Share to: share facebook share twitter share wa share telegram print page

Մանանաղի

Մանանաղի, գավառ Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի կազմում[1][2]։

Աշխարհագրություն

Եփրատի Մանանաղի (այժմ՝ Թոզլու) վտակի ավազանում։ Հյուսիս-արևելքից սահմանակից էր Այրարատ, արևելքից և հարավ-արևելքից՝ Տուրուբերան, հարավից՝Չորրորդ Հայք նահանգներին, արևմուտքից՝ Բարձր Հայք, Եկեղյաց, հյուսիսից՝ Դերջան և Կարին գավառներին։ Մակերևույթը հիմնականում հարթավայրային է, հողը՝ արգավանդ։ Նշանավոր են Խաչ և Սմբատա լեռները։ Հարուստ է աղի պաշարներով։

Պատմություն

XI դարում եղել է Թոնդրակյան աղանդավորական շարժման կենտրոններից։ Ուշ միջնադարում կոչվել է նաև Լակզո ձոր, հետագայում՝ Վերին Դերջան։ Աղբյուրներում հիշատակվում են Մանանաղի Վժան, Շիրնի և Սմբատաբերդ բերդաքաղաքներ, Ջերմ, Բազմաղբյուր կամ Խաչ ավանները, Կաշե, Աղյուս ագարակները։

Ծանոթագրություններ

  1. Մանանաղի գավառ
  2. Հայկական համառոտ հանրագիտարան, Հատոր 3, Երևան, 1999


Prefix: a b c d e f g h i j k l m n o p q r s t u v w x y z 0 1 2 3 4 5 6 7 8 9

Portal di Ensiklopedia Dunia

Kembali kehalaman sebelumnya