Այսօր ամենատարածված (և, հավանաբար, ամենաարագ աճող) միջազգային լեզուն անգլերենն է, որով խոսում են ավելի քան 1,1 միլիարդ մարդ և որպես երկրորդ լեզու կիրառվում է ամբողջ աշխարհում[3]։
Հնդկական ենթացամաքիհիմնական լեզուներն ունեն տարբեր դրսևորումներ, որոնք համեմատելի են աշխարհի միջազգային լեզուների հետ, հիմնականում պայմանավորված է տարածաշրջանում մեծաքանակ բնակչությամբ, այլ ոչ թե այդ լեզուների տարածաշրջանից դուրս գործածմամբ, չնայած հինդի-ուրդուն (ներառյալ բոլոր հինդի բարբառներ և ուրդու), բենգալերենը և թամիլերենը կարող են բավարարել տարածաշրջանից դուրս կիրառման միջազգային չափանիշները։ Թամիլերենը լայնորեն կիրառվում է Հարավային Հնդկաստանում։ Այն պաշտոնական լեզու է Շրի Լանկայում և Սինգապուրում, Հարավային Աֆրիկայի սահմանադրությամբ ճանաչվել է որպես փոքրամասնության լեզու, իսկ Մալայզիայում ուսուցման երեք ճանաչված լեզուներից մեկն է[4][5]։ Թամիլերենն օգտագործվում է Մավրիկիոսի արժույթում[6]։ Կանադայի կառավարության կողմից հունվար ամիսը ճանաչվել է որպես Թամիլյան ժառանգության ամիս[7]։ Բենգալերենով խոսող բնիկ բնակչությունը զգալիորեն գերազանցում է նրանց, ովքեր ֆրանսերեն են խոսում (որպես իրենց առաջին լեզու), այն աշխարհի ամենաշատ կիրառվող լեզուներից մեկն է (հինգերորդ[8] կամ վեցերորդ[9])՝ գրեթե 230 միլիոն խոսողներով և հայտնի է իր հին ու հարուստ գրական մշակույթով։
Եվրոպական լեզուներ
Անգլերեն
370 միլիոն մարդ բնիկ անգլիախոսներ են, ավելի քան 610 միլիոն կիրառում է որպես երկրորդ լեզու, այդ թվում՝ 200-ից 350 միլիոն սովորող / օգտնվող միայն Չինաստանում՝ իմացության և կիրառման տարբեր մակարդակներով. որոնց թիվը դժվար է ճշգրիտ գնահատել[3][10][11]։
Անգլերենը դարձել է աշխարհում հետազոտությունների և հրատարակությունների գերակշռող լեզուն, նույնիսկ առաջ անցնելով Արևմտյան Եվրոպայի ազգային լեզուներից, ներառյալ Ֆրանսիայի, որտեղ վերջերս կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ անգլերենը ֆրանսերենին հիմնականում դուրս է մղել որպես գիտական ուսումնասիրությունների լեզու՝ ինչպես հաստատված գիտական հետազոտություններում, այնպես էլ կիրառական գիտություններում[12]: Այն համացանցում կիրառվող ամենատարածված լեզուն է։ 2019 թվականի ուսումնասիրություններից մեկի արդյունքում պարզվել է, որ աշխարհի 10 միլիոն համացանցային կայքերի 54% -ն օգտագործում է անգլերեն, մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ համացանցից օգտնվողների 25,5% -ը խոսում է անգլերեն[13][14]։
Ֆրանսերեն
19-րդ դարում և 20-րդ դարերի սկզբին ֆրանսերենը եղել է հաղորդակցման և դիվանագիտության լեզուն։ Որպես երկրորդ լեզու կիրառվել է Եվրոպայի էլիտար և կրթված դասակարգերի շրջանում (ներառյալ Ռուսաստանը, Ռումինիան, Բուլղարիան և Հունաստանը), ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, ինչպիսիք են Սիրիան, Եգիպտոսը, Օսմանյան Թուրքիան և Իրանը։ Բացի այդ, ֆրանսիացիները բարձր կարգավիճակ ունեին Հնդկաչինի իրենց գաղութներում և Հարավային Ամերիկայի որոշ երկրներում, ինչպիսիք են Արգենտինան, Բրազիլիան, Չիլին և