թվականներին համերգներ է ունեցել Աֆղանստանում խորհրդային զորախմբերի զինծառայողների համար (Քաբուլ, Բագրամ, Ջելալաբադ, Կունդուզ)։
2007 թվականին իր 70-ամյակը և ստեղծագործական գործունեության 50-ամյակը նշել է Սանկտ Պետերբուրգի «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում և Դվորցովայա հրապարակում ունեցած մեծ համերգով։
Էդիտա Պիեխան իր հոբելյանական տարին շարունակեց 2008 թվականի փետրվարի 16-ին Կրեմլի պետական պալատում ունեցած մենահամերգով։
2012 թվականի հուլիսի 31-ին «Օկտյաբրսկի» մեծ համերգասրահում Է․ Պիեխան տոնեց 2 հոբելյան՝ իր 75-ամյակը և ստեղծագործական գործունեության 55-ամյակը։
2012 թվականի հոկտեմբերի 14-ին նրա հոբելյանական համերգը տեղի ունեցավ Կրեմլի պետական պալատում[7]։
Ընտանիք
Առաջին ամուսինը՝ Ալեքսանդր Բրոնևիցկի (1931-1988) - ԽՍՀՄ-ում վոկալ-գործիքային առաջին անսամբլի («Բարեկամություն») հիմնադիր և ղեկավար, կոմպոզիտոր, ամուսնացած են եղել 1956-1976 թվականներին։
Թոռը՝ Ստաս Պիեխա (ծնված՝ օգոստոսի 13, 1981, մինչև 7 տարեկանը կրել է Գերուլիս ազգանունը) - երգիչ և բանաստեղծ։ 2013 թվականին Ստասն ամուսնացել է մոդել և դիջեյ Նատալի Գորչակովայի հետ (ծնվել է 1988 թվականի հունվարին)։
Երկրորդ ամուսինը՝ Գենադի Շեստակով (ծնված 1944 թվականին) - միջին տարածությունների վազքի չեմպիոն Խաբարովսկի երկրամասում, ԱԱԾ կապիտան, ամուսնացած են եղել 1976-1983 թվականներին։
Երրորդ ամուսինը՝ Վլադիմիր Պետրովիչ Պոլյակով (1938—2009) - Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայի վերլուծական կենտրոնի աշխատակից։ Ամուսնացած են եղել 1994 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2006 թվականը։
2014 թվականին առանց արտիստուհու և նրա ընտանիքների թույլտվության սկսվել են արտիստի կյանքին ու գործունեությանը նվիրված «Էդիտա» հեռուստասերիալի նկարահանումները։
2015 թվականի հոկտեմբերի 12-ինՌոսիա 1 և Ռոսիա-HD հեռուստաալիքներով տեղի ունեցավ «Ծնվել է որպես աստղ» սերիալի պրեմիերան։ Հերոսուհու կենսագրությունը շատ է հիշեցնում Էդիտա Պիեխայի կենսագրությունը[9]։
2013 թվականին Էդիտա Պիեխան 7-րդ անգամ հանրության կողմից առաջադրվեց «Սանկտ Պետերբուրգի պատվավոր քաղաքացի» կոչման շնորհման։ Քաղաքի գուբերնատորին և Օրենսդիր ժողովի նախագահին ուղղված նամակներով Է․ Պիեխային այդ կոչումը շնորհելու թեկնածությունը սատարում էին պատվավոր քաղաքացիներ Ալիսա Ֆրեյնդլիխը և Օլեգ Բասիլաշվիլին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, Ռուսաստանի ժողովրդական արտիստներ Ս․ Կրյուչկովան, Մ, Բոյարսկին, Ա․ Ռոզենբաումը, Լ․ Սենչինան, Յու․ Ստոյանովը, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Ա․ Դմիտրիևը, բալետի պարուհի Ա․ Օսիպենկոն, բանաստեղծ Ա․ Կուշները, գրող-երգիծաբան Ս․ Ալտովը, կոմպոզիտոր Ի․ Կորնելյուկը, Ֆոնտանկայի ափին գտնվող պետական երիտասարդական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ս․ Սպիվակը, Սանկտ Պետերբուրգի էստրադային թատրոնի գեղարվեստական ղեկավար Յու․ Գալցևը, ֆոտոնկարիչ Ե․ Ռոժդեստվենսկայան, միջազգային գրոստմայստեր Մ․ Տայմանովը, մոդելյոր Ի․ Տանցուրինան, երգչուհի Տ․ Բուլանովան, դերասան Ա․ Ուրգանտը, ՌԴ ժողովրդական ուսուցիչ, թիվ 56 գիմնազիայի տնօրեն Մ․ Բ․ Պիլդեսը, Հյուսիս-Արևմուտքում կաթոլիկ եկեղեցու գլխավոր հայր Իակինֆը, բալետի պարուսույց Բ․ Էյֆմանը, կինոռեժիսոր Վ․ Բորտկոն, Կոմպոզիտորների միությունը, Նկարիչների միությունը, Պետերբուրգ-կոնցերտը, Պետերբուրգի մետրոպոլիտենը, Գորկու անվան մշակույթի պալատը։
2013 թվականի հուլիսի 11-ին Մոսկվայի ժամանակով 21։30-ին Վիտեբսկում սկսվեց Սլավյանսկի բազար 22-րդ միջազգային փառատոնի բացման համերգը։ Իսկ ցերեկը Վիտեբսկի Ամառային ամֆիթատրոնի Փառքի արահետում տեղի ունեցավ Էդիտա Պիեխայի աստղի տեղադրման հանդիսավոր արարողությունը։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
1964 — Эдита Пьеха
1966 — Ансамбль «Дружба» и Эдита Пьеха
1967 — Ансамбль «Дружба» и Эдита Пьеха
1972 — Эдита Пьеха и ансамбль «Дружба»
1974 — Эдита Пьеха
1980 — Эдита Пьеха
1981 — Ни дня без песни
1983 — Улыбнитесь, люди
1986 — Почувствуй, догадайся, позови
1987 — Моим друзьям
1989 — Возвращайся к началу
1994 — Я вас люблю
2000 — Никогда любить не поздно
Էդիտա Պիեխայի ընտրյալ երգերը
«Разве привыкают к чудесам» (Մ. Պոլնարեֆ — Գ. Գորբովսկի)
«А жизнь продолжается» (Ա. Մոռոզով — Մ. Ռյաբինին)
1969 — «Наш сосед» (երաժշտությունը և խոսքերը՝ Բ. Պոտյոմկինի)
«Город детства» («Где-то есть город, тихий как сон…») (Տ. Գիլկիսոն — Ռ. Ռոժդենստվենսկի)
«Белый свет» («На тебе сошёлся клином белый свет…») (Օ. Ֆելցման — Մ. Տանիչ, Ի. Շաֆերան)
«Стань таким» (Ա. Ֆլյարկովսկի — Ռ. Ռոժդենստվենսկի)
1964 — «Песня остаётся с человеком» (Ա. Օստրովսկի — Ս. Օստրովո)
«Никогда» (Օ. Ֆելցման — Ն. Օլև)
«Я иду и пою» (Վ. Խոմուտով — Ա. Օլգին)
«Так уж бывает» (Յա. Ֆռենկել — Մ. Տանիչ, Ի. Շաֆեռան)
«Надежда» (Ա. Պախմուտովա — Ն. Դոբրոնրավով)
1967 — «Огромное небо» (Օ. Ֆելցման — Ռ. Ռոժդենստվենսկի)[10]
Էդիտա Պիեխայի մասին նկարահանվել են հեռուստատեսային և վավերագրական մի շարք ֆիլմեր․
«Ես առագաստանավ ունեմ»
«Երգն իմ սերն է»
«Եթե դուք իմանայիք, թե ինչքան եք ինձ համար թանկ…»
«Եվ կրկին ամեն ինչ նորից» — ռեժիսոր՝ Պյոտր Սոլդատենկով
«Ողջույն պարահանդես» — ռեժիսոր՝ Վ․ Մակարով և ուրիշներ
«Պիեխա» դարաշրջանը»
«Ծնվել է որպես աստղ» (սերիալ)
DVD
«Աղջիկը Փարիզից»
