Դոնալդ Էրվին Կնուտ (անգլ.՝ Donald Ervin Knuth, հունվարի 10, 1938(1938-01-10)[1][2][3][…], Միլուոքի, Վիսկոնսին, ԱՄՆ[1]), համակարգչային գիտության ամերիկացի հռչակավոր մասնագետ։ Հեղինակն է հանրահայտ «Համակարգչային ծրագրավորման արվեստը» (The Art of Computer Programming) գրքի, թվային տպագրության TEX համակարգի, տպատառերի նախագծման METAFONT համակարգի, «Գրագետ ծրագրավորում» (Literate programming) մեթոդոլոգիայի, ինչպես նաև բազում այլ մենագրությունների ու հոդվածների։ 1974 թվականի Թյուրինգի մրցանակի մրցանակակիրն է։ Կնուտը անվանվում է « ալգորիթմների վերլուծության հայր »։ Նա նպաստել է հաշվողական բարդության վերլուծությանը ալգորիթմներում և համակարգել մաթեմատիկական տեխնիկա դրա համար։ Այդ գործընթացում նա նաև հանրայնացրել է ասիմպտոտիկ նշագրման նշանակությունը։ Որպես գրող և գիտնական[48] նա ստեղծել է WEB և CWEB գործիքները, որպես գրագետ ծրագրավորման օժանդակ համակարգ։
Կենսագրություն
Կնուտը ծնվել է Միլուոկիում, որտեղ նրա հայրը ուներ սեփական փոքր տպագրության բիզնես և դասավանդում էր հաշվապահություն Միլուոկիի դպրոցում։ Նրա գիտելիքը զարգանում էր հետաքրքիր ձևով։ Նա ութերորդ դասարանում մասնակցելով մրցույթի "Ziegler's Giant Bar" նախադասության տառերով կազմեց 4500
բառ, որը շատ ավելին էր քան ժյուրիի ունեցած 2500 բառը։ Նա շահեց հեռուստացույց և շատ քաղցրավենիք իր դպրոցի համար[49]։
Կրթություն
Կնուտի համար բարդ էր ընտրել Քեյսի Տեխնիկական ինստիտուտում ֆիզիկան երաժշտության փոխարեն։ Մինչ նա սովորում էր ֆիզիկա, ընդգրկվեց IBM 650 ստեղծող խմբիում։ Հետագայում կարդալով համակարգչային ձեռնարկներ նա մտածում էր գրել իր դպրոցում օգտագործվող մեքենայի կոմպիլյատորի կոդը, քանի որ կարծում էր, որ կարող է անել ավելի լավը[50]։ 1958-ին Կնուտը ստեղծեց մի ծրագիր, որը հիմնված էր դպրոցում բասկետբոլի թիմում խաղացող յուրաքանչյուր աշակերտի այն արժեքի վրա, որով նա կարող էր օգնել իր թիմին հաղթել լիգայում։ Կնուտը մեկն է այն առաջին խմբագրողներից, որոնք ստացել են Ճարտարագիտության և Գիտության ազգային մրցանակ։ 1960 թ-ին նա փոխում է իր մասնագիտացումը ֆիզիկայից մաթեմատիկա։ 1963-ին Կնուտը ստացավ PhD որակավորում Կալիֆորնիայի Տեխնիկական ինստիտուտի կողմից։ Ամեն տարի նա տալիս է մի քանի ոչ պաշտոնական լեկցիաներ Ստենֆորդի համալսարանում, որը նա անվանում է համակարգչային հափշտակություն[51][52]։
Որպես հումոր
Կնուտը վճարում է 2.56 $ նրա գրքերում վրիպակներ գտնողներին։ 2008-ին Կնուտը ստիպված էր դադարեցնել չեկերի տրամադրումը բանկային մեքենայությունների պատճառով։
Հեղինակած գրքեր
The Art of Computer Programming - Ամբողջությամբ հրատարակվել են այս գրքի առաջին երեք հատորները։ 4-րդ հատորը հրատարակվել է (և շարունակում է հրատարակվել) առանձին մասերի տեսքով։ Հեղինակը խոստացել է, որ հինգերորդ հատորը ավարտին կհասցնի 2015 թվականին։
The TEXbook - TEX հրատարակչական համակարգի նկարագրությունն է։
The METAFONTbook - Տպատառերի նախագծման METAFONT համակարգի մասին պատմող աշխատանքն է։
Concrete Mathematics. A Foundation for Computer Science - (համահեղինակներ. Օ. Պատաշնիկ, Ռ. Գրեհեմ)։