Ուրուգվայը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ֆրանսերենը սկսել է անկում ապրել՝ աստիճանաբար իր տեղը զիջելով անգլերենին։ Այն շարունակում է մնալ նախընտրելի երկրորդ լեզու Լիբանանում, Թունիսում, Ալժիրում և Մարոկկոյում, իսկ պաշտոնական կարգավիճակ ունի Կանադայում, Շվեյցարիայում և Բելգիայում։ Ֆրանսերենը դեռևս շատ միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՝ ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության և ՆԱՖՏԱ- ի (անգլ. NAFTA), աշխատանքային լեզուներից մեկն է։ Եվրոպական դատարանի հիմնական աշխատանքային լեզուն է։ Ֆրանսերենը նույնպես աշխարհում ճանաչված է որպես լեզվաբանական բարձր հեղինակության լեզու, դեռևս օգտագործվում է դիվանագիտության և միջազգային առևտրի ոլորտում, և աշխարհում որպես երկրորդ լեզու կիրառողների զգալի բանակ ունի[15]։
Գերմաներեն
Գերմաներենը (թեև ունեցել է բազմաթիվ դիալեկտներ, որոնք ձևավորել են լեզվական կոնտինիում սկսած հյուսիս-արևմուտքում Հոլանդիայից և Ֆլանդրիայից, հյուսիսում՝ Շլեզվիգով մինչև հյուսիս-արևելք՝ մինչև Արևելյան Պրուսիա և հարավ-արևելքում մինչև Շտիրիա և Ստորին Ավստրիա, հարավում հասնելով Բեռն և Հարավային Տիրոլիա) դարեր շարունակ ծառայել է որպես լինգվա ֆրանկա Եվրոպայի մեծ մասերում, հիմնականում Սրբազան Հռոմեական կայսրության սահմաններում և Պրուսական թագավորության արևելյան շրջաններում (որը հետագայում ներառել է նախկին լեհական տարածքի լրացուցիչ տարածքներ), իսկ այնուհետև Ավստրո-Հունգարական կայսրությունում և այլ բնակավայրերում, որտեղ հաստատվել են գերմանացիները, ինչպիսիք են Բալթյան երկրները և Տրանսիլվանիան։ Այն շարունակում է որպես կարևոր երկրորդ լեզու լինել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մեծ մասում և միջազգային գիտական հանրության մեջ։
Այն Եվրամիության ամենալայն գործածվող մայրենի լեզուն է և իր հաստատությունների երեք «ընթացակարգային լեզուներից» մեկը՝ անգլերենի և ֆրանսերենի հետ միասին[16]։ 2019 թվականի դրությամբ, գերմաներենը վեբ-կայքերի բովանդակության համար ամենից հաճախ օգտագործվող երրորդ լեզուներից մեկն է. աշխարհի 10 միլիոն կայքերի 5,8% -ը, և բոլոր համացանց օգտագործողների 2,1% -ը խոսում է գերմաներեն[17][18]։
Իսպաներենըչինարենից հետո աշխարհում երկրորդ ամենատարածված մայրենի լեզուն է։ Իսպաներենը օգտագործվել է Իսպանական կայսրությունում, այսօր օգտագործվում է Իսպանիայում, Լատինական Ամերիկայում (բացառությամբ Բրազիլիայի, Ֆրանսիական Գվիանայի և Հաիթիի), Միացյալ Նահանգների շատ նահանգներում ամենատարածված երկրորդ լեզուն է, հատկապես Ֆլորիդայում և Մեքսիկային սահմանակից նահանգներում։ 2011 թվականի դրությամբ ԱՄՆ բնակչության մոտ 13% -ը ազատ խոսում էր իսպաներեն։ 2016 թվականի դրությամբ իսպաներենն ուսուցանվում է ամերիկյան ավագ դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում[25]։ Այն նաև Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական լեզուն է։ 2019 թվականի դրությամբ իսպաներենը զբաղեցրել է երրորդ տեղը համացանցից օգտնվողների՝ 7,9%, անգլերենից (25,2%) և չինարենից (19,3%) հետո[21]։
