Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթ

Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթ
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականհոկտեմբերի 13, 1972
Բնութագրումբախում ժայռին
Պատճառեղանակային վատ պայմաններ, անձնակազմի սխալ
Վայր, Մալարգուե,  Արգենտինա և  Չիլի
Թռիչքի վայրկարասկոյի միջազգային օդանավակայան
Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Վերջնական կետԿոմոդորոյի Մերինո Բենիտեսի միջազգային օդանավակայան
Սանտյագո, Չիլի
Զոհվածներ29
Վիրավորներ16
Նշանավոր անձիքՌոբերտո Կանեսա, Nando Parrado? և Carlos Páez Rodríguez?
Aviation Safety Network ID19721013-0
Օդանավ
ՄոդելFH-227
ԱվիաընկերությունՈւրուգվայի զինուժ
Ուղևորներ45
Անձնակազմ5
Կենդանի մնացած16
Քարտեզ
Քարտեզ
 Uruguayan Air Force Flight 571 Վիքիպահեստում

FH-227 ինքնաթիռի վթարը Անդերում (հայտնի է նաև որպես «Հրաշք Անդերում» իսպ.՝ El Milagro de los Andes), 571 համարի չվերթի դուրս եկած Ուրուգվայի զինուժի ինքնաթիռի ավիավթարն էր Անդերում 1972 թվականի հոկտեմբերի 13-ին։ 45 ուղևորների մեջ էին ռեգբիի թիմը, նրանց բարեկամները, հովանավորները և ինքնաթիռի անձնակազմը։ Ուղևորների մեկ քառորդը մահանում է ինքնաթիռի անկումի կամ ժայռին բախվելու հետևանքով։ Ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահացան ձնահյուսից, որը ծածկեց նրանց ժամանակավոր կացարանը՝ ինքնաթիռը։

Փրկվածները ունեին կերակուրի նվազագույն պաշար, չունեին ջերմության աղբյուր, որը նրանց անհրաժեշտ էր խիստ բնակլիմայական պայմաններում՝ 3600 մետր բարձրության վրա, դիմակայելու համար։ Սովից ուժասպառ լինելով և ռադիոյով լսելով, որ ինքնաթիռը գտնելու բոլոր փորձերը ավարտվում են, նրանք սկսեցին ուտել մեռած ընկերների սառած մարմինները։ Փրկարարները իմացան փրկվածների մասին միայն 72 օր հետո, երբ երկու վերապրողներ՝ Նանդո Պարադոն և Ռոբերտո Կանեսան, 20 օրում կտրեցին-անցան լեռները և հանդիպեցին մի չիլիացի ֆերմերի, որը նրանց ուտելիք տվեց և հայտնեց իշխանություններին մնացած ուղևորների մասին։

Կատարված դեպքը հայտի է դարձել շնորհիվ դրա վրա հիմնված մի շարք պատվածքների և ֆիլմերի։

Ավիավթարը

1972 թվականի հոկտեմբերի 13-ին, Ուրուգվայի FH-227 տուրբո պրոպելով շարժիչով Ուրուգվայի զինուժը մարդկանց տեղափոխում էր Անդերով ռեգբիի «Օլդ Կրիստիանս» թիմի և Սանտյագոյի (Չիլի) թիմի միջև խաղին մասնակցելու համար։

Թռիչքը սկսել էր դեռևս հոկտեմբերի 12-ին Կարասկոյի միջազգային օդանավակայանից, սակայն վատ եղանակային պայմանների պատճառով ինքնաթիռը վայրէջք կատարեց Մենդոսա քաղաքի օդանավակայանում՝ Արգենտինայում, և գիշերը մնաց այնտեղ։ Ինքնաթիռը չկարողացավ միանգամից թռչել դեպի Սանտյագո վատ եղանակի պատճառով։ Անձնակազմը որոշեց թռնել դեպի հարավ՝ Մենդոսա լեռներին զուգահեռ, հետո թեքվել դեպի արևմուտք, որից հետո նոր ուղղվել դեպի հյուսիս և Կուրիկո միջանցքը անցնելուց հետո սկսել իջնել դեպի Սանտյագո։

