- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղևոնդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պետրոս Արշալուսի Ղևոնդյան (Պետո) (հունվարի 30, 1964(1964-01-30), Պռոշյան, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 14, 1994(1994-02-14)[1], Օմարի լեռնանցք, Քելբաջարի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ, Արցախի հերոս[2], ԼՂՀ ՊԲ մայոր (1996, հետմահու), ՀՅԴ կուսակցության անդամ (1990)։
Կենսագրություն
Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին, ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Պռոշյան գյուղում։ Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը, Պռոշյանի կամավորական ջոկատի փոխհրամանատարը։ 1990-1994 թթ. մասնակցել է Հայաստանի սահմանամերձ շրջանների ու ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Իր հրամանատարությամբ գործող գումարտակի հետ նա մասնակցել է Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջանների տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերին, Քարվաճառի թշնամական հենակետերի ոչնչացման ռազմագործողությանը՝ բազմիցս ցուցաբերելով խիզախություն ու հերոսություն։
Մահացել է 1994 թվականի փետրվարի 14-ին՝ Քարվաճառում՝ վիրավոր զինակցին օգնություն ցույց տալու ժամանակ։
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ազատամարտիկ-շրջանավարտի անունով են անվանակոչվել Պռոշյանի և Եղեգնուտի միջնակարգ դպրոցները։ 2007 թվականին նրա հարազատ ֆակուլտետում բացվեց Պետրոս Ղևոնդյան անունը կրող լսարան։ 2010 թվականի ապրիլի 10-ին Քաշաթաղի շրջանի Տիգրանավան գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվել է Պետրոս Ղևոնդյանի անվամբ։
Պարգևներ
Ծանոթագրություններ
Աղբյուրներ