Խորասան, գյուղաքաղաք (քաղաք, ավան) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բասենի գավառակում[1]։ Գտնվում էր Ստորին Բասենում, Հասանկալա քաղաքից 40 կմ արևելք, Արաքսի ձախ ափին։ Հանդիսանում էր վերջինիս վարչական կենտրոնը։
Պատմություն
Հնում եղել է Այրարատ աշխարհի Ներքին Բասենի իշխանանիստ ավան։
1828-1830 թվականների ռուս թուրքական պատերազմի ժամանակ բնակչությունը գաղթել է Արևելյան Հայաստան։ Գյուղաքաղաքի բնակչության թվաքանակը խիստ նվազել է։ 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ հայերը մեծ զոհերի գնով գաղթեցին Արևելյան Հայաստան։
Բնակչություն
1877-1878 թվականներին ուներ 50 տուն թուրք, 3 տուն քուրդ բնակիչ։ 1909 թվականին ուներ 24 տուն հայ բնակիչ, իսկ մնացած բնակչությունը թուրքեր էին։
Գրչություն
1636 թվականին Խորասանում ընդօրինակվել է Ավետարան[2]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
|
---|
| Քաղաքներ | |
---|
| Վերին Բասենի գյուղեր | |
---|
| Ստորին Բասենի (Խորասանի) գյուղեր | |
---|
| |
|