- Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդևանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահագն Վարդևանյան |
---|
Վահագն Վաղինակի Վարդևանյան |
|
1966 դեկտեմբերի 27 - ապրիլի 21, 1994(1994-04-21) (տարիքը 27) |
---|
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
---|
Մահվան վայր | Մարտակերտ, Արցախի Հանրապետություն |
---|
Քաղաքացիություն | Հայաստան |
---|
Զորատեսակ | մոտոհրաձգային |
---|
Ծառայության տարիներ | 1989 - 1994 |
---|
Կոչում | ավագ լեյտենանտ |
---|
Հրամանատարն էր | կամավորական գրոհային ջոկատ |
---|
Մարտեր/ պատերազմներ | Երասխ, Շուռնուխ, Գորիս-Կապան մայրուղի, Իջևան, Խոջալու, Սեյթազ, Վերին Չիբիքլի, Ներքին Չիբիքլի, Գյուլեբիրտ, Փափրավենդ, «Գինու գործարան» ու «Գոմեր» տեղամասեր, Կարմիրավան |
---|
Պարգևներ | Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան |
---|
Վահագն Վարդևանյան (դեկտեմբերի 27, 1966 Երևան - ապրիլի 21, 1994, Մարտակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս։
Կենսագրություն
Վահագն Վարդևանյանը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 27-ին Երևանում։ 1985-1987 թվականներին պարտադիր ժամկետային զինծառայություն է անցել խորհրդային բանակում։ 1989 թվականին ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտը (այժմ՝ ԵՊՃՀ)։ 1989 թվականից մասնակցել է անընդհատ թեժացող պատերազմական գործողություններին։ 1993 թվականից Հայաստան բանակի ավագ լեյտենատ էր, ազատամարտիկներից կազմված կամավորական գրոհային ջոկատի հրամանատար։
1994 թվականի ապրիլի 21-ի գիշերը նա իր ջոկատի 38 անդամների հետ դիրքավորվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կարմիրավան գյուղի մատույցներում։ Ջոկատը հայտնվում է շրջափակման վտանգի առաջ։ Վարդևանյանը և իր ջոկատի ևս 13 ազատամարտիկներ կրակն իրենց վրա են վերցնում՝ մյուսներին տալով նահանջի հրաման։
Շրջափակման մեջ հայտնված ջոկատի 13 ազատամարտիկների զոհվելուց հետո էլ վիրավոր հրամանատարը շարունակում է միայնակ մարտ վարել մինչև փամփուշտների վերջանալը։ Մերժելով գերի հանձնվելու հակառակորդի առաջարկը՝ իր մոտ եղած նռնակով պայթեցրել է իրեն և մոտեցող թշնամու 4 զինվորներին։
Թաղված է Երևանի Եռաբլուր պանթեոնում։ Հետմահու պարգևատրվել է Հայաստանի և Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշաններով, իսկ Արցախի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի 2006 թվականի մայիսի 8-ի հրամանագրով «ԼՂՀ պաշտպանության կազմակերպման գործում բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության և անձական արիության համար» հետմահու արժանացել է «Արցախի հերոս» Արցախի Հանրապետության բարձրագույն կոչմանը և «Ոսկե Արծիվ» շքանշանին[1]։ Նրա անունն է կրում Երևանի թիվ 173 դպրոցը[2], որտեղ տեղադրված է նրա կիսանդրին, բացված է փառքի սենյակ։
Ծանոթագրություններ
Գրականություն
- Հովիկ Վարդումյան, Գրոհայինների հրամանատարը, Երևան, «Տիգրան Մեծ», 1999 — 120, էջեր 120 — 120 էջ։