MTV կինոմրցանակ լավագույն կռվի համար
MTV կինոմրցանակ լավագույն համբույրի համար
MTV Movie Award՝ լավագույն կատարման համար
Սատուրն մրցանակաբաշխություն լավագույն դերասան անվանակարգի համար
Favorite Soul/R&B Album
Սիրված փոփ / ռոք ալբոմ
Սիրված փոփ / ռոք տղամարդ դերասան
«Գրեմմի» մրցանակ լավագույն ռեփ կատարման համար
«Գրեմմի» մրցանակ դուետի կամ խմբի կողմից լավագույն ռեփ կատարման համար
«Գրեմմի» մրցանակ լավագույն ռեպ մենակատարման համար
MTV Video Music Award for Best Rap Video?
MTV Video Music Award կինոֆիլմից լավագույն տեսահոլովակի համար
MTV Video Music Award for Best Male Video?
World Music Awards
«Ոսկե ազնվամորի» մրցանակ ֆիլմի վատագույն երգի համար
Ոսկե ազնվամորի՝ վատագույն երկրորդ պլանի դերասանի համար
Երիտասարդ դերասան
NAACP Image Award for Outstanding Music Video?
NAACP Image Award for Outstanding Actor in a Motion Picture?
Դևիդ Էնջելի մարդասիրական մրցանակ
«Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն դրամատիկ դերասան անվանակարգում
Ուիլարդ Քերրոլլ (Ուիլ) Սմիթ-կրտսեր (անգլ.՝ Willard Carroll «Will» Smith, Jr., սեպտեմբերի 25, 1968(1968-09-25)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա[4])՝ ամերիկացի դերասան, ռեժիսոր և հիփ-հոփ կատարող, ով հասել է լուրջ հաջողությունների և՛ հեռուստատեսության, և՛ կինոարդյունաբերության, և՛ թե երաժշտության ասպարեզներում։ Ստացել է 2 «Օսկար» մրցանակ, հինգ անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, ունի «Գրեմմի»-ի մրցանակ։ 2007 թվականի ապրիլին Newsweek հանդեսը նրան անվանեց Հոլիվուդի ամենահզոր դերասան։ 2008 թվականին Ուիլլ Սմիթը գլխավորեց ամենավարձատրվող Հոլիվուդյան դերասանների «Forbes» ցանկը, մեկ տարվա մեջ վաստակելով 80 մլն. ԱՄՆ դոլար։ Սմիթը դարձավ առաջին դերասանը Հոլիվուդի պատմության մեջ, ում ինը հաջորդական ֆիլմերը հավաքեցին ավելի քան 100 մլն. ԱՄՆ դոլար յուրաքանչյուրը։
Ուիլյարդ Սմիթ-կրտսերը ծնվել է 1968 թ. սեպտեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Նրա Մայր Քերոլայնն աշխատել է որպես ուսուցիչ, իսկ հայրը՝ Ուիլյարդ Քերոլ Սմիթ-ավագը՝ ինժեներ (մահացել է 2016 թվականին)։ Նրա ծնողները բաժանվեցին, երբ Ուիլը 13 տարեկան էր, բայց պաշտոնապես չէին բաժանվել մինչև 2000 թվականը։
Ինքը Ուիլլը՝ իր առաջին կնոջ՝ Շիրի Զամպինոյի (այժմ Շիրի Ֆլետչեր) հետ ամուսնալուծվել է 1995 թվականին, ապրելով նրա հետ երեք տարի (1992 թ. մայիսի 9 - 1995 թ. դեկտեմբերի 10)։ Նրա որդին՝ Ուիլյարդ Քրիսթոֆեր Սմիթ Երրորդը մնաց մոր հետ, բայց հաճախ տեսակցում է իր հորը։ Երկու տարի անց, 1997 թ. Դեկտեմբերի 31-ին, Սմիթը ամուսնացավ իր ընկերուհի Ջադե Փինկեթի հետ։ Ջադայից Սմիթը ունեցավ երկու երեխա. որդի Ջեյդեն Սմիթ (1998 թ. հուլիսի 8) և դուստր Ուիլոու Սմիթ (2000 թ. հոկտեմբերի 31)։ Դստեր հետ նա հայտնվեց «Ես Lեգենդ եմ» ֆիլմում, իսկ որդու հետ` «Երջանկության հետևից» և «Մեր թվարկությունից հետո» ֆիլմերում։
Ֆիլադելֆիայում Սմիթը ծանոթանում է երաժիշտ Ջեֆ Թաունսի հետ, ում հետ նա 1980-ականների վերջին մեծ ճանաչում է ստանում իրենց հիփ-հոփ դուետ DJ Jazzy Jeff & the Fresh Prince-ի շնորհիվ, դառնալով առաջինը, ով ստացավ «Գրեմմի»-ի մրցանակ՝ լավագույն ռեփի կատարման համար։ Սկսած 1990 թվականից խաղացել է գլխավոր դեր հայտնի «Բևեռլի Հիլզի իշխանը» հեռուստասերիալում, որտեղ նա խաղացել է ինքն իրեն երիտասարդ ժամանակ։ Այս վաղ տարիներին Ուիլլը օգտագործել է բեմական Իշխան կեղծանունը։ («Բևեռլի Հիլզի իշխանը» հեռուստասերիալից)։ Սերիալն ունեցել է մեծ հաջողություն վեցը տարվա ընթացքում (1990-1996 թթ.):
բոլոր երեխաների համար
Fairy Tales for Every Child
James Darrell Edwards III / Agent J
Այլմոլորակայինի հարձակումը
Floyd Lawton / Deadshot