Նելլի Գևորգի Դանիելյան (հունիսի 29, 1978(1978-06-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի նկարչուհի, Հայաստանի նկարիչների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության անդամ, ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ, Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցիացիայի համանախագահ[2]։
Կենսագրություն
Նելլի Դանիելյանը ծնվել է 1978 թվականին Երևանում։ 1996 թվականին ավարտել է Նաղաշ Հովնաթանի անվան արվեստի համալսարանը, նկարիչ-դեկորատորի մասնագիտությամբ։ 1999 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի բաժինը` նկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի ուսուցչի որակավորմամբ։ 2002 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է, իսկ 2004 թվականից՝ Ռուսաստանի Դաշնության նկարիչների միության և ՅՈւՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ֆեդերացիայի անդամ։ 2008 թվականին ստեղծագործությունների օրիգինալ մոտեցման, գեղարվեստական տարրերի կիրառման ու ծաղկանկարչական կոլաժներում նորարական գաղափարների համար արժանացել է «Բյուրեղապակյա ծաղիկ» մրցանակի։ 2009 թվականին Մոսկվայում կայացած «Ծաղկային էսքիզներ» միջազգային չորրորդ ցուցահանդեսում՝ մշակութային արժեքների ստեղծման, տարածման և պահպանման համար արժանացել է պատվավոր ոսկե մեդալի ու դափնեկրի կոչման։ 2009 թվականին պարգևատրվել է «Գեղեցկության մագիստրոս» հասարակական ճանաչման պատվավոր մրցանակով` Մոսկվա քաղաքում պատանի սերնդին հայրենասիրական, գեղագիտական և մշակութային դաստիարակությանն աջակցելու համար։ 2009 թվականից Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցացիայի համանախագահն է։ 2013 թվականին մասնակցել է գերմանացի ճարտարապետ-դեկորատոր Գրեգոր Լերշի սեմինարին։ 2015 թվականին Մոսկվայում արժանացել է «Աստղ-2015» մրցանակի` արվեստի նոր տեսակի` ծաղկանկարչական կոլաժի զարգացման,աջակցության համար։
2015 թվականին որակավորման կուրսեր է անցել «ԱյԹի» տեղեկատվական տեխնոլոգիաների ինստիտուտում`Մոսկվա քաղաքում։ 2016 թվականին որակավորման բարձրացման կուրսեր է անցել Մոսկվայի «Սեպտեմբերի մեկ» մանկավարժական համալսարանում։ 2015 թվականից համարվում է Դոլգոպրուդնի քաղաքի մանկական «Ծիածանային աշխարհ» նկարչական ստուդիայի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար։ Նրա աշխատանքները գտնվում են տարբեր երկրների պատկերասրահներում։ 2016 թվականի ամռանը Նելլի Դանիելյանը և Աստղիկ Հակոբյանը «Վերադարձ» խորագրով բարեգործական ցուցահանդեսներով ներկայացան Հայաստան։ Նելլի Դանիելյանի հոգևոր թեմայով ստեղծագործությունները ցուցադրվեցին Հայաստանի բնության պետական թանգարանում, Գորիսում[3], Սիսիանում, Վանաձորում, Գյումրիում, Ծաղկաձորում և Օշականում։ Նկարչուհիները մեկական աշխատանք նվիրեցին այն քաղաքի պատկերասրահներին՝ որտեղ տեղի ունեցան ցուցահանդեսներ։ Ցուցահանդեսի հասույթը տրամադրվեց Քառօրյա պատերազմում վիրավորված զինվոր՝ Շանթ Ղազարյանի ընտանիքին[4]։ 2016 թվականին Մոսկվայի շրջանի նահանգապետի կողմից «Բարի սիրտ» անվանակարգում արժանացել է «Наше Подмосковье - 2016» դափնեկրի կոչմանը[5][6]։ 2016 թվականին արժանացել է պատվո շքանշանի միջազգային ֆիտոկոլաժիստների ստեղծագործական ասոցացիայի կողմից՝ կազմակերպությանն ակտիվ մասնակցության համար։ Նույն թվականին Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարարության հրամանով անցել է որակավորում և արժանացել կերպարվեստի և արվեստի պատմության առաջին կարգի ուսուցչի կոչման, Դոլգոպրուդնի քաղաքում։ Նելլի Դանիելյանը 1993 թվականից մասնակցում է հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Ունի երկու զավակ՝ Կարլենն ու Գևորգը։
