Օմար Խայամ

Օմար Խայամ
عمر خیام
Ծնվել էմայիսի 18, 1048[1]
Նիշապուր, Սելջուկյան սուլթանություն[2][3] կամ Hira, Old Nishapur[4]
Մահացել էդեկտեմբերի 4, 1131[1] (83 տարեկան)
Նիշապուր, Սելջուկյան սուլթանություն[2][3]
ԳերեզմանՕմար Խայամի դամբարան
ՔաղաքացիությունՍելջուկյան սուլթանություն
Դավանանքիսլամ և աթեիզմ
ՈւղղությունՊարսկական գրականություն, Իրանական փիլիսոփայություն և իսլամական ոսկե դար
Մասնագիտությունմաթեմատիկոս, աստղագետ, բանաստեղծ, երգերի հեղինակ, փիլիսոփա, երաժիշտ, աստղագուշակ, գրող և ֆիզիկոս
Գործունեության ոլորտպոեզիա[5], մաթեմատիկա[5] և աստղագիտություն[5]
Տիրապետում է լեզուներինպարսկերեն[6][7]
Գիտական ղեկավարԲահմանյար[8]
Հայտնի աշակերտներալ-Ասֆիզարի, ալ-Խազինի և Նիզամի Արուզի
Ազդվել էԱվիցեննա[9] և Ալ-Բիրունի
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Omar Khayyam Վիքիպահեստում

Ղիյասադդին Աբու լ Ֆաթհ իբն Իբրահիմ ալ Խայամ Նիշապուրի (պարս.՝ غياث الدین ابو الفتح عمر بن ابراهیم خیام نيشابوری, մայիսի 18, 1048[1], Նիշապուր, Սելջուկյան սուլթանություն[2][3] և Hira, Old Nishapur[4] - դեկտեմբերի 4, 1131[1], Նիշապուր, Սելջուկյան սուլթանություն[2][3]), պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ։ Գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակ՝ «ռուբայիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ[10]։ Հայտնի չէ, թե նրան վերագրվող 400 քառյակից որոնք են ստուգապես իրենը։ Խայամը նաև նախորդների համեմատ նոր և ճշգրիտ տոմարի հեղինակ է, որն Իրանում օգտագործվում է առ այսօր։ Խայամի քառյակները հայերեն են թարգմանել Արամ Չարըգը, Հովհաննես Մասեհյանը, Արշակ Չոպանյանը, Հովսեփ Միրզայանը, Արշակ Աթայանը, Սերգեյ Ումառյանը, Վարուժան Խաստուրը։ Խայամագիտության մեջ մեծ վաստակ ունի նաև Էդուարդ Աղայանը։

Կենսագրություն

Ծնվել է Իրանի Խորասան նահանգի Նիշապուր քաղաքում։ Համաձայն անվան Խայամ (خیام) մասնիկի, որը նշանակում է վրանագործ, կարելի է ենթադրություններ կատարել նրա հոր մասնագիտության վերաբերյալ։ Հայտնի է նաև, որ ունեցել է կրտսեր քույր Աիշա անունով։ Մանկությունն անցկացրել է հյուսիսային Աֆղանստանի Բալխ գյուղում, որտեղ ուսանել է ժամանակի նշանավոր իմաստուն Մուհամմադ Մանսուրու մոտ։ Հետագայում շարունակել է ուսանել Մովաֆաք ալ Նիշապուրու մոտ, ով հայտնի էր որպես Խորասանի լավագույն դասախոս։ 8 տարեկանում գիտեր Ղուրանը, 12 տարեկանում դառնում է Նիշապուրի մադրասի աշակերտ։ Գերազանց ավարտելով ուսումը՝ ստանում է բժշկի մասնագիտություն, ինչը, սակայն, նրան չէր հետաքրքրում, և նա սկսում է ուսումնասիրել մաթեմատիկան, մասնավորապես՝ անտիկ դարաշրջանի հույն մաթեմատիկոսների աշխատությունները։

Ծնողների մահվանից հետո` 16 տարեկանում, վաճառում է հորական տունն ու արհեստանոցը և տեղափոխվում է Սամարղանդ, որտեղ սկսում է աշակերտել տեղի մադրասում, սակայն որոշ ժամանակ անց փայլուն գիտելիքների շնորհիվ դառնում է ուսուցիչ։ Հետագայում տեղափոխվում է Բուխարա։ 1074 թվականին նրան հրավիրում են Սպահան՝ սելջուկ սուլթան Մելիք-Շահ 1-ի արքունիք, որտեղ սուլթանի վեզիր Նիզամ ալ-Մուլքի հովանու ներքո դառնում է սուլթանի հոգևոր խորհրդական, իսկ հետագայում նաև արքունական աստղադիտարանի ղեկավար, որտեղ և ստեղծում է իր նշանավոր արևային օրացույցը։ 1079 թվականին իր պաշտոնակիցների հետ նա բարեփոխել է հին պարսկական պամարը։ Մինչև 1092 թվական նա ծավալում է բավականին բեղմնավոր գործունեություն, սակայն Մելիք Շահի ու Նիզամ ալ-Մուլքի սպանությունից հետո ստիպված է լինում լքել Իսպահանը։

Գիտական գործունեություն

Մաթեմատիկա

Օմար Խայամը հանդիսանում է միջնադարի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, սակայն Եվրոպայում նրա հանրահաշվական աշխատությունները հայտնի են դառնում միայն 19-րդ դարում։ Օմար Խայամի գրչին է պատկանում «Հանրահաշվական խնդիրների լուծման տրակտատը», որտեղ նա ներկայացնում է 1-ին, 2-րդ, 3-րդ աստիճանի ցուցչով հավասարումների լուծումները։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Պարսկերեն Վիքիպեդիա (перс.) — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. CONOR.Sl
  8. Mathematics Genealogy Project — 1997.
  9. Nasr S. H., Aminrazavi M. Anthology of philosophy in Persia: from Zoroaster to Omar KhayyamI.B. Tauris, 2009.
  10. Օմար Խայամ, Քառյակներ, Գևորգ Էմինի թարգմանությամբ, Երևան, 1993, էջ 36

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Օմար Խայամ հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Խայամ» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Խայամ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օմար Խայամ» հոդվածին։

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!