«Ամեն անգամ քո տըվածից երբ մի բան ես դու տանում», Հովհաննես Թումանյանի քառյակներից։
Պատմություն
Հովհաննես Թումանյանն այս քառյակը գրել է 1921 թվականի մայիսի 2-ին[1]։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի 109-րդ, 110-րդ և 161-րդ համարներում պահվում է երեք ինքնագիր։ Թումանյանի ընտանեկան արխիվում պահվում են ևս չորսը։ Քառյակն առաջին անգամ տպագրվել է 1922 թվականին Երևանում լույս տեսնող «Նորք» հանդեսի Ա գրքի 95-րդ էջում, այնուհետև՝ 1922 թվականին Թիֆլիսում լույս տեսած Սուրխաթյանի «Գրական գոհարներ» ժողովածուի 499-րդ էջում և Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուի 61-րդ էջում, ապա Թումանյանի երկերի ժողովածուի 214-րդ էջում։ Քառյակն արտատպվել է Կ․ Պոլսում լույս տեսած «Բանաստեղծություններ» ժողովածուից։
Ծանոթագրություններ
- ↑ Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 526.
|
---|
| Պոեմներ | | |
---|
| Հեքիաթներ | |
---|
| Պատմվածքներ | |
---|
| Կատեգորիաներ | |
---|
|