Երբ օդաչուն հայտնեց Կուրիկոյի անցման մասին, ավիա-դիսպետչերը թույլատրեց նրանց իջնել դեպի Սանտյագո։ Բայց դա ամենամեծ սխալն էր։ Ինքնաթիռը ընկավ ցիկլոնի ազդեցության տակ և սկսեց իջնել, կողմնորոշվելով միայն ժամանակով։ Երբ նրանք անցան ցիկլոնը և երկինքը պարզվեց, պարզ դարձավ, որ նրանք գնում են ուղիղ լեռան վրա, և փրկության ճանապարհ չկա։

Ինքնաթիռի պոչը դիպավ լեռան գագաթի ամենաբարձր կետին, ինչի պատճառով ինքնաթիռը կպավ գետնին՝ կորցնելով պոչը և թևերը։ Ինքնաթիռի ֆիզուլյաժը սահում էր գետնի վրայով մեծ արագությամբ, մինչ վերջապես քթով հարվածեց ձյան կույտին։ Վթարի վայրը՝, Մենդոսա նահանգում է։

Առաջին օրերը

45 ուղևորներից 12 մահացան ավիավթարից կամ նրանից հետո, ևս 5-ը մահացան հաջորդ առավոտ։ Եվս մեկ ուղևոր մահացավ վերքերի պատճառով։ Ողջ մնացած ուղևորների առջև ծագեց մի մեծ խնդիր, թե ինչպես ողջ մնալ այդ ցուրտ կլիմայական պայմաններում։ Մարդիկ չունեին ոչ տաք հագուստ, ոչ կոշիկ, ոչ ալպինիստական սարքավորումներ, ոչ էլ դեղամիջոցներ։ Որպեսզի ինչ-որ կերպ օգնեն իրենց ընկերներին, բժշկական ուսումնարանի առաջին կուրսի երկու ուսանողներ ինքնաթիռի բեկորներից պատգարակներ և բժշկական բեկակալներ պատրաստեցին։

Փրկարարների որոնումները

Երեք երկրներ անհապաղ սկսեցին փնտրել ինքնաթիռի կործանման վայրը, բայց քանի որ այն սպիտակ էր և համարյա ամբողջությամբ նմանվում էր լեռնային լանդշաֆտին, այդպես էլ չկարողացան գտնել այն։ Փրկարարական աշխատանքները 8-րդ օրը դադարեցվեցին։ Ուղևորները գտան մի փոքր ռադիո, և Ռոյ Խարլին առաջինը լսեց այդ նորությունը 11–րդ օրը։

Մարդակերություն

Փրկվածները ուտելիքի շատ փոքր պաշար ունեին։ Նրանք ունեին մի փոքր շոկոլադ, մի քանի շիշ գինի և մի քանի հատ կրեկեր։ Տնտեսելու նպատակով ուտելիքը բաժանվեց հավասար, և դա նրանց բավարարեց մի քանի օր։ Ջուրը ստանում եին արևի ճառագայթների ներքո՝ ձյունը հալեցնելով մետաղյա թիթեղի կտորների վրա։

Որքան էլ խնայողաբար վարվեին, եղածը նրանց չէր հերիքի։ Բացի այդ շրջապատում ոչ կենդանիներ, ոչ բույսեր կային։ Սովամահ չլինելու համար, որոշեցին ուտել իրենց մահացած ուղևորների միսը։ Այդ որոշումը հեշտ չկայացվեց, քանի որ ամեն մահացած մարդ նրանցից մեկի կամ ընկերն էր, կամ համակուրսեցին, կամ էլ ազգականը։

Ինքնաթիռի բոլոր ուղևորները կաթոլիկներ էին և սկզբում դա համարում էին անպատվություն մահացածի նկատմամբ։ Բայց մի քանի օր հետո, չդիմանալով սովին, նրանք փոխեցին իրենց դիրքորոշումը։ Ոմանք այս քայլը համեմատեցին մարդակերության ծիսակատարության հետ։

