2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը ընթացիկ միջազգային բազմամարզաձև միջոցառում է, որն անցկացվում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ 2024 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը։ Որոշ մարզաձևերում նախնական մրցումները սկսվել են հուլիսի 24-ին[1]։ Խաղերին մասնակցում են 206 Ազգային օլիմպիական կոմիտեներ (ԱՕԿ) ներկայացնող մարզիկներ[2]։ Խաղարկվում է մեդալների 329 հավաքածու[3]։ Առաջին անգամ խաղերում ընդգրկված է բրեյքինգը (բրեյք դանս), իսկ սկեյթբորդինգը, սպորտային ժայռամագլցումը և սերֆինգը կրկին ընդգրկվել են ծրագրում՝ 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում նորամուտից հետո[4][5]։
Գվատեմալան[6], Սենթ Լյուսիան[7] և Դոմինիկան[8] նվաճել են իրենց առաջին օլիմպիական ոսկե մեդալները։ Դրանք առհասարակ առաջին օլիմպիական մեդալներն էին Սենթ Լյուսիայի և Դոմինիկայի համար։
«Փարիզ 2024»-ի կազմկոմիտեի նախագահ Տոնի Էստանգեն 2024 թվականի փետրվարին ներկայացրել է խաղերի օլիմպիական և պարալիմպիկ մեդալները, որոնց դիմերեսին վեցանկյուն երկաթի կտորներ են, որոնք վերցված են Էյֆելյան աշտարակի սկզբնական շինարարությունից, իսկ դրանց վրա փորագրված է օլիմպիական խաղերի պատկերանշանը[9]։ Մոտավորապես 5084 մեդալ նախագծել է Chaumet ոսկերչական ընկերությունը, իսկ արտադրել է Փարիզի դրամահատարանը[10]:
Մեդալների դարձերեսին պատկերված է Նիկան ՝ հունական հաղթանակի աստվածուհին, Պանաթինակոս մարզադաշտում, որը հյուրընկալել է առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը 1896 թվականին: Շքանշանի երկու կողմերում տեսանելի են նաև Պարթենոնն ու Էյֆելյան աշտարակը[11]: Յուրաքանչյուր մեդալ կշռում է 455-529 գ, ունի 85 մմ տրամագիծ և 932 մմ հաստություն[12]։ Ոսկե մեդալները պարունակում են 98,8% արծաթ և 1,13% ոսկի, իսկ բրոնզե մեդալները՝ պղնձից, ցինկից և անագից են[13]։
Մեդալների աղյուսակը հիմնված է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) տրամադրած տեղեկատվության վրա և համահունչ է ՄՕԿ-ի կոնվենցիային իր հրապարակված մեդալների աղյուսակներում: Լռելյայնորեն, աղյուսակը դասավորված է ըստ այն ոսկե մեդալների, որոնք նվաճել են մի ազգի մարզիկները, որտեղ ազգը սուբյեկտ է, որը ներկայացված է Ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) կողմից: Հաջորդիվ հաշվի են առնվում արծաթե մեդալները, իսկ հետո՝ բրոնզե մեդալները։
* Ընդունող երկիր՝ Ֆրանսիա