1802 թվականին Վալաքիայի իշխանից ստացել է ազնվականի տիտղոս, 1806 թվականին նշանակվել Ռուշչուկի գավառապետի խորհրդական։ 1807 թվականին թուրք-դանուբյան զորքի հրամանատար Մուսաաֆա փաշան Մանուկ Բեյին է հանձնել բանակի մատակարարման, ռուսների հետ հաշտության բանակցություններ վարելու գործը։ 1808 թվականին թուրք, սուլթանից ստացել է Մոլդովայի իշխանի և բեյի աստիճան, բայց ունեցել է ռուսական կողմնորոշում։ Ռուսական հրամանատարությանն աջակցելու համար 1810 թվականին պարգևատրվել է Մ. Վլադիմիրի III աստիճանի խաչով։ Դանուբյան ռուսական բանակի հրամանատար Միխայիլ Կուտուզովը Մանուկ Բեյի իջևանատանն էր հաստատել իր բանակի շտաբը։ Գործուն մասնակցություն է ունեցել 1812 թվականի ռուս-թուրքական հաշտության պայմանագրի կնքմանը։ Խուսափելով թուրք, կառավարության հաշվեհարդարից, 1813 թվականին Բուխարեստից անցել է Տրանսիլվանիա, ապա հաստատվել Քիշնևում և դարձել ռուսահպատակ։ 1814 թվականին Մանուկ Բեյին շնորհվել է պետական խորհրդականի աստիճան։
Մանուկ Բեյը մեծ ծառայություններ է մատուցել Ռուշչուկի և բալկանյան այլ քաղաքների տնտեսական զարգացմանը (տրամադրել է փոխառություններ, հիմնել մանուֆակտուրաներ, կալվածքներ են)։ Նրա անվամբ Բուխարեստում կոչվել է փողոց, Ռումինիայում՝ երկու գյուղ։
Ռումինասի պատմաբան Գեորգի Բեզվիկոնին Մանուկ Բեյի վերաբերյալ ունի մենագրություն` «Հայերը Բեսարաբիայում։ Նախիջևանի և Բեսարաբիայի թեմը։ Մանուկ բեյ» (1934) , որը Բեսարաբիայի հայ գաղթավայրի պատմության ուսումնասիրության առաջին լուրջ փորձն է[2]։
Հայանպաստ գործունեություն
Մանուկ Բեյը Հայաստանի ազատագրումը կապել է Ռուսաստանի հետ։ Այցելել է Հայաստան, նյութական օժանդակություն ցույց տվել Էջմիածնի, Մուշի, Երուսաղեմի և այլ վայրերի վանքերին։ Բուխարեստի հայոց եկեղեցու մերձակայքում հիմնել է քաղաքում առաջին հայկական դպրոցը (1817)։ Մանուկ Բեյի արխիվը պահվում է Բուխարեստի Պատմության թանգարանում։
Ընտանիք
Մանուկ Բեյը ամուսնացած է եղել հայազգի իշխանուհի Դելյանովայի հետ։ Զավակներն էին Գրիգոր Հովհաննեսը և Մարի Մանուկը։ Թոռնուհիներն էին իտալական կոմսուհի Ելիզավետա Շենտոնին, գերմանական բարոնուհի Օլգա Հոցֆելդ-Թրախթեմբերգը։ Վերջինիս ծոռն է կանադացի ճարտարապետ Փեթեր ֆոն Քորֆը[3]։
Գրականություն
Սիրունի Հ., Էջեր Մանուկ Բեյի կյանքեն, ԲՀԱ, 1969, համար 3, 1970, համար 2-3։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 253)։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!