Ձյունահյուսը

Հոկտեմբերի 29-ին, երբ բոլորը դեռ քնած էին, լեռներից դեպի ձորը, որտեղ գտնվում էր ինքնաթիռի ֆուզիլյաժի դիմահատվածը, ձյունահյուս տեղի ունեցավ։ Դրա հետևանքով ևս 8 մարդ մահացավ։ Երեք օր փրկվածները մահացածների հետ փակված էին ձյունով ինքնաթիռի մի փոքր տարածքում։ Հետո Նանդո Պարադոն ոտքերով մի փոքր պատուհան բացեց օդաչուների խցիկում, ինչով փրկեց մարդկանց խեղդվելուց։

Դժվար որոշում

Դեռևս մինչև ձյունահյուսը փրկվածները արդեն հասկացել էին, որ ոչ ոք չի գալու նրանց փրկելու, և իրենք իրենց պետք է փրկեն։ Օդաչուների խոսքով նրանք թռչում էին Կուրիկիով, իսկ դա նշանակում էր, որ Չիլիի «Կանաչ հովիտը» գտնվում էր ավիավթարից ընդամենը մի քանի մղոն դեպի արևմուտք։ Արշավին կամավոր կերպով պատրաստվեցին Նանդո Պարարդոն, Ռոբերտո Կանեսսան, Նումա Տուրկատին և Անտոնիո Վիզինտին, սակայն Տուրկատին, մահացավ արյան վարակումից՝ արշավից քիչ առաջ։

Կենեսան երկար ժամանակ չէր համարձակվում գնալ արշավի՝ սպասելով ձմռան ավարտին և ջերմաստիճանի բարձրացմանը։ Ուղևորները տվեցին նրանց մեծ քանակով տաք շորեր և մարդու միս, որպեսզի համոզված լինեն արշավի բարեհաջող ավարտին։ Ճանապարհին ուղևորների այդ եռյակը գտավ ինքնաթիռի պոչը, որտեղ գտնվում էր ամբողջ ուղեբեռը։ Այնտեղ նրանք գտան մեծ քանակով շոկոլադ, ծխախոտ, մաքուր շորեր և այլն։ Գիշերելով այդտեղ, նրանք շարունակեցին արշավը՝ շարժվելով դեպի Չիլի, սակայն հաջորդ օրը նրանք հազիվ դիմացան և չմահացան միանգամից սկսված ցուրտ եղանակից։ Այդ ժամանակ նրանք որոշեցին ետ գնալ ինքնաթիռի պոչի մոտ, վերցնել մարտկոցները և վերադառնալ կմախքի մոտ, որպեսզի ռադիոյի միջոցով «SOS» սիգնալ ուղարկեն։

Ռադիո

Վերադառնալով ինքնաթիռի պոչի մոտ, նրանք հասկացան, որ մարտկոցները շատ ծանր են և հնարավոր չի դրանք հասցնել կմախքի մոտ։ Այդ ժամանակ նրանք վերադարձան, օդաչուի խցիկից վերցրին ռադիոն և որոշեցին վերադառնալ պոչի մոտ, որպեսզի այդտեղից ուղարկեն «SOS» սիգնալը։ Այս անգամ նրանք իրենց հետ վերցրեցին Ռոյա Խարլիին, ով բոլորից լավ էր հասկանում էլեկտրոնիկայից։ Բայց այս անգամ էլ բան դուրս չեկավ, քանի որ ինքնաթիռը օգտագործում է փոփոխական հոսանք, իսկ պոչի մարտկոցները տալիս են չընդհատվող հոսանք։ Արշավի մասնակիցները վերադառնալով հասկացան, որ միակ փրկության ճանապարհը դա լեռներով անցումն է դեպի Չիլի։

Ննջապարկ

Այժմ պարզ դարձավ, որ միակ փրկության ճանապարհը անցումն է լեռներով։ Բայց նաև պարզ դարձավ, որ առանց քնելու, լեռներում դա անհնարին է դառնում։ Այդ ժամանակ նրանց առաջ եկավ ննջապարկի միտքը։

