Ժասան Ռիոտիե

Կոմունա
Ժասան Ռիոտիե
Jassans-Riottier
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՇրջանՌոն Ալպեր
ՀամայնքԷն և Բուրակ ան Բրես
ՔաղաքապետԺան-Պեր Ռեվերշոն
Մակերես4.81 կմ²
ԲԾՄ167–249 մ
Բնակչություն5976 մարդ (2010)
Խտություն1242,4 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքս01480
Փոստային դասիչ01480[1]
Պաշտոնական կայքjassansriottier.fr
Ժասան Ռիոտիե (Ֆրանսիա)##
Ժասան Ռիոտիե (Ֆրանսիա)

Ժասան Ռիոտիե (ֆր.՝ Jassans-Riottier), կոմունա Ֆրանսիայում, մտնում է Ռոն Ալպեր մարզի կազմի մեջ։ Մտնում է Տրևու կանտոնի կազմի մեջ։ Կոմունայի օկրուգը Բուրկ ան Բրեսն է։

Կոմունայի INSEE կոդը՝ 01194։

Աշխարհագրություն

Կոմունան Փարիզ քաղաքից գտնվում է 370 կմ հարավ-արևելք, Դեպի հյուսիս՝ Լիոն քաղաք, 26 կմ է և 45 կմ հարավ-արևմուտք Բուրկ ան Բրեսից[2]։

Կոմունայի արևմուտքում հոսում է Սոնա գետը։

Կլիմա

Կլիման Ցամաքային է[3] ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Անձրևներ լինում են հիմնականում ամռանը։

Բնակչություն

Կոմունայի բնակչությունը 2010 թվականին կազմել է 5976 մարդ։

Թվական Բնակչություն
1962 1863
1968 2190
1975 2783
1982 3830
1990 4609
1999 5333
2010 5976

Քաղաքապետեր

Ժամանակաշրջան Անուն-ազգանուն
1945-1983 Լեոն-Մարի Ֆուրնե
1983-2001 Պոլ-Կոլոմբել
2001-2014 Ժակլին Ֆուրնե
2014-2020 Ժան-Պեր Ռեվերշոն

Տնտեսություն

2010 թվականին աշխատունակ տարիքի (15-64 տարեկան) ունեցող 3915 մարդկանցից 2915-ը տնտեսապես ակտիվ են եղել, 1000-ը `պասիվ (ակտիվության ցուցանիշը` 74,5% է, 1999 թվականին՝ 72,1%)։ 2915 ակտիվ բնակիչներից աշխատել են 2630-ը (1377 տղամարդ, 1253 կին), գործազուրկ եղել են 285-ը (151 տղամարդ, 134 կին)։ 1000 պասիվներից 367 հոգի եղել են աշակերտ կամ ուսանող, 346-ը՝ թոշակառու, 287 պասիվ են եղել այլ պատճառներով[4]։

Տեսարժան վայրեր

  • Աստվածամոր Վերափոխման Եկեղեցի (1863 թ.) `պատմական հուշարձան 1996 թվականից[5]։
  • Ռիգոդյերի տուն-ամրոց (XV դար)` պատմական հուշարձան 1996 թվականից[6]։

Եղբայրական քաղաքներ

Լիմալետ (Բելգիա Բելգիա 1959 թվականից)

Ծանոթագրություններ

  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. Ֆիզիկական հեռավորություն ըստ աշխարհագրական կոորդինատների
  3. Le climat français (ֆր.)
  4. «Base chiffres clés: emploi — population active 2010» (ֆրանսերեն). INSEE. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին. (մոտավոր տվյալներ, 1999 թվականին զբաղվածությունը հաշվվել է մասամբ)
  5. «Eglise Notre-Dame de l'Assomption» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.
  6. «Manoir de la Rigaudière» (ֆրանսերեն). www.culture.gouv.fr. Վերցված է 2014 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժասան Ռիոտիե» հոդվածին։

Strategi Solo vs Squad di Free Fire: Cara Menang Mudah!