«N. N.-ին», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1891 թվականին[1]։
Պատմություն
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1891 թվականի ապրիլի 10-ին[1]։
Ինքնագիրը չի պահպանվել։
Ոտանավորի երեք քառատողերը (տող 25-36) առաջին անգամ տպագրվել է 1891 թվականին «Մուրճ» ամսագրի № 12-ում (էջ 1500), թվագրված՝ «1891 ապրիլի 10»։
Լրիվ բնագիրը տպագրվել է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորում (էջ 148-150)։ Այնուհետև՝ Երևանում 1940-1959 թվականին Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 66-67)։
Արտատպվում է Մոսկվայում՝ 1892 թվականին լույս տեսած Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների երկրորդ հատորից[1]։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 567.
|
---|
| Պոեմներ | | |
---|
| Հեքիաթներ | |
---|
| Պատմվածքներ | |
---|
| Կատեգորիաներ | |
---|
|