Որոշվեց միասին կարել մի քանի մեծ կտորից մի կտոր, որոնք բերվել էին ինքնաթիռի պոչից։ Դրանով զբաղվեց Կառլիտոս Պաեսը, ում կարել էր սովորեցրել մայրը։ Որպեսզի գործը արագ առաջ գնա, նա սովորեցնում էր մնացածներին, և մյուսներն օգնում էին։
Երբ նրանք ավարտեցին (դեկտեմբերի 12), արշավորդները որոշեցին սկսել արշավը Անդերից մինչև Չիլի ։

Դեկտեմբերի 12

1972 թվականի դեկտեմբերի 12–ին Պարադոն, Կանեսան և Վիզիտինը սկսեցին արշավը։ Նախաձեռնությունը իր վրա վերցրեց Պարադոն, շտապեցնելով հոգնած ընկերներին։ Ննջապարկ թույլ չտվեց, որ նրանք մահանան ցրտից։
Արշավը երկար ժամանակ պահանջեց, քան նախատեսել էին արշավորդները, այդ պատճառով Պարադոն ու Կենեսան, վերցնելով Վիզիտինի մսի պահուստի մեծ մասը, նրան ետ ուղարկեցին։ Նա բարեհաջող ետ գնաց ինքնաշեն սահնակով, որը կառուցել էր ինքնաթիռի մասերից։

Պարադոն ու Կենեսան չիլիացի հովիվ Սերջիո Կատալանի կողքին

Փրկության փնտրտուքներում

Պարադոն և Կենեսան շարունակեցին իրենց ճանապարհը։ Կամաց-կամաց սկսեց վերանալ ձյունային լանդշաֆտը, և սկսվեցին հայտնվել մարդկային գործունեության հետքեր։ Ճանապարհի 9-րդ օրը դեպի Լոս Մայտենես կոչվող վայրում նրանք հանդիպեցին չիլիացի հովիվ Սերջիո Կատալանային։ Նա հաղորդեց իշխանություններին 571 չվերթի ողջ մնացածների մասին։ Երկու արշավորդներ փրկված էին։

Շուտով Պարադոին վարձեցին իշխանությունները՝ փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։

Փրկություն

Դեկտեմբերի 22-ին երկու ուղղաթիռներ հասան ավիավթարի վայրը, բայց վատ պայմանների պատճառով նրանք չկարողացան վերադառնալ նույն օրը։ Փրկարարները իրենց հետ վերցրին միայն մարդկանց կեսին։ Երկրորդ փրկարարական խումբը հասավ այնտեղ հաջորդ առավոտյան։ Մնացած 16 ողջ մնացածները փրկվեցին։ Շուտով նրանց հասցրին Սանտյագոյի հիվանդանոց։ Նրանց բուժում էին բարձրության հիվանդությունից, ջրազրկումից, ցրտահարումից, լնդախտից, ոսկորների ջարդվածքներից և թերսնումից։

Իրադարձությունների ժամանակագրություն

1972 թվականի հոկտեմբեր

12 հոկտեմբերի (հինգշաբթի)
Անձնակազմ՝ 5, ուղևորներ՝ 40 (ողջ մնացածներ՝ 45)
13 հոկտեմբերի (ուրբաթ)
5 մարդ կորել է անհայտ, 12 մարդ մահացել է (մահացածներ՝ 12, անհետ կորածներ՝ 5, ողջ մնացածներ՝ 28)
21 հոկտեմբերի (շաբաթ)
Մահացավ Սյուսաննա Պարրադան (մահացածներ՝ 13, անհետ կորածներ՝ 5, ողջ մնացածներ՝ 27)
24 հոկտեմբերի (երեքշաբթի)
Անհետ կորած հինգ անձինք գտնվեցին մահացած (մահացածներ՝ 18, ողջ մնացածներ՝ 27)
29 հոկտեմբերի (կիրակի)
8 մարդ մահանում է ձյունակույտից (մահացածներ՝ 26, ողջ մնացածներ՝ 19)

