- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Ադալյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադալյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռուբեն Մարտիրոսի Ադալյան (նոյեմբերի 10, 1929(1929-11-10)[1][2], Սիմֆերոպոլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 6, 2019(2019-06-06), Երևան, Հայաստան), հայ նկարիչ, Հայաստանի ժողովրդական նկարիչ (1990)։
Նկարիչ, ջութակահար Ռաֆֆի Ադալյանի և գրող Նորայր Ադալյանի եղբայրն է։
Կենսագրություն
Ծնվել է 1929 թվականին Սիմֆերոպոլում։ 1938 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ։ 1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին, 1971 թվականին «Գնդակահարություն» նկարի համար արժանացել է «Տարվա լավագույն նկար» մրցանակին։
1972 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության հրամանով նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։ 2001 թվականին արժանացել է ՀՀ պետական մրցանակի[3]։
Ստեղծագործական գործունեություն
Ադալյանի արվեստին բնորոշ են իրականի և երևակայականի համարձակ կերպափոխումը («Ձիերի ճակատամարտ», նկարաշար, 1972-1976), դրամատիզմն ու դինամիկ լարվածությունը («Հիրոսիմա», 1968, «Գնդակահարություն», 1970, երկուսն էլ՝ Ժամանակակից արվեստի թանգարան), բնության և մարդու ներքին հատկանիշների այլակերպումները («Մետամորֆոզներ», 1965-1970, «Հին Երևան», 1978-1988, նկարաշարեր)։
Գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի այլ թանգարաններում, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում։
Անհատական ցուցահանդեսներ
Գրականություն
- Ռուբեն Ադալյան. Ստեղծագործկան ճանապարհի արձագանքներ (հոդվածների ժողովածու, կազմ.՝ Պ. Հայթայան), Երևան, 2002։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Արտաքին հղումներ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 62)։
|