Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
Հերհերից մոտ 1 կմ հյուսիս-արևելք գտնվում է VIII դարից հիշատակվող Սուրբ Սիոն մենաստանը՝ կազմված երկու եկեղեցուց և մատուռից։ Հերհերում՝ Սուրբ Սիոն միանավ եկեղեցին հնագույնն է (կառուցված կիսամշակ ավազաքարով) և ունի հայ ճարտարապետության համար եզակի հորինվածք, ուղղանկյուն թաղածածկ դահլիճը արևելքից և արևմուտքից ավարտվում է կիսաշրջանաձև աբսիդով։ Նրան հարավից կից Սուրբ Աստվածածին եկեղեցին (1282-1283) նույնպես միանավ է, թաղածածկ, արևելքում՝ երկու միմյանց հավասար կիսաշրջանաձև աբսիդներով։ Միանավ փոքրիկ մատուռը կից է Սուրբ Սիոն եկեղեցուն հյուսիսից։ Պարսպապատ մենաստանի գերեզմանոցում կան XIII-XVII դդ. արձանագրություններով խաչքարեր։ Գյուղամիջի Սուրբ Գևորգ եկեղեցին (XIX դար) երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է։
Հերհերից հարավ պահպանվել են կիսավեր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը (1296) և Սուրբ Գևորգ (Չիքի վանք, 1297) փոքր եկեղեցին, իսկ մոտ 1 կմ հարավարևելյան, լեռան գագաթին՝ «Կապույտ» ոչ մեծ բերդը (XIII-XIV դարեր)։ Հերհերից 3 կմ հյուսիս, գյուղատեղիում պահպանվել է կիսամշակ բազալտով կառուցված եկեղեցու աբսիդը, որի մոտ, պատվանդանի վրա կանգուն են երկու քանդակազարդ խաչքարեր։ Գյուղատեղիի շրջակայքում կան 1282 թ. մեծ ու շքեղ խաչքար, XIII-XV դդ. պարզունակ քանդակներով ոչ մեծ խաչքարեր, կենցաղային թեմաներով քանդակազարդ տապանաքարեր։
Գյուղում կան X-XV դարերի խաչքարեր, 2 կմ հարավ՝ գյուղատեղի, իսկ 3 կմ հյուսիս՝ գյուղատեղի։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!