1972 թվականի նոյեմբեր

15 նոյեմբերի (չորեքշաբթի)
Մահացավ Արտուրո Նոգեյրան (մահացածներ՝ 27, ողջ մնացածներ՝ 18)
18 նոյեմբերի (շաբաթ)
Մահացավ Ռաֆայել Էչավարենը (մահացածներ՝ 28, ողջ մնացածներ՝ 17)

1972 թվականի դեկտեմբեր

11 դեկտեմբերի (երկուշաբթի)
Մահացավ Նումա Տուրկատին (մահացածներ՝ 29, ողջ մնացածներ՝ 16)
20 դեկտեմբերի (չորեքշաբթի)
Պարադոն ու Կանեսան հանդիպում են Սերջիո Կատալանային։
21 դեկտեմբերի (հինգշաբթի)
Պարադոն և Կենեսան փրկված են
22 դեկտեմբերի (ուրբաթ)
6 մարդ փրկվեց.
23 դեկտեմբերի (շաբաթ)
8 մարդ փրկվեց. (ողջ մնացածներ՝ 16)
26 Դեկտեմբեր (երեքշաբթի)
Սանտյագոյի El Mercurio թերթի առաջին էջին գրած էր, որ բոլոր փրկվածները անցել են մարդակերության

Ուղևորների ցուցակը

Անձնակազմ

  • գնդապետ Խուլիո Ֆերադես՝ օդաչու
  • փոխգնդապետ Դանտե Լագուարա՝ 2-րդ օդաչու
  • լեյտենանտ Ռամոն Մարտինես
  • կապրալ Կառլոս Ռոկեն
  • կապրալ Օվիդիո Խոակին Ռամիրես

Ուղևորներ

(Վերապրողները նշած են շեղատառ)

  • Ֆրանցիսկո Աբել
  • Խոսե Պեդրո Ալգորտա
  • Ռոբերտո Կանեսա
  • Գաստոն Կոստեմել
  • Ալֆրեդո Դելգադո
  • Ռաֆայել Էչավարեն
  • Դանիել Ֆերնանդես
  • Ռոբերոտ Ֆրանսուա
  • Ռոյ Խարլի
  • Ալեկսիս Խոունի
  • Խոսե Լուիս Ինցիարտե
  • Գվիդո Մագրի
  • Ալվարո Մանգինո
  • Ֆելիպե Մակուիրիան
  • Գրասիելա Աուգուստո Գումիլա դե Մարիանի
  • Խուլիո Մարտինես Լամաս
  • Դանիել Մասպոնս
  • Խուան Կարլոս Մենենդես
  • Խավեր Մետոլ
  • Լիլիանա Նավարո Պետրագլիա դե Մետոլ
  • Բբժիշկ Ֆրանցիսկո Նիկոլա
  • Էստեր Օրտա Պերես դե Նիկոլա
  • Գուստավո Նիկոլիշ
  • Արտուրո Նոգեյրա
  • Կառլոս Պաես Ռոդրիգես
  • Եվգենիա Դոլգայ Դեբագ դե Պարադո
  • Ֆերնանդո Պարադո
  • Սյուսանա Պարադո
  • Մարսելո Պերես
  • Էնրիկե Պլատերոս
  • Ռամոն Սաբելա
  • Դանիել Շոու
  • Ադոլֆո Շտրաուխ
  • Էդուարդո Շտրաուխ
  • Դիեգո Ստորմ
  • Նումա Տուրկատի
  • Կառլոս Վալետա
  • Ֆեռնանդո Վասկես
  • Անտոնիո Վիզինտին
  • Գուգստավո Ցերբինո

Հետագա իրադարձություններ

Հուշահամալիր 571 չվերթի մահացածների հիշատակին

1972 թվականի դեկտեմբերի 28-ին ողջ մնացածները անցկացրեցին մամուլի ասուլիս, որտեղ պատմեցին իրենց գոյության մասին այդ 72 օրվա ընթացքում։

