Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ, բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանում 1952 - 1994 թվականներին։ Ստեղծվել է Երևանի թատերական և Երևանի գեղարվեստի ինստիտուտների միավորումով։
1944 թվականին Երևանում հիմնադրվել է թատերական ինստիտուտ՝ դերասանական և ռեժիսորական ֆակուլտետներով, իսկ 1945 թվականի հունիսին, գեղարվեստի ինստիտուտը։ Սկսած 1950 թվականից թատերական ինստիտուտում դադարեցվել է ընդունելությունը ռեժիսորական և թատերագիտական մասնագիտությունների գծով, կրճատվել ուսանողության թիվը։ Նույնը տեղի է ունեցել Գեղարվեստի ինստիտուտում։ Անհրաժեշտ է համարվել միավորել այս երկու ուսումնական հաստատությունները։ 1952 թվականին Երևանի թատերական և Երևանի գեղարվեստի ինստիտուտների միավորումով ստեղծվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1952 թվականին ինստւտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ թատերական և կերպարվեստի։ Թատերական ֆակուլտետն ուներ ռեժիսորական, դերասանական և թատերագիտական (1944-1962 թվականներ), կերպարվեստինը՝ գեղանկարչության, քանդակագործության, թատերանկարչության (1949-1958 թվականներ) և գրաֆիկական (1949-1959 թվականներ) բաժիններ։ Ռեկտոր է նշանակվել հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վավիկ Վարդանյանը։ 1994 թվականին Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը բաժանվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիաի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի[1]։
1952 թվականին ինստւտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ թատերական և կերպարվեստի։ 1976 թվականին ինստիտուտի երկու ֆակուլտետներն ունեին հետևյալ բաժինները. թատերականը՝ դերասանական, ռեժիսորական և երաժշտական կոմեդիայի (1971-ից), կերպարվեստինը՝ գունանկարչության, քանդակագործության, կիրառական արվեստի (1960-ից՝ խեցեգործություն, գորգի ձևավորում, մանվածք), արդյունաբերական արվեստի (1963-ից)[2]։
Երևանի պետական համալսարան • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա • Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ • Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա • Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ • Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան • Հայաստանի ազգային ագրարային համալսարան • Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան • Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան • Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան • Ֆիզիկական կուլտուրայի հայկական համալսարան • Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան • Հայբուսակ