Գագիկ Վլադիմիրի Ալումյան (օգոստոսի 4, 1950(1950-08-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ, քանդակագործ։
Կենսագրություն
1972 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ստեղծագործում է դեկորատիվ-կիրառական արվեստի բնագավառում։ 1980-1986 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, եղել է պրոֆեսոր։ 1986 -1991 թվականներին եղել է Հայաստանի պետական գեղարվեստի գնահատման հանձնաժողովի անդամ։
Ստեղծագործությունները պահվում են Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի, Բուդապեշտի կերպարվեստի, Լատվիայի ժամանակակից արվեստի, Սարդարապատի ազգագրական թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։
1997 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։
Ստեղծագործություններ
- «Կուռք», 1982 թվական
- «Փետուր», 1982 թվական
- «Մեր գյուղը», 1976 թվական
Դեկորատիվ կոմպոզիցիաներ
- «Արթնացում» (1981 թվականին, 1-ին կարգի դիպլոմ, Ֆաենցո, Իտալիա, հրակավ, ջնարակ)
- «Ընթերցելիս» (1983 թվականին, հրակավ, ջնարակ )
Ցուցահանդեսներ
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կեչկեմոնտում (1987 թվական, Հունգարիա), Մոսկվայում (1989 թվական)։
Ծանոթագրություններ
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