«Հին շներ» (անգլ.՝ Old Dogs), ռեժիսոր Ուոլտ Բեկերի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Ջոն Տրավոլտան, Ռոբին Ուիլյամսը, Քելլի Փրեսթոնը, Կոներ Ռեյբերնը, Էլա Բլյու Տրավոլտան, Լորի Լաֆլինը, Սետ Գրինը, Բերնի Մակը, Մեթ Դիլոնը, Էնն-Մարգրետը։
Երկու հին ընկերներ և գործընկերներ հանկարծակի ընկնում են այնպիսի իրավիճակի մեջ, որ ստիպված են զբաղվել յոթամյա աղմկոտ երկվորյակների դաստիարակմամբ։ Բայց այդ խառնաշփոթը միայն տնային բնույթ չի կրում։ Երեխաներին հարկ է լինում տանել ճամբար, իսկ այնտեղի գլխավորը շատ բծախնդիր էր։ Արդյունքում նրանք մի լավ արկածների մեջ են ընկնում՝ այն էլ կարևոր գործարքից մի օր առաջ։ Հարց է մնում, թե ամուրիներն ի վիճակի կլինեն դուրս գալ այս անսովոր իրավիճակից, թե՝ ոչ։