Ռայան Պատրիկ Մերֆի (անգլ.՝ Ryan Patrick Murphy , նոյեմբերի 9, 1965(1965-11-09)[2], Ինդիանապոլիս, Ինդիանա), ֆիլմերի և հեռուստատեսության ամերիկացի սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Առավել հայտնի է «Հայտնի» (1999-2001), «Մարմնի մասեր» (2003-10), «Երգչախումբ» (2009-15), «Ամերիկյան սարսափ պատմություն» (2011-այժմ) և «Նոր նորմա» (2012-13) հեռուստասերիալների ստեղծմամբ։
Սկզբնական տարիներ և անձնական կյանք
Ծնվել է 1965 թվականի նոյեմբերի 30-ին, ԱՄՆ Ինդիանա նահանգի վարչական կենտրոն Ինդիանապոլիս քաղաքում։ Ավարտել է Ինդիանայի համալսարանը (Բլումինգթոն), որտեղ ուսանելու տարիներին համատեղ աշխատել է համալսարանային թերթում և եգել երգչախմբում։ Մերֆին բաց հոմոսեքսուալ է[3]։ Ապրում է իր լուսանկարիչ ամուսնու՝ Դեյվիդ Միլլերի հետ։ Ամուսիններն ունեն որդի՝ Լոհան Ֆինիս Միլլեր Մերֆին, ով ծնվել է 2012 թվականի դեկտեմբերի 24-ին[4]։
Կարիերա
Կարիերան սկսել է որպես լրագրող և աշխատել «The Miami Herald», «Los Angeles Times», «New York Daily News» և «Entertainment Weekly» պարբերականներում։
1990-ականների վերջին, Մերֆին սկսեց գրել հեռուստասերիալների սցենարներ և զբաղվել դրանց պրոդյուսերությամբ։ Նրա առաջին նկատելի աշխատանքը եղավ «Հայտնի» հեռուստասերիալը, որը հեռարձակվեց «WB» կաբելային հեռուստաալիքով 1999-2001 թվականներին։ Մեծ հաջողություն ունեցավ «Մարմնի մասեր» (2003-2010) պլաստիկ վիրահատողների մասին դրամատիկ սերիալը, որն արժանացավ «Ոսկե Գլոբուս» մրցանակի։ 2009 թվականի մայիսին «FOX» հեռոստաալիքով տեղի ունեցավ Մերֆիի նոր աշխատանքի պրեմիերան՝ «Երգչախումբ» (անգլ.՝ Glee) anvamb։ Այն միանգամից գրավեց քննադատների և հեռուստադիտողի ուշադրությունը՝ արժանանալով «Ոսկե Գլոբուս» մրցանակի, որպես «Լավագույն կատակերգական կամ երաժշտական սերիալ» և «People’s Choice Award»-ի՝ «Լավագույն նոր սերիալ հեռուստատեսությունում» կատեգորիայում։ Ինքը՝ Մերֆին արժանացավ «Էմմի» մրցանակի «Լավագաույն ռեժիսորական աշխատանք կատակերգական սերիալում» անվանակարգում։
2011 թվականին սերիալին միացավ նաև «The Glee Project» իրական հեռուստաշոուն։
Մերֆին աշխատում է նաև լիամետրաժ կինոնկարների ասպարեզում։ 2006 թվականին նկարահանել է «Վազք մկրատներով» (Running with Scissors) ֆիլմը՝ Անետ Բեննինգի, Ալեք Բոլդուինի և Գվինեթ Փելթրոուի մասնակցությամբ։ 2010 թ.-ին՝ «Կե՛ր, աղոթի՛ր, սիրի՛ր» (Eat, Pray, Love) ֆիլմը, որի գլխավոր դերերում են հանդես եկել Ջուլիա Ռոբերտսը, Ջեյմս Ֆրանկոն, Ռիչարդ Ջենքինսը և Խավիեր Բարդեմը։
2011 թվականին, FX հեռուստաալիքով լույս տեսավ «Ամերիկյան սարսափ պատմություն» բազմասերիանոց թրիլերը՝, իսկ 2012 թ.-ին՝ «NBC»-ի համար սկսեցին նոր սիտկոմի՝ «Նոր Նորմա» նկարահանման աշխատանքները։
Ֆիլմագրություն
1999 |
Ֆուրիաներ (ֆիլմ) |
The Furies |
սցենարիստ
|
1999-2001 |
Հայտնի (սերիալ) |
Popular |
ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
|
2002 |
Սուրբ Սասս (հեռուստաֆիլմ) |
St. Sass |
սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
|
2003-2010 |
Մարմնի մասեր (սերիալ) |
Nip/Tuck |
ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
|
2006 |
Վազք մկրատներով (ֆիլմ) |
Running with Scissors |
ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
|
2008 |
Սիրունիկը/Հաղթանդամը (սերիալ) |
Pretty/Handsome |
ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
|
2009-2015 |
Երգչախումբ (հեռուստասերիալ) |
Glee |
ռեժիսոր
|
2010 |
Կեր, աղոթիր, սիրիր |
Eat, Pray, Love |
ռեժիսոր, սցենարիստ
|
2011 |
Երգչախումբ․ 3D Կենդանի համերգ (վավերագրական) |
Glee։ The 3D Concert Movie |
սցենարիստ, պրոդյուսեր
|
2011-2012 |
(սերիալ) |
The Glee Project |
սցենարիստ
|
2011 |
Մեկ օր Բրիտտանիի կյանքից |
Day in the Life of Brittany |
սցենարիստ
|
2011-այժմ |
Ամերիկյան սարսափ պատմություն (սերիալ) |
American Horror Story |
ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
|
2012-2013 |
Նոր Նորմա (սերիալ) |
The New Normal |
ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
|
2013 |
Իդելական խաբեություն (սերիալ) |
Mentiras Perfectas |
սցենարիստ
|
2014 |
Սովորական սիրտ (հեռուստաֆիլմ) |
The Normal Heart |
ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
|
2014 |
Քաղաք, որը վախենում էր մայրամուտից (ֆիլմ) |
The Town That Dreaded Sundown |
պրոդյուսեր
|
2014 |
Կենդանի՜ երգչախումբ․ Radio City համերգային դահլիճում (վավերագրական) |
Glee Live! at Radio City Music Hall |
պրոդյուսեր
|
2015 |
Բղավոցի թագուհիները (սերիալ) |
Scream Queens |
ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
|
2016 |
Ամերիկյան հանցագործությունների պատմություն (սերիալ) |
American Crime Story |
ռեժիսոր, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր
|
Ծանոթագրություններ
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|