Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Վարզահան


Վարզահան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում[1]։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 13 կմ հյուսիս-արևմուտք, Վարջինե գետի ձախ ափի տարածքում, Բաբերդ-Գյումուշխանե ճանապարհից աջ։

Պատմություն

Գյուղը 1314 թվականի ձեռագիր հիշատակարանում հիշատակվել է Վարզեհան անվանմամբ։ Բնակավայրը նախկինում շատ մեծ է եղել և ունեցել է 1800 բնակիչ, սակայն թուրքերի ու լազերի հարձակումների պատճառով այն աստիճանաբար փոքրացել է։

1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ թուրքերի կողմից տեղի ողջ բնակչությունը սրի է քաշվել։

Բնակչություն

1909 թվականին ուներ 100 տուն` 700 զուտ հայ բնակիչ։

Տնտեսություն

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահություն, երկրագործությունն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ

Գյուղն ուներ հին ու ընդարձակ գերեզմանոց` խոյաքանդակ տապանաքարերով։

Վարզահանն ուներ 3 եկեղեցիներ`

  • Ս. Աստվածածին, կառուցված 1283 թ.
  • Ս. Գևորգ, կառուցված 1340 թ.
  • Ս. Սարգիս, կառուցված 1346 թ.

Կրթություն

Գյուղն ուներ վարժարան, որտեղ մինչև 1915 թվականը սովորում էին 100 տղա և աղջիկ[2]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 787

Աղբյուրներ

Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya