Բարեբեր մահիկ . հենց դրան է հղում արևմտյան և մերձավորարևելյան գիտնականների մեծամասնությունը՝ խոսելով քաղաքակրթության բնօրրանի մասին
Քաղաքակրթության բնօրրան , քաղաքակրթության առաջացման հավանական վայր։
Սովորաբար այս տերմինը կիրառում են Էնեոլիթի դարաշրջանի նկատմամբ, որը ծագել է Մերձավոր Արևելքում ․ դա մասնավորապես Ուբեյդի դարաշրջանի և Նաքադի մշակույթներն են, որոնք սկիզբ են դրել շումերական և հին եգիպտական քաղաքակրթություններին համապատասխանաբար։ Բարեբեր մահիկի (Միջագետք և Լևանտ ), Հայաստանի , Իրանական լեռնաշխարհի , (հին էլամ և Արատտա ), Կենտրոնական Անատոլիայի և Արևելյան Անատոլիայի [ 1] տարածքները ընդհանուր առմամբ համարվում են քաղաքակրթության առաջին բնօրրանը։
Բացի այդ, այս տերմինը օգտագործվում է որոշ այլ ասիական մշակույթների համար, որոնք գտնվում են խոշոր գետերի հովիտներում, ինչպիսիք են Ինդոս գետը (Հարապպայի քաղաքակրթություն ) Հնդկական ենթացամաքում [ 2] և Հուանհեն (Շան դինաստիա)՝ Չինաստանում [ 3] , ինչպես նաև հնագույն մշակույթները քաղաքակրթության այլ վաղ օջախներում՝ Հունաստանում (Կիկլադյան քաղաքակրթություն , մինոսյան քաղաքակրթություն), Պերուում (Նորտե-Չիկոյի մշակույթը Կարալ քաղաքի հետ) և Մեզոամերիկայում (օլմեկյան քաղաքակրթություն)։
«Քաղաքակրթության բնօրրանի» շուրջ շահարկումները բնորոշ են «կորած քաղաքակրթությունների և մայրցամաքների» մասին կեղծ պատմական և էզոթերիկ գրականությանը՝ երբեմն երանգավորված ազգայնական գույներով (այդպիսիք էն հռչակվել Թայվանը , Արկայիմը , Տրիպոլին և այլն)։
Ծանոթագրություններ