Դուգլաս Ադամսը ծնվել է 1952 թվականի մարտի 11-ին, ԱնգլիայիՔեմբրիջ քաղաքում։ Ծնողներն են Ջենեթը (Դենովան) և Դուգլաս Ադամսը։ Դուգլաս փոքրի ծնվելուց մի քանի ամիս հետո ընտանիքը տեղափոխվել է Իսթ Անգլիա։ Այնտեղ երեք տարի անց ծնվում է նրանց քույրը՝ Սյուզանը։ 1957 թվականին Դուգլասի ծնողները բաժանվեցին։
Ավարտել է Բրենտվուրդի դպրոցը։ Սովորել է քոլեջում, 1974 թվականին ստացել բակալավրի, այնուհետև մագիստրոսի աստիճան։ Մասնագիտացումը դարձավ անգլիական գրականությունը։
1978 թվականին BBC ռադիոյով մեկնարկեց նրա 4 սերիանոց «The Hitchhiker’s Guide to the Galaxy» (անգլերենից թարգմանաբար՝ Գալակտիկայում ավտոստոպով զբոսաշրջիկի ուղեցույցը) բեմադրությունը, որը արժանացել է «Imperial Tobacco Award» (1978), «Sony Award» (1979), «Best Programme for Young People» (1980) մրցանակների։ Մի քանի տարի անց, Դուգլասը հրատարակում է համանուն գիրքը, որը 1984 թվականին մեծ հաջողությունների է հասնում՝ գլխավորելով անգլիական բեսթսելերները։ Դուգլասը դառնում է ամենաերիտասարդ գրողը, ով ստանում է «Golden Pen» մրցանակը (մրցանակը տրվում է 1 000 000 գիրք վաճառած հեղինակին)։ Ավելի ուշ Ադամսը գրում է գրքի շարունակությունները «The Restaurant at the End of the Universe» («Ռեստորան տիեզերքի վերջում») (1980) և «Life, The Universe and Everything» («Կյանք, տիեզերք և մնացած բոլորը») (1982)։
1982 թվականին նրա երկու գրքերը համապատասխանեցվում են 6 սերիանոց հեռուստաբեմադրությանը, որոնք արժանանում են մրցանակների «Best TV Graphics», «Best VTR Editing» և «Best Sound» անվանակարգերում։
1984 թվականին թողարկվել է Դուգլասի չորրորդ գիրքը՝ «So Long and Thanks for all the Fish» («Ամենայն բարիք, և շնորհակալություն ձկանը»)։
1984 թվականին[21] Ադամսը սկսում է համագործակցել Infocom կազմակերպության հետ, որը այդ թվականին արկածային խաղերի «թագավորն» էր, և ուներ անմիջական մասնակցություն «The Hitchhiker’s Guide to the Galaxy» գրքի տեքստային մշակմանը։ Գիրքը արժանացել է «Thames TV»-ի մրցանակի։ Դրանով Ադամսի և Infocom-ի համագործակցությունը չի վերջանում, որոշ ժամանակ անց նա գրում է ևս մեկ հումորային-արկածային խաղ interactive fiction ժանրով։ Այդ խաղն ուներ «Bureaucracy» անունը։
Ադամսը «Բժիշկ Ով» ֆիլմի 4-րդ բժշկի սցենարիստներից մեկն էր. էպիզոդներ՝ «Ծովահենների մոլորակ» (անգլ. The Pirate Planet) և «Շադա» (անգլ. Shada)։
1984 թվականին Դուգլաս Ադամսը Ջոն Լլոյդի հետ գրում է ոչ ֆանտաստիկ «The Meaning of Liff» գիրքը։ Գիրքն ունենում է հաջողություններ 1990 թվականին և գրվում է նաև դրա շարունակությունը՝ «The Deeper Meaning of Liff»:
1987 թվականին Ադամսը փորձում է իր ուժերը մի քանի այլ ժանրերում և հրապարակում է «Dirk Gently’s Holistic Detective Agency» (թարգմանաբար՝ «Դիրկա Ջենթլի դետեկտիվ գործակալություն») գիրքը, որտեղ ներկայացվում է միստիկայի, դետեկտիվի և հումրի խառնուրդ։ Չնայած զուսպ արձագանքներին, մի տարուց հրատարակվում է գրքի շարունակությունը՝ «Long Dark Tea-time of the Soul»:
1990 թվականին Ադամսը կենդանաբան Մարկ Կարվարդայնի հետ համատեղ թողարկում է «Last Chance to See» գիրքը, որը պատմում է հազվագյուտ և անհետացող կենդանիների տեսակների մասին։
1991 թվականին «HHGG» աուդիոգիրքը առաջադրվում է Գրեմմի մրցանակի «Լավագույն խոսող կամ առանց երաժշտության ձայնագրություն» (անգլ.՝ Best Spoken Word or Non-Musical Recording) անվանակարգում։
Եվ ևս մեկ տարուց Դուգլասը գրում է «...ուղեցույց» վիպաշարի եզրափակիչ հինգերորդ գիրքը՝ «Հիմնականում անվնասը» (անգլ.՝ Mostly Harmless) ։
Անձնական կյանք
1981 թվականին Ադամսը գնում է Իսլինգթոն, որտեղ սկզբից ամուսնանում է Ապպեր Սթրիթի հետ, իսկ 1980-ական թվականներին՝ Դունկան Տերրասի հետ։
1980-ական թվականներին Ադամսը սիրավեպի մեջ էր բանաստեղծուհի Սալլի Էմերսոնի հետ, ով այդ ժամանակ իր ամուսնուց բաժանված էր ապրում։ Ավելի ուշ Ադամսը Էլիսոնին է ընծայում իր «Կյանք, տիեզերք և մնացած ամենը» գիրքը։ 1981 թվականին Էմերսոնը վերադառնում է իր նախկին ամուսնու՝ Փիթեր Սթոթհարդի մոտ։
Շուտով Ադամսի ընկերները նրան ծանոթացնում են Ջեյն Բելսոնին, ում հետ հետագայում սկզբնավորվել է ռոմանտիկ հարաբերություններ։ Բելսոնը այն նույն «տնային փաստաբանն էր», որի մասին կարճ հիշատակվում է գրողի 1980-ական թվականների կեսերի կենսագրականում.
«Նա [Ադամսը] ապրում է Իսլինգթոնում տնային փաստաբանի և Apple Macintosh համակարգչի հետ»։
Բնօրինակ տեքստ(անգլ.)
"He [Adams] lives in Islington with a lady barrister and an Apple Macintosh."