ԹուրքերենըՕսմանյան կայսրության հիմնական լեզուներից մեկն է եղել։ Հունական koine բարբառը հելլենիզմի դարաշրջանում միջազգային լեզու է եղել, բայց այն չի արտացոլվել ժամանակակից հունարենի մեջ՝ սլավոնական, արաբական և թուրքական լեզուների ազդեցության պատճառով։ Արաբական և թուրքական լեզուների տարածումը խալիֆայությունների և Առաջին թուրքական կագանաթի (First Turkic Khaganate) ժառանգությունն է, համապատասխանաբար։
Աշխարհի բոլոր լեզուներն իրենց կարգավիճակի համար պարտական են լեզվական իմպերիալիզմին, տվյալ լեզվի միջազգային լեզու կամ համընդհանուր լեզու լինելը լուրջ քաղաքական հետևանքների արդյունք է։ Այսպես է սովետական գրականության մեջ ռուսերենը հայտարարվել է «ինտերնացիոնալիզմի համաշխարհային լեզու», որը միևնույն ժամանակ դատապարտել է ֆրանսերենը՝ որպես «շքեղ պալատականների լեզու», իսկ անգլերենը` որպես «վաճառականների ժարգոն»։ Մի շարք միջազգային օժանդակ լեզուներ ներդրվել են որպես աշխարհի հեռանկարային լեզուներ, որոնցից ամենահաջողը էսպերանտոն է, բայց դրանցից ոչ մեկն այնքան մարդ չի սովորել, որքան միջազգային լեզուները։ Բազմաթիվ բնական լեզուներ առաջարկվել են որպես համաշխարհային լինգվա ֆրանկայի թեկնածու լեզուներ[27]։
Ճապոներենի մաս կազմող որոշ լեզուներ, որոնցով խոսում է ավելի քան 100 միլիոն մարդ, նշված չեն։ Ճապոներենը, չնայած համարվում է աշխարհի ամենակարևոր լեզուներից մեկը, վերը թվարկված չափանիշների մեծ մասով չի համարվում «միջազգային լեզու»[30]։ Ճապոնիան որպես տարածաշրջան էթնիկ, մշակութային և լեզվական առումով գրեթե միատարր է։ Այն երբեք չի ծառայել որպես լինգվա ֆրանկա։ Չնայած 1980-ական թվականներից սկսած միջազգային հետաքրքրություն է առաջացել աշխարհի շատ խոշոր համալսարաններում, ավագ դպրոցներում և նույնիսկ տարրական դպրոցներում ճապոներենի դասընթացներ իրականացնել, սակայն ճապոներենն ունի միայն տարածաշրջանային սահմանափակ ազդեցության ոլորտ[31]։
Լեզուներ, որոնք համարվում եմ միջազգային, ներառում են[32][33][34].
Տարածքային կազմավորումների ցանկ, որտեղ իսպաներենը պաշտոնական լեզու է
Որոշ աղբյուրներում հետևյալ լեզուները նշվում են որպես միջազգային լեզուներ, ավելի խիստ աղբյուրներում դրանք նշվում են միայն որպես վեր-տարածաշրջանային լեզուներ[38]։
↑Ի տարբերություն այլ բազմալեզու լեզուների (օրինակ՝ արաբերեն կամ մալայերեն), Էնթոլոգիայում թվարկում է միայն «գրական գերմաներեն»-ը՝ դրանով բացառելով շվեյցարական գերմաներենը և գերմաներենի բազմաթիվ այլ տեսակներ[44]։ Ամփոփելով գրական գերմաներենը, ինչպես նաև գերմանական բոլոր անվիճելի բարբառները տեսակները (տե՛ս «ISO-list ցանկում գերմաներենով մուտքագրման տողում)», որոնք նշված չեն «գրական գերմաներեն»-ի տակ, բերում է մոտավոր 90 մլն. բնիկ խոսողներ։ Ավելին, Ammon-ը (2014)[45] նշում է, որ Էնթոլոգիան գերագնահատում է որպես L2 խոսողներին, այդպիսով թերագնահատելով L1 խոսողներին, Գերմանիայում 5 մլիոնից 95 միլիոն L1 խոսողներով։
Ծանոթագրություններ
↑«Stichwort - Weltsprachen». web.archive.org. 2009 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 6-ին.