19-րդ դարը կայսրության պատմության մեջ նշանավորվում է նրանով, որ Ռուսաստանում գահ են բարձրանում գերմանացի կայսրեր։ Դեռ 1762 թվականին գահ բարձրացած Պետրոս III-ը արդեն հոր կողմից գերմանացի էր, իսկ նրա կինը՝ Եկատերինա II Մեծը, բնիկ գերմանացի էր։ Վերջինիս մահից հետո գահ է բարձրանում Պավել I-ը (1796–1801)։ Հաջորդ կես դարը իշխում են իր որդիները՝ Ալեքսանդր I-ը (1801–1825) և Նիկոլայ I-ը (1825–1855)։
Կենսագրություն
Դեկաբրիստների ապստամբություն
1825 թվականի դեկտեմբերին հանկարծամահ է լինում Ալեքսանդր կայսրը, և նրան փոխարինում է 30-ամյա եղբայրը՝ Նիկոլայը։ Ռուս զինվորականության մի մասը ապստամբում է և չի ճանաչում նրա իշխանությունը։ Պատմության մեջ այս ընդվզումը հայտնի է «Դեկաբրիստների ապստամբություն» անունով։ Այն ավարտվում է ապստամբների պարտությամբ, որոնք աքսորի են ենթարկվում։ Նիկոլայ I-ը ժառանգում է ոչ միայն Ռուսաստանի կայսերական, այլև Լեհաստանի թագավորական ու Ֆինլանդիայի իշխանական թագը։
1826 թվականին, օգտվելով Ռուսաստանում ստեղծված իրավիճակից, պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզան հարձակվում է կայսրության հողերի վրա՝ ձգտելով վերանվաճել կորցրած տարածքները։ Պարսիկներին դիմադրություն է ցույց տալիս Շուշիի բերդը։
Արևելյան Հայաստանի նվաճում
Ռուսական բանակը արագ ուշքի է գալիս և անցնում հարձակման։ Հաջորդ տարում նրանք գրավում են Երևանը, ապա՝ Նախիջևանը։ Ռուսներին մեծ օգնություն են ցույց տալիս հայ կամավորական ջոկատները և տեղի հայ բնակչությունը։ Ռուսները գրավում են Արևելյան Հայաստանի մյուս քաղաքները՝ Խոյը, Ուրմիան, Մակուն և մոտենում Թավրիզի մատույցներին։ Պարսիկները հաշտություն են խնդրում։
Թուրքմենչայի պայմանագիր
1828 թվականին կնքվում է Թուրքմենչայի հաշտությունը, որով պարսկական կողմը ճանաչում է Ռուսաստանի իրավունքները ամբողջ Անդրկովկասի, այդ թվում՝ Արևելյան Հայաստանի հյուսիսային գավառների վրա։ Հարավային հատվածում Մակուի, Ուրմիայի, Խոյի խանությունները հետ են վրադարձվոււմ Իրանին։ Երկու պետությունների միջև հաստատվում են բարիդրացիական դիվանագիտական հարաբերություններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 298)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!