2009, Ցուցահանդես՝ նվիրված Յարոսլավլ քաղաքի 1000-ամյակին, Յարոսլավի պատմության պետական թանգարանում։
2010, Անհատական ցուցահանդես՝ «Իմ ուղին»,Մոսկվայի «Ֆլորիսսիմա» ցուցասրահում[7]։
2011, Երևան, Միջազգային ցուցահանդես` «Կերպարանափոխում», «Ֆլորիսսիմա» միջազգային գեղարվեստական ասոցացիայի, Հայաստանի նկարիչների միության և Հայաստանում «Ռոսսոտրուդնիչիստվոյի» աջակցությամբ[8][9][10]։
2011, Մոսկվա, Միջազգային ցուցահանդես` «Կերպարանափոխում», «Գոստիննի դվոր» ցուցասրահում։
2012, Վիտեբսկ, Միջազգային ցուցահանդես՝ «Սլավոնական էդյուդներ», նվիրված «Սլավոնական շուկա Վիտեբսկում» միջազգային արվեստի փառատոնին, Գեղարվեստի պետական թանգարանում։
2012, Վիեննա, Միջազգային ցուցահանդես Վիեննա քաղաքի Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնում, նվիրված ռուսական օրերին։
2013, Ցուցահանդես՝ «Մոսկվայի հայ նկարիչները» Մոսկվայի Ազգերի տան ցուցասրահում[11][12]։
2013, Վիտեբսկ, Բարեգործական վարպետության դասեր՝ «Ֆիտոկոլաժների տեխնիկաները» թեմայով Վիտեբսկ քաղաքի մանկատան երեխաների համար՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան, պետական մշակույթի և պատմության «Դվին» կենտրոնում[13]։
2013, Մոսկվա, 20-րդ հոբելյանական միջազգային ցուցահանդես՝ Ծաղիկներ/Flowers-IPM 2013,վարպետության դաս-ցուցադրություն` «Գեղանկարչությունը ժամանակակից կոլաժներում»։
2015, Բրեստ, Միջազգային ֆիտոկոլաժիստների ցուցահանդես և վարպետության դասեր` «Մոնոտիպիե» տեխնիկա թեմայով Բրեստ քաղաքի երեխաների համար, Բրեստի գավառագիտական թանգարանում[15]։
2015, Բարեգործական վարպետության դասեր՝ «Գույնի տեսություն» թեմայով Երևան քաղաքի երեխաների համար, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում[18]։
2015, «Հիշում եմ և պահանջում», միջազգային ցուցահանդես նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդարանի ցուցասրահում։
2015, Յուժնո-Սախալինսկ, Միջազգային 6-րդ փառատոն «Սախալինի ծաղիկները» Գեղարվեստի թանգարանում։
2015, Մոսկվա, Միջազգային ցուցահանդես Մոսկվայի միջազգային ֆիտոկոլաժիստների ասոցացիայի ստեղծման 15-ամյակի առթիվ։
2016, Մոսկվա, Ցուցահանդես` «Կանգ առ, ակնթարթ, դու չքնաղ ես…» Ռուսաստանի հայ կանանց միության հովանավորությամբ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ, «PunTo ArTe» պատկերասրահում[19]։
2016, Մոսկվա, Ամենամյա միջազգային ցուցահանդես՝ «Անծանոթուհին», Մոսկվայի ժուրնալիստի կենտրոնական տանը[20][21]։
2016, Լոնդոն, «EthnoArtFest» միջազգային փառատոնի հաղթող։
↑«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 9-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
↑«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
↑«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 31-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)