«Երկնային արարած» (ռուս.՝ Небесное созданье), 1956 թվականի խորհրդային լիամետրաժ տիկնիկային անիմացիոն ֆիլմ[1], որը հիմնված է Սերգեյ Օբրազցովի Կենտրոնական տիկնիկային թատրոնի բեմադրությունների վրա և բեմադրվել է նրա կողմից Գեորգի Նատանսոնի հետ համագործակցությամբ «Սոյուզմուլտֆիլմ» և «Մոսֆիլմ» կինոստուդիայում։
Գեորգի Նատասոնի համար, որը նույն թվականին բեմադրել էր «Արտասովոր համերգ» լեգենդար ներկայացումը, այդ մուլտֆիլմը դարձել է նրա առաջին ռեժիսորական աշխատանքը։ Նորամուտը մեծ հաջողություն է ունեցել և 1956 թվականին արժանացել առաջին մրցանակի Վենետիկի մանկական ֆիլմերի VIII միջազգային կինոփառատոնում։
Սյուժե
Համերգ է։ Ելույթավարն անհանգստացած է, որովհետև ծրագրի գլխավոր համարը ներկայացնող տենոր Օբոժաևը դեռ չի ժամանել։ Օբոժաևը դեռ տանն է և բոլորովին չի շտապում, ընդ որում՝ կորած ճարմանդն ու ճանապարհն անցած սև կատուն բավական ժամանակ են խլում նրանից։ Համերգն արդեն մոտենում է ավարտին, իսկ նշանավոր երգիչը դեռ չի եկել։ Հուսահատված ելույթավարը բեմ է թողնում սկսնակ երգիչ Պտենչիկովին։ Երիտասարդ տաղանդը մեծ հաջողություն է ունենում, իսկ վերջապես թատրոն հասած Օբոժաևը լսում է բուռն ծափահարությունները, բայց դրանք իրեն չեն ուղղված։
Ստեղծողներ
- Սցեզարի հեղինակներ – Սերգեյ Օբրազցով, Եվգենի Սպերանսկի
- Ռեժիսորներ – Սերգեյ Օբրազցով, Գեորգի Նատանսոն
- Օպերատորներ – Գալինա Պիշկովա, Իոսիֆ Գոլոմբ
- Նկարիչ – Բորիս Տուզլուկով
- Ռեժիսոր-խորհրդատու – Գրիգորի Լոմիձե
- Խորհրդատուներ տիկնիկների հետ աշխատանքի հարցերով – Սեմյոն Սամոդուր, Վլադիմիր Կուսով
- Հնչյունային օպերատորներ – Բորիս Ֆիլչիկով
- Կոմպոզիտոր – Գրիգորի Տեպլիցկի
- Ռեժիսորի օգնական – Վ. Շեվելյովա
- Մոնտաժողի օգնական – Վ. Չեկան
- Նկարիչ-գրիմարար – Ն. Զախարով
- Համակցված նկարահանումներ և մուլտիպլիկացիա՝
- Օպերատոր – Վ. Ալեքսեևա
- Նկարիչ – Ս. Զյաբլիկով
- Մուլտիպլիկատորներ – Վյաչեսլավ Լևանդովսկի, Ռոման Դավիդով, Լև Ժդանով, Վլադիմիր Դանիլևիչ
- Տիկնիկները և դեկորացիաները պատրաստել են՝ Վ. Կուրանով, Վ. Չերնիխովա, Նիկոլայ Սոլնցև, Ի. Կորոլյովա, Օլեգ Մասաինով, Կ. Ռուսանովա, Ա. Բարտ, Ա. Դուրակով, Գենադի Լյուտինսկի, Ա. Ֆիլասով, Ա. Ժուկովա, Ա. Բիխովսկայա
- Գլխավոր նկարիչ Ռոման Գուրովի գլխավորությամբ
- Դերերը հնչյունավորել են՝ Նինա Ագապովա, Զոյա Բելայա, Մարիա Վինոգրադովա, Վիկտորյա Իվանովա, Թամարա Նոսովա, Գեորգի Նելեպ, Գեորգի Պանկով, Իրինա Մազինգ, Վիկտորյա Յակուշենկո, Ելենա Պոնսովա, Լիլիա Գրիցենկո, Սեմյոն Սամոդուր Վլադիմիր Գրիբկով
- Հեղինակի խոսքերը՝ Սերգեյ Օբրազցով
- Ֆիլմերի արտադրության գլխավոր վարչության նվագախումբ
- դիրիժոր – Առնոլդ Ռոյտման
Գործող անձինք
- Պտենչիկով – անհայտ երգիչ, հավանաբար տենոր
- Վալենտին Վալերյանիչ Օբոժաև – շատ հայտնի երգիչ, իհարկե տենոր։ Հանրապետության ուշադրության արժանի արտիստ
- Վիոլետա Իվանովնա – Օբոժաևի կինը
- Ագրաֆենա – դայակ
Մրցանակներ և անվանակարգեր
- 1956 — Վենետիկի մանկական ու պատանեկան ֆիլմերի VIII միջազգային կինոփառատոնի պատվոգիր,
- 1958 — Բուխարեստի տիկնիկային և խամաճիկային ֆիլմերի I միջազգային կինոփառատոնի դիպլոմ։
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Արտաքին հղումներ