Համֆրի Բոգարտը ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 25-ին Նյու Յորքում։ Հայրը՝ Բելմոնտ Դեֆորեսթ Բոգարտը (հուլիս 1867- սեպտեմբեր 1934) մասնագիտությամբ վիրաբույժ էր, մասնագիտացել էր սրտի և թոքերի վիրահատության մեջ, մայրը Մոդ Համֆրին (1868-1940) նկարչուհի էր և աշխատում էր կանացի «The Delineator» ամսագրում։ Նրանք ամուսնացել էին 1898 թվականի հունիսին։
Համֆրին երեք երեխաներից ավագն էր, ուներ երկու քույր Ֆրենսիսը և Քեթրին Էլիզաբեթը։
Մանուկ ժամանակ եղել է չհարմարվող երեխա և չի ունեցել շատ հետաքրքրություններ։
Ծնողների կապերի միջոցով Համֆրի Բոգարտը սովորել է մասնավոր դպրոցներում, մասնավորապես հեղինակավոր Ֆիլիպսի Ակադեմիայում։
Ռազմական ծառայություն
1918 թվականի գարնանը չունենալով որևէ կարիերայի հնարավորություն Բոգարտը՝ ով սիրում էր ծովը, անցնում է ծառայության ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում։ Նա, ծառայելով նավերում, համարվում էր օրինակելի նավաստի։
Անձնական կյանք
Իր կարիերայի սկզբնական «Drifting» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանթացել է դերասանուհի Հելեն Մենկենի հետ և նրան ամուսնացել են 1926 թվականի մայիսի 20-ին։ Բոգարտի առաջին ամուսնությունը երկար չի տևել և նրանք բաժանվել են 7 տարի անց՝ 1927 թվականի նոյեմբերի 18-ին։ 1928 թվականի ապրիլի 3-ին ամուսնացել է դերասանուհի Մերի Ֆիլիպսի հետ, ում հետ ծանթացել էր 1924 թվականին «Nerves» ներկայացման ժամանակ, ում հետ նույնպես ամուսնալուծվել է։
1938 թվականի օգոստոսի 21-ին երրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի Մայո Մետոտի հետ, ով չնայած բնավորությամբ աշխույժ էր և հարմարվող, բայց տառապում էր հարբեցողությամբ։
Չորրորդ կնոջ արդեն հայտնի դերասանուհի Լորեն Բեքոլի հետ ծանոթացել է 1944 թվականին «Ունենալ և չունենալ» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Այդ ժամանակ Բեքոլը 19 տարեկան էր, իսկ Բոգարտը 45։ Բեքոլը 16 տարեկանից աշխատել էր որպես մոդել, ապա անցել դերասանական կարիերայի։ 1945 թվականի մայիսի 21-ին նրանք ամուսնացան Օհայո նահանգում գտնվող Բոգարտի մտերիմ ընկերոջ՝ սցենարիստ Լուիս Բրոմֆիլդի տանը։
Ընդհանուր առմամբ նրանց ամուսնությունը հաջողված էր, չհաշված երբեմն-երբեմն ծագող վեճերը, որոնք առաջանում էին ընտանիքում Բոգարտի հարբեցողությունից հետո։ 1949 թվականի հունվարի 6-ին ծնվում է նրանց որդին՝ Սթիվեն Համֆրի Բոգարտը, ով դառնում է գրող։ Իսկ 1952 թվականի օգոստոսի 23-ին ծնվում է նրանց երկրորդ երեխան՝ Լեսլի Հովարդ Բոգարտը։
Կարիերա
Առաջին նշանավոր ֆիլմերից մեկը 1930 թվականին նկարահանված «Գետով դեպի վեր» ֆիլմն էր, որտեղ հանդես էր գալիս նաև նրա մտերիմներից մեկը՝ Հոլիվուդյան հայտնի մեկ այլ դերասան Սփենսեր Թրեյսին։ 1951 թվականին «Աֆրիկական թագուհին» ֆիլմի համար Օսկար է ստանում Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում, որտեղ նրա խաղընկերուհին հանրահայտ Քեթրին Հեփբորնն էր։
1943 թվականին իր ամենահայտնի «Կասաբլանկա» ֆիլմում կատարած դերի համար ներկայացվել է Օսկարի։ Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել, դարձել է կինոյի պատմության ամենանշանավոր ֆիլմերից մեկը, Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում ընդգրկվելով 3-րդ տեղում։
Եվս մեկ Օսկարի ներկայացվել է նաև 1954 թվականին «Ապստամբություն Քեյնի վրա» ֆիլմի համար։
Ֆիլմագրություն
Ընդհանուր թվով հանդես է եկել 80-ից ավելի ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
Bacall, Lauren. By Myself. New York։ Alfred Knopf, 1979. ISBN 0-394-41308-3.
Bogart, Stephen Humphrey. Bogart։ In Search of My Father. New York։ Dutton, 1995. ISBN 0-525-93987-3.
Bogart, Humphrey. «I’m no communist» Photoplay Magazine, March 1948.
Citro, Joseph A., Mark Sceurman and Mark Moran. Weird New England. New York։ Sterling, 2005. ISBN 1-40273-330-5.
Halliwell, Leslie. Halliwell’s Film, Video and DVD Guide. New York։ Harper Collins Entertainment, 2004. ISBN 0-00-719081-6.
Hepburn, Katharine. The Making of the African Queen. New York։ Alfred Knopf, 1987. ISBN 0-394-56272-0.
Hill, Jonathan and Jonah Ruddy. Bogart։ The Man and the Legend. London։ Mayflower-Dell, 1966.
«Humphrey Bogart (cover story).» Time Magazine, June 7, 1954.
Hyams, Joe. Bogart and Bacall։ A Love Story. New York։ David McKay Co., Inc., 1975. ISBN 0-44691-228-X.
Hyams, Joe. Bogie։ The Biography of Humphrey Bogart. New York։ New American Library, 1966 (later editions renamed as։ * Bogie։ The Definitive Biography of Humphrey Bogart). ISBN 0-45109-189-2.
Meyers, Jeffrey. Bogart։ A Life in Hollywood. London։ Andre Deutsch Ltd., 1997. ISBN 0-233-99144-1.
Michael, Paul. Humphrey Bogart։ The Man and his Films. New York։ Bonanza Books, 1965. No ISBN.
Porter, Darwin. The Secret Life of Humphrey Bogart։ The Early Years (1899 - 1931). New York։ Georgia Literary Association, 2003. ISBN 0-9668030-5-1.
Pym, John, ed. «Time Out» Film Guide. London։ Time Out Group Ltd., 2004. ISBN 1-904978-21-5.
Sperber, A.M. and Eric Lax. Bogart. New York։ William Morrow & Co., 1997. ISBN 0-68807-539-8.
Tierney, Gene with Mickey Herskowitz.Self-Portrait. New York։ Peter Wyden, 1979. ISBN 0-883261-52-9.
Wallechinsky, David and Amy Wallace. The New Book of Lists. Edinburgh, Scotland։ Canongate, 2005. ISBN 1-84195-719-4.
Youngkin, Stephen D. The Lost One։ A Life of Peter Lorre. Lexington, Kentucky։ University Press of Kentucky, 2005, ISBN 0-813-12360-7.