Կրոզե (ֆր.՝ Crozet), Կոմունա Արևելյան Ֆրանսիայում, Էն գավառում։ Տեղակայված է Յուռա լեռների լանջին, գտնվում է ժնևից 15,իսկ Ֆրանսիական Լիոն քաղաքից 150 կմ հեռավորության վրա։ Մոտ է ժնևի միջազգային օդանավակայանին (հեռավորությունը՝ 10 կմ)։
Տեսարժան վայրերից հայտնի Է Կրոզեի ճոպանուղին, որն ամռանը ծառայում է լեռնագնացներին, իսկ ձմռանը՝ լեռնադահուկորդներին։
Համայնքն ունի որոշ սպորտային (թենիսի, ֆուտբոլի, լեռնադահուկային) ակումբներ։
Բնակչություն
Բնակչության թվաքանակը
(Աղբյուր՝ INSEE)
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2008 | 2010 | 2012 |
410 | 444 | 711 | 961 | 1164 | 1349 | 1766 | 1862 | 1964 |
Ծանոթագրություններ