«Ամերիկյան սարսափ պատմություն։ Նրբություն», FX հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամերիկյան սարսափ պատմություն» անտոլոգիական հեռուստասերիալի 12-րդ եթերաշրջանը, որի հեղինակներն են Ռայան Մերֆին և Բրեդ Ֆելչաքը, եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2023 թվականի սեպտեմբերի 20-ին, դերասանկան կազմում ընդգրկված են Էմմա Ռոբերթսը, Քիմ Քարդաշյանը, Քարա Դելևինը, Մեթ Զուքրի, Անաբել Դեքսթեր Ջոնս և ԷմՋեյ Ռոդրիգես։ Եթերաշրջանի հիմքուն ընկած է Դանիել Վալենտինի սպասվող գիրքը[4][5][6][7][8]։
2023 թվականի ապրիլի 6-ից հայտարարվել է, որ Մեթ Զուքրին միացել է դերասանական կազմին «Ղեկավարը» հեռուստասերիալի ավարտից հետո[5]։ Հարցազրույցի ժամանակ Ռայան Մերֆին հաստատել է, որ Քիմ Քարդաշյանը և Էմմա Ռոբերթսը եթերաշրջանում կատարելու են գլխավոր դերեր։ Հոլի Ֆեյֆերը փոխարինել է Ռայան Մերֆիին շոուրանների աշխատանքում[4]։ Ապրիլի 24-ին հայտարարվել է, որ Կարա Դելևինը նույնես միացել է դերասանական կազմից, քանի որ վերջինիս նկատել էին նկարահանման վայրում Ռոբերթսի հետ[6]։ 2023 թվականի ապրիլի 28-ին հայտարարվել է, որ Անաբել Դեքսթեր Ջոնսը և ԷմՋեյ Ռոդրիգեսը միացել են դերասանական կազմին[7][8]։
Նկարահանումները սկսվել են ապրիլի 24-ից և կայանալու են Նյու Յորքում և Նյու Ջերսիում։