Գործազրկության 5% մակարդակով (համեմատած Ռոն-Ալպ երկրամասի 7%-ի և Ֆրանսիայի 8%-ի հետ), 11 500 փոքր և միջին ձեռնարկություններով և արագ աճող, դեպի արտահանում կողմնորոշված (գլխավորապես՝ Գերմանիա, Իտալիա և Իսպանիա) տնտեսությունով Էն գավառը տնտեսական առումով Ֆրանսիայում ամենադինամիկ զարգածքներից մեկն է։
Զբոսաշրջություն
Տնտեսական առումով Էն գավառի զբոսաշրջությունը նշանակում է 300 միլիոն €-ի ծավալի բիզնես և 10 000 ուղղակի, ինչպես նաև՝ 10 000 անուղղակի այլ աշխատատեղ։ 2006 թվականի դեկտեմբերին գավառի աշխատատեղերի 2, 9%-ը կապված է եղել զբոսաշրջության հատվածի հետ[2]։ 2006 թվականի գավառի տեսարժան վայրեր՝ թանգարաններ, կրոնական հուշարձաններ, զբոսայգիներ և քարանձավներ այցելած զբոսաշրջիկների քանակը եղել է 700 000։ Ձմռան ամիսներին օրական ձմեռային մարզաձևերով զբաղվողների թիվը կազմում է մինչև 465 000 մարդ։