Անդամակցել է Պերեդվիժնիկների ընկերությանը, եղել է Ռուս նկարիչների միության (ռուս.՝ «Союза русских художников») կազմակերպիչներից մեկը (1903)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո մասնակցել է Մոսկվայի շրջանային թանգարանների հիմնադրմանը։
Շուրջ 40 տարի Վասիլի Բակշեևը բնակվել է Զայցևո գյուղում (ներկայիս Մոսկվայի մարզիՕդինցովսկի շրջանում)[3]։ Զայցևո Բակշեևը գնացել էր դեռ ուսանողական տարիներին. այդ գյուղում էր գտնվում նրա ընկերոջ՝ իրավաբան Ս. Լոսևի կալվածքը։ Լոսևի քույրը՝ 15-ամյա Աննայի գեղեցկությունը խորը տպավորություն է թողնում երիտասարդ նկարչի վրա, և վերջինս ստեղծում է աղջկա դիմանկարը՝ «Աղավնիներին կերակրող աղջիկը» (ռուս.՝ «Девушка, кормящая голубей»)։ Այդ աշխատանքը Բակշեևը ներկայացրել է աշակերտական ցուցահանդեսին, որին ներկա է եղել նաև Պավել Տրետյակովը։ Վերջինս շատ է հավանել նկարն ու գնել է այն իր հավաքածուի համար։ 1892 թվականին Բակշեևն ամուսնացել է Աննայի հետ։
1903 թվականին Վասիլի Բակշեևն իր նախագծով Ռոստովի 4-րդ նրբանցքում կառուցել է փայտե երկհարկանի տուն, որտեղ էլ ապրել է մինչև իր կյանքի վերջ[4]։
1947 թվականին դարձել է ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ։
Վասիլի Բակշեևը մահացել է 1958 թվականի սեպտեմբերի 28-ին։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։
Արվեստ
Վասիլի Բակշեևը նախապես հարել է Պերեդվիժնիկների ընկերությանը և ստեղծագործել որպես կենցաղանկարիչ («Կյանքի առօրյա» (ռուս.՝ «Житейская проза») և այլն)։ 1922 թվականին նա դառնում է Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների միության անդամ, մասնակցում ցուցահանդեսների։ 1920-ական թվականներին ժամանակի ազդեցությամբ ստեղծում է «Ապստամբություն սպիտակ նավակազմի թիկունքում» (ռուս.՝ «Восстание в тылу у белой флотилии»), «Լենինը Ռազլիվում» (ռուս.՝ «Ленин в Разливе»), «Հունվարի 9-ի նախօրեին» (ռուս.՝ «Накануне 9 января», 1926), «Ցույց» (ռուս.՝ «Демонстрация»)։ 1932 թվականից Վասիլի Բակշեևը եղել է «Արվեստը սոցիալիստական շինարարությանը» ստեղծագործական միության անդամ։ 1939 թվականին մասնակցել է «Սոցիալիզմի արդյունաբերությունը» (ռուս.՝ «Индустрия социализма») ցուցահանդեսին՝ ներկայացնելով՝ «Նախկինում» (ռուս.՝ «Прежде») և «Հիմա» (ռուս.՝ «Теперь») նկարները։ 1940 թվականին Բակշեևը նկարել է «Վ. Լենինն ու Ն. Կրուպսկայան Կաշինո գյուղում» (ռուս.՝ «В. И. Ленин и Н. К. Крупская в селе Кашино») կտավը։
Հետագա տարիներին նկարել է հիմնականում բնանկարներ՝ իմպրեսիոնիստական ոճի տարրերը համադրելով քնարական սիմվոլիկայի հետ («Գարնանային օր» (ռուս.՝ «Весенний день»), «Կապույտ գարուն» (ռուս.՝ «Голубая весна») և այլն)։ Արկադի Պլաստովն ասել է.
Ինձ համար Բակշեևի գեղանկարչությունը, նրա անձը միշտ եղել և մնում են կարծես սառը, բյուրեղանման մաքուր ջրի ակունք...
Բնօրինակ տեքստ(ռուս.)
Для меня живопись Бакшеева, вся его личность всегда были и есть как родничок холодной, чистой кристальной воды…
Երկեր
Воспоминания. — М., 1961.
Պարգևներ
ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1937)
ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ (1947)
ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1956)
Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1943) - արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար
Памяти В. Н. Бакшеева (1862—1958) // Искусство. 1958, № 10. С.71-72.
Абрамова А. Василий Николаевич Бакшеев. — М., 1967
Замечательные полотна. Сборник. Том 2. Художник РСФСР, 1964.
Сокольников М. П. В. Н. Бакшеев. Жизнь и творчество.― М., 1972
Сокольников М. П. Надо любить природу, любить больше жизни (В. Н. Бакшеев) // Пейзажи Родины: Очерки о мастерах живописи / М. П. Сокольников; Предисл. народного художника РСФСР А. Каманина. — М.: Изобразительное искусство, 1980. — С. 7-27. — 128 с. — 10 000 экз. (в пер.)