Արաբերենը (արաբ․՝ العربية), Սեմական լեզվախմբին պատկանող լեզու է։
Արաբերեն խոսում են շուրջ 300 միլիոն մարդ։ Բացի արաբական 22 երկրներից, արաբերենը պաշտոնական լեզու է նաև Իսրայելում, գործածվում է Իրանում, Թուրքիայում, Էրիթրեայում, Չադում, համարվում է ՄԱԿ-ի վեց պաշտոնական լեզուներից մեկը, ԱՊԼ պաշտոնական լեզուն։
Լեզվակիրների թվով արաբերենը 4-րդն է աշխարհի լեզուների շարքում։