Twice 2nd Tour: Twiceland Zone 2 – Fantasy Park, հարավկորեական Twice երաժշտական խմբի երկրորդ ասիական շրջագայություն։ Շրջագայությունը անցկացվել է Twicetagram, Merry & Happy և What Is Love ալբոմներին աջակցելու նպատակով։ Առաջին համերգը կայացել է 2018 թվականի մայիսի 18-ին Սեուլում՝ Ջամսիլ արենայում։
2018 թվականի փետրվարի 19-ին JYP Entertainment-ը պաշտոնապես հայտարարեց Twice-ի երկրորդ ասիական համերգային շրջագայության մեկնարկի մասին, որը ստացավ Twice 2nd Tour: Twiceland Zone 2-Fantasy Park անվանումը։ Հայտարարվել է, որ մայիսի 18-ից 20-ը խումբը համերգներ կանցկացնի Ջամսիլ արենայում, որը խմբի առաջին կորեական շոուն է՝ վերջին մեկ տարվա ընթացքում[1]։ Փետրվարի 23-ին հայտարարվեցին համերգները Սայտամայում և Օսակայում[2]։ Փետրվարի 27-ին հայտարարվել էր Սինգապուրի համերգի օրը[3]։ Մարտի 24-ին հայտարարել են Կուալա Լումպուրում կայանալիք համերգի մասին[4]։ Ավելի ուշ հայտարարել են Բանգկոկում և Ջակարտայում կայանալիք համերգների ամսաթվերը[5]։