Նկարազարդումների, ծաղրանկարների, ինչպես նաև բնանկարների («Չեխական բնանկարով եռապատկեր», 1935, Ազգային պատկերասրահ, Պրահա) հեղինակ է։ Նրա պատվին կոչվել է (17625) Յոզեֆլադա աստերոիդը[8]։
Կենսագրություն
Յոզեֆ Լադան ծնվել է 1887 թվականի դեկտեմբերի 17-ին չեխական Հրուսիցե քաղաքում։
Մանուկ հասակում Յոզեֆի աչքը վնասվել է հոր դանակից, ինչից հետո նա ամբողջ կյանքում մնացել է մի աչքով կույր։ Այս արատը և պատկերի խորությունն ընկալելու անկարողությունը բնորոշել են նրա գրաֆիկական ոճը[9]։ 1905 թվականից սովորել է Պրահայի Գեղարվեստաարդյունաբերական դպրոցում։
Ստեղծագործություններ
Լադայի գեղարվեստական ոճին բնորոշ են գրաֆիկական լակոնիկությունը և արտահայտչականությունը, որին նա հասել է ճշգրիտ պարզեցված գծերի օգնությամբ։ Միջազգային ճանաչում նկարչին բերել է Յարոսլավ Հաշեկի«Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործության տուշով կատարված նկարազարդումների շարքը (1924)։
Նշանակալի այլ ստեղծագործություններից են «Չեխական բնանկարով եռապատկեր» (1935, Ազգային պատկերասրահ, Պրահա), «Չարաճճի հեքիաթների» ջրաներկային նկարազարդումները (1946) և սեփական` «Մանկության հիշողություններ» գրքի նկարազարդումները (1953)։
1947 թվականին Լադային շնորհվել է Չեխոսլովակիայի հանրապետության ժողովրդական նկարչի կոչում։ Բացի բազմաթիվ նկարազարդումներից, նկարիչը ստեղծել է բազմաթիվ վառ ծաղրանկարներ և նկարներ մուլտֆիլմերի համար։
Նա հեղինակ է նաև հրուսիցյան կատվի և նրա ընկերների մասին «Միկեշ» մանկական հեքիաթի։ Այն գրել և նկարազարդել է Լադան։ 1992 թվականին հրատարակվել է այդ հեքիաթի ռուսերեն թարգմանությունը[10]։
Ընտանիք
Լադայի դուստրը` Ալյոնա Լադովան (1925-1992), նկարչուհի էր, գրքերի նկարազարդող, բեմանկարիչ և գրող։
↑Йозеф Лада Микеш. — Ленинград: Лениздат, 1992. — 320 с. — ISBN 5-289-01378-4.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 468)։