«Սերը կայցելի և ձեզ»
«Լավագույնը»
Գրքեր
Эдита Пьеха. Признание в любви. — СПб.: Азбука-классика, 2007.— 208 с. — ISBN 978-5-91181-525-7 հեղինակ՝ Նինա Բախարևա (Էդիտա Պիեխայի ընկերուհին և համակուրսեցին)[12]։
Երիտասարդության և ուսանողության 9-րդ համաշխարհային փառատոնի 3 ոսկե մեդալ (Սոֆիա, 1968)
1970-ական թվականներ
«Վարադերո-70» էստրադայի երգերի համաշխարհային փառատոնի ոսկե մեդալ (Կուբա, 1970)
«Նեֆրիտային ձայնապնակ» (Կաննում տեղի ունեցած MIDEM միջազգային երաժշտական տոնավաճառի գլխավոր մրցանակը Էդիտա Պիեխայի ձայնապնակների ռեկորդային թվով վաճառքի համար (մրցանակն արտիստն ստացել է «Мелодия» ընկերության համար) (1970)
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի (1976)
Խորհրդային երգերը կատարողների համառուսական մրցույթի պատվավոր դիպլոմ (Սոչի, 1976)
1980-ական թվականներ
Ժողովուրդների բարեկամության շքանշան (Մոսկվայում կայացած «Օլիմպիադա-80» մշակութային ծրագրին մասնակցելու համար) (1980)
«Ռոսիա» պետական կենտրոնական համերգասրահի Աստղերի հրապարակում անվանական աստղի բացում (Մոսկվա, 1998)։
2000-ական թվականներ
Փոքր մոլորակներից մեկին «Ehdita» անվանում (Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և Միջազգային աստղագիտական միություն № 15231 վկայական), (ԱՄՆ, 2003)
«Տարվա երգ» հեռուստատեսային փառատոնի «Երաժշտության լեգենդ» պատվավոր մրցանակ (2006)
«Ադամանդե գրամոֆոն» («Русского радио»-ի երաժշտական հատուկ մրցանակ) (2007)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշան (օգոստոսի 10, 2007) — երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի և երկարատև ստեղծագործական գործունեության համար[14]
«Եթերի աստված» (ռադիոհեռարձակման ոլորտի երաժշտական մրցանակ «Ռադիոռեկորդ» անվանակարգում՝ որպես կատարող, ում երգերը ռադիոեթերով հնչում են ավելի քան 50 տարի (2009)
«Սանկտ Պետերբուրգին մատուցած ծառայությունների համար» պատվո նշան (2012)
«Բալթիկայի աստղ» միջազգային մրցանակ Բալթիկայի շրջանի երկրների միջև մարդասիրական հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար (ՌԴ մշակույթի և զանգվածային հաղորդակցության նախարարություն, ՌԴ թատերական գործիչների միություն, Սանկտ Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտե, 2012)[15]
Բարեկամության շքանշան (հունվարի 19, 2013) — հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած զգալի ավանդի, երկար տարիների բեղմնավոր գործունեության համար[16]։
↑Այս երգը հիմնված է իրական դեպքերի վրա. 1966 թվականի ապրիլի 6-ին կապիտան Բորիս Կապուստինը (ինքնաթիռի հրամանատար) և Յուրի Յանովը (ղեկապետ) իրենց կյանքի գնով Як-28 տեղափոխեցին Արևմտյան Բեռլինի բնակելի տարածքներից։