Ղազարահող, գյուղական բնակավայր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում։
Աշխարհագրություն
Ղազարահողը գտնվում է Մռավի և Արցախի լեռնաշղթաների միջլեռնային գոգավորությունում, Ջրաբերդի և Կաթողիկեսարի լառնաճյուղերի միացման գոգավորության հարթավայրային մասում, Թարթառ գետի աջ ափին, Սարսանգի ջրամբարի աջ կողմում, Մարտակերտ քաղաքից 43 կմ դեպի հարավ-արևմուտք, Ստեփանակերտ քաղաքից 66 կմ դեպի հյուսիս-արևմուտք[1]։ Գտնվում է ծովի մակերևույթից 800 մ բարձրության վրա։
Բնակավայրը մտնում է Պողոսագոմեր համայնքի մեջ[2]։
Բնակչություն
Բնակչության մեծամասնությունը էթնիկ հայեր են, այդպիսին է եղել գյուղի էթնիկ կազմը նաև 1989 թվականին[3]։
2005 թվականի մարդահամարի տվյալներով Ղազարահողում ապրում է 75 մարդ[4]։
2015 թվականի դրությամբ գյուղում բնակվում էր 74 մարդ, կար 25 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5]։
Պատմամշակութային հուշարձաններ
Ղազարահող գյուղում կա եկեղեցի (միջնադար), գերեզմանոց (միջնադար), գյուղատեղի (միջնադար), մատուռ (միջնադար)[6]։ Գյուղից 500 մ դեպի հյուսիս Ք.ա. 2-1-ին հազարամյակների դաշտ։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Ղազարահող բնակավայրը «GEOnet Names Server» կայքում։