Ավելի ուշ փրկարարները վերադարձան ավիավթարի տեղը և թաղեցին մահացածներին քարերի և ինքնաթիռի կմախքի տակ, իսկ վերևում դրեցին մետաղյա թիթեղից պատրաստված խաչ։

2009 թվականին հաղորդվում էր, որ 16 ողջ մնացածներ համաձայնվել են նպաստել օրգանների նվիրատվության քարոզարշավին, որը անցկացնում էր Ուրուգվայի ազգային փոխպատվաստման ու նվիրատվության ինստիտուտի կողմից և խրախուսում է քաղաքացիներին գրանցվել այս պետական ծրագրում։ Ողջ մնացածներից մեկի՝ Խոսե Լուիսա Ինտյարտեի խոսքով, նրանք խորհուրդ են տալիս մարդկանց կնքել պայմանագիր կյանքի հետ, ինչպես իրենք արեցին լեռներում 37 տարի առաջ[1]։

Պաշտոնական կայք

2002 թվական ի պատիվ 30 ամյակի միջոցառումներին բացվեց պաշտոնական կայք ողջ մնացածների համար, որը սկսվում էր այս վերնագրով ՝ Viven! El Accidente de Los Andes, և այն հասանելի է իսպաներեն[2] և անգլերեն[3] լեզուներով.

Գրքեր

  • Պիրս Պոլ Ռիդ - «Ողջ մնացածները. Անդերում փրկվածների պատմությունը» (1974)
  • Նանդո Պարադո - «Հրաշքն Անդերում» (2006)
  • Անտոն Մայլդ - «Սառցե գերությունում» (2007)

Ֆիլմեր

  • Supervivientes de los Andes (1976)
  • «Ողջերը» (1993)
  • «Ողջերը. քսան տարի անց» (1993)

Աղբյուրներ

  1. Մարդակերության շնորհիվ ողջ մնացած ուրուգվայցիները կնպաստեն օրգանների դոնորության գովազդներին։ Lenta.ru, 20.08.2009
  2. «Viven: El Accidente de Los Andes 1972 (պաշտոնական կայք)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.
  3. «Alive: The Andes Accident 1972 (պաշտոնական կայք)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 20-ին.

Արտաքին հղումներ

Read other articles:

У этого термина существуют и другие значения, см. Памятник Михаилу Воронцову. ПамятникПамятник князю Воронцову 46°29′03″ с. ш. 30°43′55″ в. д.HGЯO Страна Украина Город Одесса Скульптор Бруггер, Ф. Архитектор Боффо, Ф. К. Дата основания 1863 Строительство 1863 Памятник кул...

 

American politician Darin MitchellMember of the Arizona House of Representativesfrom the 13th[1] districtIn officeJanuary 14, 2013 – January 14, 2019Succeeded byJoanne Osborne Personal detailsBornAlma, MichiganNationalityAmericanPolitical partyRepublicanAlma materArizona State UniversityWebsitedarin-mitchell.com Darin Mitchell (born in Alma, Michigan)[2] is an American politician and a former Republican member of the Arizona House of Representatives repr...

 

بحرية جيش التحرير الشعبيمعلومات عامةجزء من جيش التحرير الشعبي الصينيStructure of the People's Liberation Army Navy (en) البداية 23 أبريل 1949 الولاء الحزب الشيوعي الصيني الصراعات الحرب الأهلية الصينية البلد الصين مشغل العنصر People's Liberation Army Navy fleet (en) لديه جزء أو أجزاء People's Liberation Army Naval Air Force (en) People's Li...

هذه المقالة يتيمة إذ تصل إليها مقالات أخرى قليلة جدًا. فضلًا، ساعد بإضافة وصلة إليها في مقالات متعلقة بها. (أبريل 2020) سيف الله الأصرم رئيسة بلدية تونس في المنصب8 أبريل 2011 – 3 يوليو 2018 (7 سنواتٍ وشهران و25 يومًا) محمد الباجي بن مامي سعاد عبد الرحيم معلومات شخصية تاريخ الميلاد 1948 (ا

 

Former American farm equipment manufacturer (1929–1960) Oliver Corporation redirects here. For the typewriter manufacturer, see Oliver Typewriter Company. 1937-1948 era Oliver Model 80 agricultural tractor The Oliver Farm Equipment Company was an American farm equipment manufacturer from the 20th century. It was formed as a result of a 1929 merger of four companies:[1]: 5  the American Seeding Machine Company of Richmond, Indiana; Oliver Chilled Plow Works of South B...

 

Shih Tzu Nama lain Chinese Lion DogChrysanthemum Dog Negara asal China Ciri-ciri Berat Jantan 4 - 7.25 kg Betina 4 - 7.25 kg Tinggi Jantan 20 - 28 cm Betina 20 - 28 cm Warna EmasCoklat terang atau coklat gelapPutihHitam Jumlah anak 2-5 Masa hidup 14-18 tahun Klasifikasi & standar FCI Grup 9:Anjing teman dan mainan, Seksi 5:Anjing dari Tibet #208 standar AKC Toys standar ANKC Group 7 - Non-Sporting standar CKC Group 6 - Non-Sporting standar KC (UK) Utility standar NZKC Non-sporting standar...

István RiesMinister of Justice of HungaryIn office21 July 1945 – 17 July 1950Preceded byÁgoston ValentinySucceeded byErik Molnár Personal detailsBorn(1885-11-14)November 14, 1885Küngös, Austria-HungaryDied15 September 1950(1950-09-15) (aged 64)Vác, People's Republic of HungaryPolitical partyMSZDP, MDPProfessionpolitician, jurist The native form of this personal name is dr. Ries István. This article uses Western name order when mentioning individuals. Dr. István Rie...

 

Esta página cita fontes, mas que não cobrem todo o conteúdo. Ajude a inserir referências. Conteúdo não verificável pode ser removido.—Encontre fontes: ABW  • CAPES  • Google (N • L • A) (Fevereiro de 2019) Clotilde Clotilde de França Rainha Consorte da Sardenha Reinado 16 de outubro de 1796a 7 de março de 1802 Predecessora Maria Antônia de Bourbon Sucessora Maria Teresa da Áustria-Este   Nascimento 23 de setembro ...

 

District of Sialkot, Pakistan District of Punjab in PakistanSialkot District ضلع سیالکوٹDistrict of PunjabTop: Sialkot Clock TowerBottom: Village of Kotli NoonanMap of Sialkot District highlightedCountry PakistanProvince PunjabDivisionGujranwalaCapitalSialkotGovernment • TypeDistrict Administration • Deputy CommissionerZeeshan Javed • District Police OfficerAbdul Ghaffar Qaisrani • CEO EducationMian Riaz AhmedArea •...

Roberto Brasero Roberto Brasero en el año 2021.Información personalNombre de nacimiento Roberto Brasero HidalgoNacimiento 31 de marzo de 1971 (52 años) Talavera de la Reina, Toledo, EspañaNacionalidad EspañolaFamiliaPadres Francisco BraseroFelicidad HidalgoCónyuge Beatriz Pardow LorenzoHijos 4EducaciónEducado en Universidad Complutense de MadridInformación profesionalOcupación Periodista y presentador del tiempoAños activo 1991 -presenteCanal Antena 3(1991-1992; 2005-actualidad...

 

Japanese manga series Ex-ArmFirst tankōbon volume coverEX-ARM(エクスアーム)GenreAction, crime, cyberpunk[1][2] MangaEx-VitaWritten byShinya KomiPublished byShueishaMagazineMiracle JumpDemographicSeinenOriginal runDecember 13, 2011 – April 30, 2013Volumes2 MangaWritten byHiRockIllustrated byShinya KomiPublished byShueishaMagazineGrand Jump (2015–2017)Shōnen Jump+ (2017–2019)DemographicSeinenOriginal runFebruary 18, 2015 – June 26, 20...

 

For other uses, see Lars Jonsson (disambiguation). Lars Jonsson Lars Jonsson (born 1952 in Stockholm) is a Swedish ornithological illustrator living in Hamra in the south part of the Swedish island of Gotland. He was appointed an honorary degree by Uppsala University in 2002.[1] Bibliography This list is incomplete; you can help by adding missing items. (August 2008) English/Translated Works Birds of Sea and Coast (1978) Penguin ISBN 0-14-063003-1 Birds of Wood, Park and Garden (...

Historic house in Kansas, United States United States historic placeMcInteer VillaU.S. National Register of Historic Places The McInteer Villa in 2015Location1301 Kansas Street, Atchison, KansasCoordinates39°33′48″N 95°08′00″W / 39.56333°N 95.13333°W / 39.56333; -95.13333 (McInteer Villa)Area1.5 acres (0.61 ha)Built1889 (1889)Architectural styleLate VictorianNRHP reference No.75000707[1]Added to NRHPMarch 26, 1975 Th...

 

Asamblea General de las Naciones Unidasالجمعية العامة للأمم المتحدة联合国大会Assemblée générale des Nations uniesUnited Nations General AssemblyГенеральная ассамблея ООН 76° período Salón de sesionesInformación generalÁmbito Organización de las Naciones UnidasCreación 1946Atribuciones Artículo IV de la Carta de las Naciones UnidasTipo UnicameralLiderazgoPresidente Csaba Kőrösi ComposiciónMiembros 193 Estados miembros2 Estados ...

 

Location of Inyo County in California This is a list of the National Register of Historic Places listings in Inyo County, California. This is intended to be a complete list of the properties and districts on the National Register of Historic Places in Inyo County, California, United States. Latitude and longitude coordinates are provided for many National Register properties and districts; these locations may be seen together in a Google map.[1] There are 17 properties and districts l...

YoonHangul윤Hanja尹Revised RomanizationYoonMcCune–ReischauerYoon Yoon (윤) is a family name in Korea, which means governor. The name is sometimes also transliterated as Yoon, Yune, Yiun, or Youn. According to the 2000 census, 948,600 people had the surname in South Korea.[1] It derives from the Chinese character 尹. Clans and history See also: bon-gwan Papyeong clan Family seal of the Papyeong Yoon clan The Papyeong (파평, 坡平) Yoon clan, which has its seat in Papyeong-myeo...

 

Settlement in Santo Antão, Cape VerdeChã de IgrejaSettlementChã de IgrejaCoordinates: 17°09′26″N 25°09′49″W / 17.157084°N 25.163512°W / 17.157084; -25.163512CountryCape VerdeIslandSanto AntãoMunicipalityRibeira GrandeCivil parishSão Pedro ApóstoloPopulation (2010)[1] • Total672ID11401 Cruzinha da Garça Chã de Igreja is a town[2] in the northern part of the island of Santo Antão, Cape Verde. It is situated near the n...

 

Квантовая механика Введение[en] ИсторияМатематические основы Основа Классическая механика Постоянная Планка Интерференция Бра и кет Гамильтониан Старая квантовая теория Фундаментальные понятия Квантовое состояние Квантовая наблюдаемая Волновая функция Квантовая су...

Species of moth Homoeosoma impressale Scientific classification Kingdom: Animalia Phylum: Arthropoda Class: Insecta Order: Lepidoptera Family: Pyralidae Genus: Homoeosoma[1] Species: H. impressale Binomial name Homoeosoma impressaleHulst, 1886[2] Synonyms Homoeosoma impressalis Homoeosoma impressale is a species of snout moth in the genus Homoeosoma. It was described by George Duryea Hulst in 1886. It is found in North America, including Arizona and California. The larvae...

 

This article may require cleanup to meet Wikipedia's quality standards. The specific problem is: Writing is too technical, lead content bleeds into sections, written like an essay, very wordy. Please help improve this article if you can. (July 2014) (Learn how and when to remove this template message) 2008 video gameThe IncrediBots title screen.Publisher(s)Grubby GamesDesigner(s)Ryan Clark, Oliver Trujillo, Matt Parry, Michael PinesEngineBox2D Physics EnginePlatform(s)Web browserReleaseOctobe...

 

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!